A300-ի ավիավթար Նյու Յորքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
A300-ի ավիավթար Նյու Յորքում
American Airlines Airbus A300-600 inbound to John F. Kennedy International Airport.jpg
Ավիավթարի վայրը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար[1]
Թվականնոյեմբերի 12, 2001
Ժամանակ09:16 EST
Պատճառանձնակազմի սխալ
ՎայրՔուինս, Նյու Յորք, Flag of the United States.svg ԱՄՆ
ՉվերթAA 587
Թռիչքի վայրՋոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան
Վերջնական կետՍանտո Դոմինգո
Մասնակիցներ265[1]
Զոհվածներ265[1]
Վիրավորներ16
Aviation Safety Network ID20011112-0
Օդանավ
ՄոդելAirbus A300B4-605R
ԱվիաընկերությունAmerican Airlines
Կողային համարN14053[1]
Արտադրման թվական1987 թ.
Ուղևորներ251
Անձնակազմ9
Կենդանի մնացած0
Կոորդինատներ: 40°34′38.000000099193″ հս․ լ. 73°51′2.0000001015978″ ամ. ե. / 40.57722222224977315° հս․. լ. 73.850555555583781597° ավ. ե. / 40.57722222224977315; 73.850555555583781597
American Airlines Flight 587 Վիքիպահեստում

A300-ի ավիավթար Նյու Յորքում, ծանր ավիավթար, որը տեղի է ունեցել 2001 թ. նոյեմբերի 12-ին։ Airbus A300B4-605R ինքնաթիռը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Նյու Յորքից դեպի Սանտո Դոմինգո, սակայն թռիչքից 106 վայրկյան անց ինքնաթիռը վթարի է ենթարկվում Նյու Յորքի բնակելի տարածքներում մեկում։ Վթարի հետևանքով բոլոր 265 մարդիկ զոհվում են (զոհեր թվում էին հինգ բնակիչներ)։

Սա երկրորդ ծանր ավիավթարն էր American Airlines ավիաընկերության պատմության մեջ։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չվերթ AA 587 որը իրականացնում էր Airbus A300B4-605R ինքնաթիռը (գրանցման համարը N14053)։ Ինքնաթիռը արտադրվել է 1987 թ., և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի դեկտեմբերի 7-ին։ 1988 թ. հուլիսի 12-ին ինքնաթիռը հանձնվում է American Airlines ավիաընկերությանը և ստանում է գրանցման համար՝ N14053։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ General Electric CF6-80C2A5 արտադրության։ Այս օդանավը հնագույն ինքնաթիռներից էր ավիաընկերությունում։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 14934 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 37 550 ժամ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 42 ամյա Էդ Ստեյտս։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է American Airlines ավիաընկերությունում ավելի քան 16 տարի։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները՝ Boeing 727, Տ-37, Տ-38 և Ս-131։ Ճանաչվել է Airbus A300 օդանավաի հրամանատար 1998 թ. օգոստոսից։ Օդում անցկացրել է ավելի քան 8050 ժամ, որից 1723 ժամ եղել է Airbus A300 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 34 ամյա Ստէն Մոլին։ Փորձառու օդաչու էր, աշխատել է American Airlines ավիաընկերությունում ավելի քան 10 տարի։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները՝ Short 360, Beechcraft 99 և DHC-6: 1998 թ. նոյեմբերին ճանաչվում է Airbus A300 օդանավի երկրորդ հրամանատար։ Օդում անցկացրել է ավելի քան 4403 ժամ, որից 1835 ժամ եղել է Airbus A300 օդանավում։

Ինքնաթիռում աշխատում էր 7 սպասուհի։

Ինքնաթիռում գտնվում էր 260 մարդ, 251 ուղևոր և 9 անձնակազմի անդամները։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդհանուր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 176 9 185
Դոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն 68 0 68
{{{2}}} Թայվան 3 0 3
Ֆրանսիա Ֆրանսիա 1 0 1
Հայիթի Հայիթի 1 0 1
Իսրայել Իսրայել 1 0 1
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 1 0 1
Ընդամենը 251 9 260

Ուղևորների թվում էր գտնվում նաև Հայաստանի Հանրապետության դերասան Աշոտ Մելիքջանյանը։

Աղետ[խմբագրել | խմբագրել կոդը]

American Airlines Flight 587 vertical stabilizer.png

Ժամը 09:14:30-ին ինքնաթիռը թռչում է Նյու Յորքի միջազգային օդանավակայանից։ Թռիչքից 31 վայրկյան անց ինքնաթիռը հարվածում է Japan Airlines ավիաընկերության պատկանող Boeing 747 ինքնաթիռին։ Այսպիսով, ժամը 09:16-ին, երբ արդեն 106 վայրկյան անցել էր թռիչքից, ինքնաթիռը ընկնում է Նյու Յորքի բնակելի տարածքում։ Շարժիչներից մեկը ընկնում է մոտակա բենզալցակայաններից մեկում, որի հետևանքով բենզալցակայանը պայթում է[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]