A300-ի ավիավթար Նյու Յորքում
A300-ի ավիավթար Նյու Յորքում | |
---|---|
Ավիավթարի վայրը | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | նոյեմբերի 12, 2001 |
Ժամանակ | 09:16 EST |
Պատճառ | անձնակազմի սխալ |
Վայր | Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ |
Չվերթ | AA 587 |
Թռիչքի վայր | Ջոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան |
Վերջնական կետ | Սանտո Դոմինգո |
Մասնակիցներ | 265[1] |
Զոհվածներ | 265 մարդ[1] |
Վիրավորներ | 16 |
Aviation Safety Network ID | 20011112-0 |
Օդանավ | |
Մոդել | Airbus A300B4-605R |
Ավիաընկերություն | American Airlines |
Կողային համար | N14053[1] |
Արտադրման թվական | 1987 թ. |
Ուղևորներ | 251 |
Անձնակազմ | 9 |
Կենդանի մնացած | 0 |
American Airlines Flight 587 Վիքիպահեստում |
A300-ի ավիավթար Նյու Յորքում, ծանր ավիավթար, որը տեղի է ունեցել 2001 թվականի նոյեմբերի 12-ին։ Airbus A300B4-605R ինքնաթիռը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Նյու Յորքից դեպի Սանտո Դոմինգո, սակայն թռիչքից 106 վայրկյան անց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորքի բնակելի տարածքներում մեկում։ Վթարի հետևանքով բոլոր 265 մարդիկ զոհվել են (զոհեր թվում էին հինգ բնակիչներ)։
Սա երկրորդ ծանր ավիավթարն էր American Airlines ավիաընկերության պատմության մեջ։
Ինքնաթիռ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չվերթ AA 587 որը իրականացնում էր Airbus A300B4-605R ինքնաթիռը (գրանցման համարը N14053)։ Ինքնաթիռը արտադրվել է 1987 թ., և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի դեկտեմբերի 7-ին։ 1988 թ. հուլիսի 12-ին ինքնաթիռը հանձնվում է American Airlines ավիաընկերությանը և ստանում է գրանցման համար՝ N14053։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ General Electric CF6-80C2A5 արտադրության։ Այս օդանավը հնագույն ինքնաթիռներից էր ավիաընկերությունում։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 14934 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 37 550 ժամ։
Ուղևորներ և անձնակազմի անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնաթիռի առաջին հրամանատար - 42 ամյա Էդ Ստեյտս։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է American Airlines ավիաընկերությունում ավելի քան 16 տարի։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները՝ Boeing 727, Տ-37, Տ-38 և Ս-131։ Ճանաչվել է Airbus A300 օդանավաի հրամանատար 1998 թ. օգոստոսից։ Օդում անցկացրել է ավելի քան 8050 ժամ, որից 1723 ժամ եղել է Airbus A300 օդանավում։
- Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 34 ամյա Ստէն Մոլին։ Փորձառու օդաչու էր, աշխատել է American Airlines ավիաընկերությունում ավելի քան 10 տարի։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները՝ Short 360, Beechcraft 99 և DHC-6: 1998 թ. նոյեմբերին ճանաչվում է Airbus A300 օդանավի երկրորդ հրամանատար։ Օդում անցկացրել է ավելի քան 4403 ժամ, որից 1835 ժամ եղել է Airbus A300 օդանավում։
Ինքնաթիռում աշխատում էր 7 սպասուհի։
Ինքնաթիռում գտնվում էր 260 մարդ, 251 ուղևոր և 9 անձնակազմի անդամները։
Քաղաքացիություն | Ուղևորներ | Անձնակազմի անդամներ | Ընդհանուր |
---|---|---|---|
ԱՄՆ | 176 | 9 | 185 |
Դոմինիկյան Հանրապետություն | 68 | 0 | 68 |
Թայվան | 3 | 0 | 3 |
Ֆրանսիա | 1 | 0 | 1 |
Հայիթի | 1 | 0 | 1 |
Իսրայել | 1 | 0 | 1 |
Մեծ Բրիտանիա | 1 | 0 | 1 |
Ընդամենը | 251 | 9 | 260 |
Ուղևորների թվում էր գտնվում նաև Հայաստանի դերասան Աշոտ Մելիքջանյանը։
Աղետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամը 09:14:30-ին ինքնաթիռը թռչում է Նյու Յորքի միջազգային օդանավակայանից։ Թռիչքից 31 վայրկյան անց ինքնաթիռը հարվածում է Japan Airlines ավիաընկերության պատկանող Boeing 747 ինքնաթիռին։ Այսպիսով, ժամը 09:16-ին, երբ արդեն 106 վայրկյան անցել էր թռիչքից, ինքնաթիռը ընկնում է Նյու Յորքի բնակելի տարածքում։ Շարժիչներից մեկը ընկնում է մոտակա բենզալցակայաններից մեկում, որի հետևանքով բենզալցակայանը պայթում է[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- NTSB Accident Report on AA 587
- NTSB Cockpit Voice Recorder Transcript
- Archive of AA.com on November 13, 2001
- Bureau d’Enquêtes et d’Analyses pour la Sécurité de l’Aviation Civile.
- BBC documentary on crash
- Debunking of rumors about terrorists causing the crash (from Snopes.com)
- Photos of the plane involved in the accident and of the crash scene from Airliners.net
- Flight 587 Memorial Project Արխիվացված 2012-03-09 Wayback Machine
- Hector Algarobba's essay on how he was affected by the disaster of AA587
- A Wave Exclusive….Flight 587 Witnesses Speak Out At Wave Sponsored Meeting, July 20, 2002, The Wave.
- U.S.Read’s Flight 587 Preliminary Report
- U.S.Read’s response to the NTSB’s AA587 Final Report: An Improbable Probable Cause