1-ին գիմնազիչեսկի պուրակ (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1-ին գիմնազիչեսկի պուրակ
ռուս.՝ 1-й гимназический сквер
Տագանրոգի դասական արական գիմնազիայի շենքը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ

1-ին գիմնազիչեսկի պուրակ (ռուս.՝ 1-й гимназический сквер), պուրակ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Հիմնվել է է 1878 թվականին։ Գտնվում է Սպարտակի նրբանցքի (հիմնադրման ժամանակ` Կամպենհաուզենի Փոքր նրբանցք) մեջտեղում, մյուս կողմերից սահմանափակվում է Ֆրունզեի փողոցով և Օկտյաբրսկայա փողոցով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1-ին գիմնազիչեսկի պուրակը կազմակերպվել է մանկավարժ, Տագանրոգի դասական արական գիմնազիայի տնօրեն Էդմունդ Ռուդոլֆովիչ ֆոն Ռեյտլինգերի ջանքերով[1] 1878 թվականին Տագանրոգի դասական արական գիմնազիայի դիմաց, Կամպենհաուզենի Փոքր նրբանցքի (այսօր` Սպարտակի նրբանցք) մեջտեղում[2]։

Քաղաքացիական պատերազմի ընթացքում գրեթե ամբողջությամբ ավերվել է, վերականգնվել է 1934 թվականին[2]։

Պուրակը լրջորեն տուժել է Տագանրոգի օկուպացիայի տարիներին։ Պատերազմից հետո բարեկարգվել է[2]։

Զգալի վերակառուցման պուրակը ենթարկվել է 1972-1973 թվականներին` Տագանրոգի ընդհատակյա գործիչների հիշատակին նվիրված «Երդում պատանեկությանը» հուշարձանի համար հարթակ կառուցելու կապակցությամբ։ Տարածքի Ռելիեֆի զգալի թեքությունը դեպի Ֆրունզեի փողոց վերացնելու նպատակով ստեղծվել է լայն բազմաբազուկ սանդուղք[2]։ Կենտրոնում հարթակը շարված է մեծ սալիկներով, երկու կողմերում` ասֆալտապատ ճանապարհ է, ստեղծված են մարգագետիններ և ծաղկանոցներ։ Պուրակի վերակառուցումն իրականացվել է քաղաքի բազմաթիվ ձեռնարկությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և դպրոցների աշակերտների ուժերով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шапочка Е. Антошины учителя // Таганрогская правда. — 2009. — 13 ноября.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Киричек М.С. Гимназический сквер 1-й // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 279. — ISBN 978-5-88040-064-5.