13 (ալբոմ, Элизиум)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 13 (այլ կիրառումներ)
13 | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
«Элизиум» խմբի Ստուդիական | ||||
Թողարկված | 2008,, դեկտեմբերի 1 | |||
Ժանր | Ռոք | |||
Տևողություն | 50:44 | |||
Լեզու | ռուսերեն | |||
Լեյբլ | 2+2=5 | |||
Պրոդյուսեր | Դմիտրի Կուզնեցով Սերգեյ Միշանկին | |||
«Элизиум» խմբի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
13, ռուսական «Элизиум» ռոք խմբի հինգերորդ ալբոմը՝ հրապարակված 2008 թվականի դեկտեմբերի 1-ին։ Ալբոմի անվանումը կապված է խմբի ստեծման 13-րդ տարեդարձի հետ, ինչպես նաև «13» թիվը համարվում է «Элизиум»-ի երջանիկ թիվը, և վերջիվերջո՝ ալբոմը պարունակում է երգ, որոնցից երեքը ավելի վաղ թողարկվել էին «Дети-мишени/Дети-убийцы» մաքսի-սինգլում։
13 ալբոմը թողարկվել է 2+2=5 լեյբլով, CD-սկավառակի վրա՝ դիջիպակ-արկղի մեջ։ PunkMetalShop կայքը տրամադրել է սկավառակի բացառիկ օրինակներ, «Элизиум»-ի պաստառով և խմբի վոկալիստ Ալեքսանդր Տելեխովի ինքնագրերով[1]։
Ձայնագրման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր ալբոմի ձայնագրման գաղափարները խմբում հայտնվեցին «Дети-мишени/Дети-убийцы» մաքսի-սինգլի թողարկումից հետո որոշ ժամանակ անց, սակայն թողարկման ամսաթիվը ի սկզբանե հայտնի դարձավ միայն 2008 թվականի աշնանը։ Այդ տարվա սկզբին «Элизиум»-ը ակտիվորեն օգտագործում էր վերոնշյալ ալբոմի երգերը։ Գարնանը թողարկվել էին «Мир - а не война!» և «Радуга Live» DVD-ները։ Նոր ալբոմի աշխատանքները, ինչն արդեն կրում էր 13 աշխատանքային անվանումը, խումբը սկսել է ամռանը։ «Элизиум»-ը առաջին երկու ամիսներին հորինում էր նոր երգեր, համընթացորեն շարունակելով հանդես գալ համերգներում[2]։ Օգոստոսին խումբը արդեն մեկնեց ստուդիա, որպեսզի սկսի ալբոմի ձայնագրութունը։ Հենց այդ ամսին էլ տրվեց ալբոմի համառոտ նկարագիրը․
![]() |
Ապագա ալբոմը, որն ունի 13 աշխատանքային անվանումը, մի կողմից լինելու է խմբի որոշ «գծերի» շարունակություններով, վերցված մաքսի-սինգլից, իսկ մյուս կողմից էլ, չի լինելու կատեգորիկ և հայեցակարգային նեղ ուղղությամբ։ Հուսով ենք, որ տեղ կգտնվի նաև կատակի, ինքնահեգնանքի և, հնարավոր է, նաև «ռոմանտիկայի» համար։ Դե, բնականաբար, չի լինի առանց «լուրջ», և անգամ, «սադրիչ» երգերի։
Թե ինչ կստացվի արդյունքում, մենք ինքերս ենք անգամ վատ պատկերացնում, և ապագայում թողարկվելիք սկավառակի վերաբերյալ ինչ-որ գաղտնիքներ բացել չենք կարող, քանի որ մենք ինքներս ուղղակի չգիտենք դրանք։ Անկասկած, «Элизиум» խումբը առաջին անգամ իր պատմության մեջ գտնվում է ստուդիայում՝ գրելով երգեր բառացիորեն ձայնագրման ընթացքի մեջ․․․[3] |
![]() |
13 ալբոմի ձայնագրությունը ավարտվել է նոյեմբերի 23-ին, և այդ ժամանակ էլ խմբի պաշտոնական կայքում տեղադրվեց «դեմո-միքսը»՝ կազմված ալբոմի 10 նոր երգերից[4]։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի դեկտեմբերի 1-ից ալբոմը դուրս եկավ վաճառքի։ Խմբի պաշտոնական կայքում ալբոմի թողարկման մասին հայտարարությունը պարունակում էր հետևյալ կարգախոսը․
