2+1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2+1
ֆր.՝ Demain tout commence
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրհումորային դրամա, ընտանեկան ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Հիմքցուցումներ չկան
Թվականդեկտեմբերի 7, 2016[2], հունվարի 5, 2017[2][3], դեկտեմբերի 15, 2016[2][4], դեկտեմբերի 22, 2016[1], հունվարի 12, 2017[1], հունվարի 18, 2017[1], հունվարի 26, 2017[1], փետրվարի 23, 2017[1], մարտի 30, 2017[1], մարտի 31, 2017[1], ապրիլի 7, 2017[1], ապրիլի 20, 2017[1] և ապրիլի 27, 2017[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորHugo Gélin?
ՊրոդյուսերՖիլիպ Ռուսլե
Սցենարի հեղինակHugo Gélin?, Jean-André Yerlès?, Mathieu Oullion?, Էուխենիո Դերբես և Igor Gotesman?
ԴերակատարներՕմար Սի, Կլեմանս Պոեզի, Անտուան Բերտրան, Էշլի Ուոլթերս, Clémentine Célarié?, Ռաքել Քեսիդի, Ruben Alves?, Էլիս Դավիդ, Mona Walravens?, Solo?, Սեսիլ Կասել, Antoine Gouy?, Guillaume Bouchède?, Noémie Kocher?, Պատրիս Մելեննեք, Դևիդ Լոուի և Mathieu Oullion?
ՕպերատորNicolas Massart?
ԵրաժշտությունՌոբ Սիմոնսեն
ՄոնտաժGrégoire Sivan?
Պատմվածքի վայրԼոնդոն
Տևողություն115 րոպե[1] և 118 րոպե[5]
Շահույթ7 500 000 €[1] և 1 300 000 €[1]

Վաղն ամեն ինչ կսկվի նորից (ֆր.՝ Demain tout commence), ռեժիսոր Հյուգո Ժելենի ֆրանսիա-բրիտանական կատակերգություն, որը 2013 թվականին մեքսիկական «Հրահանգներ չեն առաջարկվել» ֆիլմի վերաթողարկումն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները սկսվում են Ֆրանսիայի ծովափին։ Գլխավոր հերոսը վայելում է կյանքը՝ համատեղելով հանգիստը և աշխատանքը։ Առավոտյան նրան արթնացնում են զբոսանավում, որտեղ նա աշխատում է, և տալիս են 3 ամսական մի աղջնակի և ասում, որ աղջիկը նրանն է։ Ստանալով տաքսիի վճարը կինը անհետանում է։ Արդյունքում Սամուելը մեկնում է Լոնդոն՝ փնտրելու երեխայի մորը։ Մետրոյում նա հանդիպում է մի պրոդյուսերի, ով հրավիրում է նրան աշխատելու որպես կասկադյոր։ Չգտնելով երեխայի մորը՝ նա ընդունում է պրոդյուսերի առաջարկը։ 4 տարեկան հասակում աղջիկը հիվանդանում է և բուժումը չի կարողանում օգնել։ Սամուելի և Գլորիայի՝ Սամուելի դստեր կյանքում նորից հայտնվում է մայրը՝ Քրիստինը։ Նա ցանկանում էր աղջկան վերցնել և տանել ԱՄՆ՝ իր նոր զուգընկերոջ հետ։ Պարտվելով խնամակալության դատը՝ Քրիստինը պահանջում է ԴՆԹ թեստ կատարել, որը ապացուցում է, որ Գլորիան Սամուելի դուստրը չէ։ Օդանավակայանի ճանապարհին դեպի ԱՄՆ Գլորիան դուրս է փախչում տաքսիից և մնում է Սամուելի մոտ։ Նրանք տեղափոխվում են Սամուելի ծննդավայր՝ Ֆրանսիա, որտեղ էլ տեղափոխվում է նաև մայրը։ Երկու շաբաթ անց Գլորիան մահանում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Original Motion Picture Soundtrack Demain tout commence
Թողարկված2016 թվականի դեկտեմբերի 5
Ձայնագրված2016 թվական
ԺանրMusic from the Motion Picture
Տևողություն115 րոպե[1] և 118 րոպե[5]
ՊրոդյուսերՖիլիպ Ռուսլե

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյլերը համացանցում է հայտնվել 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]