Jump to content

2+1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2+1
ֆրանսերեն՝ Demain tout commence
Երկիր Ֆրանսիա
 Միացյալ Թագավորություն[1]
Ժանրհումորային դրամա, ընտանեկան ֆիլմ և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Հիմքցուցումներ չկան
Թվականդեկտեմբերի 7, 2016[2], հունվարի 5, 2017[2][3], դեկտեմբերի 15, 2016[2][4], դեկտեմբերի 22, 2016[1], հունվարի 12, 2017[1], հունվարի 18, 2017[1], հունվարի 26, 2017[1], փետրվարի 23, 2017[1], մարտի 30, 2017[1], մարտի 31, 2017[1], ապրիլի 7, 2017[1], ապրիլի 20, 2017[1] և ապրիլի 27, 2017[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՈւգո Ժելեն
ՊրոդյուսերՖիլիպ Ռուսլե
Սցենարի հեղինակՈւգո Ժելեն, Ժան-Անդրե Էրլս, Մաթյո Ուլոն, Էուխենիո Դերբես և Իգոր Գոթեսման
ԴերակատարներՕմար Սի, Կլեմանս Պոեզի, Անտուան Բերտրան, Էշլի Ուոլթերս, Կլեմենտինա Սելարի, Ռաքել Քեսիդի, Ռուբեն Ալվես, Էլիս Դավիդ, Մոնա Ուոլրեյվենս, Սոլո, Սեսիլ Կասել, Անտուան Գուի, Գիյոմ Բուշեդ, Նոեմի Կոշե, Պատրիս Մելեննեք, Դևիդ Լոուի և Մաթյո Ուլոն
ՕպերատորNicolas Massart?
ԵրաժշտությունՌոբ Սիմոնսեն
ՄոնտաժԳրիգոր Սիվան
Պատմվածքի վայրԼոնդոն
Տևողություն115 րոպե[1] և 118 րոպե[5]
Շահույթ7 500 000 €[1] և 1 300 000 €[1]

Վաղն ամեն ինչ կսկվի նորից (ֆրանսերեն՝ Demain tout commence), ռեժիսոր Հյուգո Ժելենի ֆրանսիա-բրիտանական կատակերգություն, որը 2013 թվականին մեքսիկական «Հրահանգներ չեն առաջարկվել» ֆիլմի վերաթողարկումն է։

Գործողությունները սկսվում են Ֆրանսիայի ծովափին։ Գլխավոր հերոսը վայելում է կյանքը՝ համատեղելով հանգիստը և աշխատանքը։ Առավոտյան նրան արթնացնում են զբոսանավում, որտեղ նա աշխատում է, և տալիս են 3 ամսական մի աղջնակի և ասում, որ աղջիկը նրանն է։ Ստանալով տաքսիի վճարը կինը անհետանում է։ Արդյունքում Սամուելը մեկնում է Լոնդոն՝ փնտրելու երեխայի մորը։ Մետրոյում նա հանդիպում է մի պրոդյուսերի, ով հրավիրում է նրան աշխատելու որպես կասկադյոր։ Չգտնելով երեխայի մորը՝ նա ընդունում է պրոդյուսերի առաջարկը։ 4 տարեկան հասակում աղջիկը հիվանդանում է և բուժումը չի կարողանում օգնել։ Սամուելի և Գլորիայի՝ Սամուելի դստեր կյանքում նորից հայտնվում է մայրը՝ Քրիստինը։ Նա ցանկանում էր աղջկան վերցնել և տանել ԱՄՆ՝ իր նոր զուգընկերոջ հետ։ Պարտվելով խնամակալության դատը՝ Քրիստինը պահանջում է ԴՆԹ թեստ կատարել, որը ապացուցում է, որ Գլորիան Սամուելի դուստրը չէ։ Օդանավակայանի ճանապարհին դեպի ԱՄՆ Գլորիան դուրս է փախչում տաքսիից և մնում է Սամուելի մոտ։ Նրանք տեղափոխվում են Սամուելի ծննդավայր՝ Ֆրանսիա, որտեղ էլ տեղափոխվում է նաև մայրը։ Երկու շաբաթ անց Գլորիան մահանում է։

Original Motion Picture Soundtrack Demain tout commence
Թողարկված2016 թվականի դեկտեմբերի 5
Ձայնագրված2016 թվական
ԺանրMusic from the Motion Picture
Տևողություն115 րոպե[1] և 118 րոպե[5]
ՊրոդյուսերՖիլիպ Ռուսլե

Թրեյլերը համացանցում է հայտնվել 2016 թվականի հոկտեմբերի 17-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]