2019 թվականի կարմրուկի բռնկումը Տոնգայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2019 թվականի կարմրուկի բռնկումը Տոնգայում, սկսվել է 2019 թվականի հոկտեմբերին` Նոր Զելանդիայից Տոնգայի ռեգբի խաղացողների թիմի վերադառնալուց հետո[1]։ Դեկտեմբերի 8-ի դրությամբ համաճարակը շարունակվում էր։ Հունվարի 5-ի դրությամբ կարմրուկի 612 դեպք է գրանցվել։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմրուկի վարակման/հիվանդացության հիպոթետիկ ժամանակացույցը

Կարմրուկը տարածվում է Խաղաղ օվկիանոսյան շրջանի ողջ տարածքում բռնկումներ առաջ բերելով Տոնգայում, Ֆիջիում, Ֆիլիպիններում և Նոր Զելանդիայում[2]։

2019 թվականի կարմրուկի բռնկումների դեմ պայքարելու համար Սամոան, Տոնգան և Ֆիջին հայտարարել են արտակարգ դրություն։ Պատվաստումների բարձր ցուցանիշների արդյունքում Տոնգայում և Ֆիջիում կարմրուկի պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել ի տարբերություն Սամոայի, որտեղ պատվաստումների ցուցանիշը 31% է, որի պատճառով երկրում մահվան դեպքեր են գրանցվել[3]։

Առաջին դեպքերը գրանցվել են Տոնգատապու կղզում, որտեղ էլ տեղի են ունեցել դեպքերի մեծամասնությունը[4]։

Հակապատվաստումային պայքար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնկումները վերագրվում են Սամոայում նախորդ տարվանից սկսած կարմրուկի պատվաստումների ցուցանիշի կտրուկ նվազմանը, որին հետևլէ 2018 թվականի դեպքը, երբ Սամոայում կարմրուկի պատվաստումից կարճ ժամանակ անց մահացան երկու կրծքահասակ երեխա, որից հետո երկրում կասեցվեց կարմրուկի պատվաստման ծրագիրը[5]։ Երկու կրծքահասակ երեղաների մահվան պատճառը երկու բուժքույրերի կողմից պատվաստանյութի սխալ պատրաստումն էր, ովքեր խառնել են պատվաստանյութի փոշին պահպանման ժամկետն անցած անզգայացնողի հետ[6]։

Կառավարության արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիալ Ակայոլան առողջապահության նախարարության գլխավոր գործադիրն ասաց, որ 1200 մարդու վերապատվաստել են։ Տոնգայում պատվաստումների ցուցանիշը 90% էր, որը Սամոայում և Նոր Զելանդիայում հնարավոր է նվազեցնի վարակման ցուցանիշները[7]։

Համաշխարհային արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Սամոա է ուղարկել 110,500 պատվաստանյութ։ Տոնգան և Ֆիջին նույնպես արտակարգ դրություն են հայտարարել[8]։ Տոնգայում մի քանի օրով փակվեցին դպրոցները, մինչդեռ Ամերիկյան Սամոայում Տոնգայից և Սամոայից եկած բոլոր ուղեվորներից պահանջում էին պատվաստման ապացույց[9]։

Հոկտեմբերի մեկից սկսած ՅՈՒՆԻՍԵՖ-ը Տոնգա է ուղարկել կարմրուկի 12,000 պատվաստանյութ[10]։

Դեկտեմբերի 10-ին Ամերիկյան Սամոայում հայտարարվեց արտակարգ դրություն՝ փակվեցին պետական դպրոցները, դադարեցվեցին բակային միջոցառումները[11] և կասեցրին Սամոայից և Տոնգայից Ամերիկյան Սամոա եկողների մուտքի թույլտվությունը[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tonga Measles Outbreak 2019 - Situation Report #8». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Whyte, Chelsea (2019 թ․ դեկտեմբերի 6). «Samoan government takes drastic measures to fight measles outbreak». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «The wrong jab that helped cause a measles crisis». BBC News (բրիտանական անգլերեն). UK. 2019 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. «440 measles cases reported in outbreak». 2019 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  5. France-Presse, Agence (2019 թ․ նոյեմբերի 28). «Samoa measles outbreak: WHO blames anti-vaccine scare as death toll hits 39». The Guardian. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. Beat, Pacific (2019 թ․ օգոստոսի 2). «'Her body was turning black': Samoan nurses jailed for infant vaccination deaths». ABC News (ավստրալիական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  7. «Tonga close to achieving measles vaccination targets - Ministry». 2019 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. «Samoa measles outbreak worsens» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. Samoa's measles crisis has claimed 15 lives but how did the outbreak start?, Tasha Wibawa, ABC, 18 Nov 2019
  10. «UNICEF delivers over 260,000 vaccines and medical supplies to fight measles outbreaks in Samoa, Fiji and Tonga». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Hawaii Lt Gov Says Samoa Medical Mission Won't Be The Last». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
  12. «American Samoa tightens entry as measles fears grow». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.