Jump to content

2К6 Լունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2К6 Լունա
Տեսակզենքի ընտանիք
ԵնթատեսակՌեակտիվ հրետանի
Երկիր ԽՍՀՄ
Ծառայության ընդունման տարի1960
Արտադրված է432

Լունա (Ինդեկս ГРАУ 2К6, ՆԱՏՕ-ի դասակարգմամբ, FROG-3 (3Р9 հրթիռով), FROG-5 ( 3Р10 հրթիռով), արտահանման անվանումը R-30[1]), ԽՍՀՄ մարտավարական հրթիռային համակարգ, պինդ վառելիքով չկառավարվող հրթիռ։ Որպես զինատեսակ ընդունված է 1960 թվականից, գլխավոր կոնստրուկտոր՝ Մազուրով։

Ինքնգնաց գործարկիչ (ինդեքս 2П16) Լունա համալիրի համար։ Թողարկվել է Վոլգոգրադում` սարքավորումների գործարանում (432 միավոր թողարկվել է 1959-1964 թվականներին)։ Լունա համակարգի միջուկային մարտական մասերը արտադրվել են Տրեխգորնի սարքավորումների գործարանում։

Մարտավարա-տեխնիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակի հեռավորությունը 45 կմ (3Р9 հրթիռով), 32 կմ (3Р10 հրթիռով). հրթիռներ 3Р10 միջուկային զենք БЧ 3Н14 և 3Р9 բեկորա-ֆուգասային արկ մարտագլխիկ БЧ 358 կշռով 3Н15[2]: Շրջանաձև հավանական շեղում մինչև 1 կմ[3]։ Գործարկչի քաշը` 15,5 տոննա, 3P9 հրթիռը` 2,3 տոննա, հաշվարկը` 5 մարդ։ Հրթիռը անվերահսկելի է, ուղղորդումն իրականացնում է արձակողը։ Առավելագույն արագությունը 40 կմ /ժամ էր, բայց գործնական արագությունը սահմանափակվում էր 20 կմ/ժամ[3], որը ստեղծում է գերբեռնվածքներ, որոնք վտանգավոր են միջուկային մարտական մասի մարտագլխիկի համար[4]։

Համակարգի բաղադրությունը

  • Ինքնագնաց մեկնարկային սարքավորում 2П16 3Р9 կամ 3Р10 հրթիռներով
  • Երկու պահեստային հրթիռային տրանսպորտային միջոց
  • Ինքնգնաց հրթիռային բեռնափոխադրմամբ կռունկ

Որպես զինատեսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանված է գործածությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հյուսիսային Կորեա24 ПУ համակարգ 2К6 «Լունա» և 9К52 Լունա-М (առանց կոնկրետացնելու յուրաքանչյուր գործարկչի քանակը) 2010 թվական։
  • ԿուբաԿուբան ԽՍՀՄ-ից ստացել է 2К6 Լունա համակարգ 3Р9 1960-ական թվականներին[5], 1979-1980 թվականներին ПУ «Լունա» գնահատվել է 45 միավոր։ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի ժամանակ Կուբայում էր գտնվում 12 հրթիռներով «Լունա» համակարգ։
  • Լեհաստան21 2К6 «Լունա» համակարգ՝ 1962—1982 թվականներին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «2К6 Луна — FROG-3/4/5/6». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  2. Тактический ракетный комплекс 9K52 «Луна-М»
  3. 3,0 3,1 SS-21 SCARAB 9K79 Tochka FROG-7 Luna ՅուԹյուբում
  4. Тактический ракетный комплекс 9K52 «Луна-М»
  5. Lora Lumpe, Lisbeth Gronlund, David C. Wright (1991 թ․ սեպտեմբերի 10). «Third World Ballistic Missiles: Are the Facts Lost in the Numbers?» (անգլերեն). Federation of American Scientists. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Robert Rochowicz: Rakiety operacyjne i taktyczne w Siłach Zbrojnych PRL. „Poligon” 1/2018(62), с. 56-68, ISSN 1895-3344