![]() |
13։ Ալբոմ ձեզ համար․ չար դաժան, բարի ու պայծառ, լուրջ և ուրախ հիմար և միամիտ, ուրախ և ծաղրական։ Ալբոմ նրանց համար, ովքեր անտարբեր չեն, նրանց համար, ում համար միևնույն չէ, նրանց համար, ովքեր հավատում են և գիտեն, որ քո, իմ, մեր աշխարհը կարելի է փոխել․․․[5] | ![]() |
Նոր ալբոմով խումբը նշանակեց համերգային «13» շրջագայությունը, սկսած նոյեմբերի 25-ից։ Ալբոմի ամենամեծ շնորհահանդեսը կայացել է դեկտեմբերի 21-ին, Մոսկվայում, «Лужинки»-ում։
Ստեղծագործությունների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտություն՝ Դմիտրի Կուզնեցով, Կիրիլ Կռիլով
Երգերի բառեր՝ Կիրիլ Կռիլով, Դմիտրի Կուզնեցով, Միխայի Մակարիչև
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Ради чего?» | 5:00 |
2. | «Что сделал ты для своей мечты?» | 3:23 |
3. | «Правда-ложь» | 3:42 |
4. | «И рассыплется в пыль» | 3:23 |
5. | «Планета Земля» | 3:31 |
6. | «Мир - а не война!» | 5:11 |
7. | «О, мой Шекспир» | 3:30 |
8. | «Дети-мишени/Дети-убийцы» | 5:16 |
9. | «Мир не изменится» | 3:48 |
10. | «Состояние мира» | 3:47 |
11. | «Взлётная полоса» | 2:37 |
12. | «Другие грани понимания свободы» | 3:02 |
13. | «Улыбайте друг другу лица!» | 4:28 |
Ձայնագրման մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատարողներ
- Ալեքսանդր «Пропеллер» Տելեխով- վոկալ, բեք-վոկալ;
- Դմիտրի «Дракол» Կուզնեցով- բաս-կիթառ;
- Կիրիլ «Кира» Կռիլով- կիթառ;
- Ալեքսանդր «Комар» Կոմարով- շեփոր, տրոմբոն;
- Ալեքսեյ «Младшой» Կուզնեցով- Հարվածային գործիքներ
- Եգոր Բառանով- թավջութակ, Ստեղնաշարային գործիքներ
Ժամանակավոր մասնակիցներ
- Ալեքսանդր «Margo» Ռեպյով- Սեմպլներ (երգ 3);
- Ալբերտ Ռոդին- սաքսոֆոն (երգ 3);
- Ռոման Դոկուկին- վոկալ (երգ 13).
Արտադրություն
- Ձայնագրում, կրճատում, մաստերինգ - Սերգեյ Միշանկին, «Гост Рекордс» ստուդիա;
- Պրոդյուսեր - Դմիտրի Կուզնեցով, Սերգեյ Միշանկին;
- Պաստառ - Ռաման Դոկուկին, Դմիտրի Կուզնեցով (դիզայն), Կիրիլ Նիկիտին (նախագծում).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Элизиум»: 13 (digipak CD + плакат 50×70 см!)» (ռուսերեն). PunkMetalShop. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Интервью с «Драколом» (3 января 2008) (страница 1)» (ռուսերեն). Официальный форум группы «Элизиум». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Немножко свежих космических новостей» (ռուսերեն). Привет!ру. 2008 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Новый альбом 13» (ռուսերեն). Привет!ру. 21 ноября 2008. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ ««Элизиум» 13» (ռուսերեն). Официальный сайт группы «Элизиум». 25 ноября 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.