Սպարտակի նրբանցք (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպարտակի նրբանցք
ռուս.՝ Спартаковский переулок
Սպարտակի նրբանցքը 1942 թվականին
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
ՍկիզբՊետրոսի փողոց
ԱվարտՕկտյաբրսկայա փողոց
Փոստային ինդեքս347900

Սպարտակի նրբանցք (ռուս.՝ Спартаковский переулок), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտակի նրբանցքը գտնվում է քաղաքի կենտրոնական պատմական մասում՝ Պետրոսի և Օկտյաբրսկայա փողոցների միջև[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում կոչվել է Կամպենհաուզենի նրբանցք՝ ի պատիվ Տագանրոգի քաղաքապետ Բալթազար Բալթազարովիչ Կամպենհաուզենի (1805-1809)։

Խորհրդային տարիներին Սպարտակի նրբանցքի մի մասը՝ Ֆրունզեի և Օկտյաբրսկայա փողոցների միջև, կոչվում էր Կոմսոմոլսկյայա (Կոմերիտական) հրապարակ։

Նրբանցքում գտնվում են[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոս I-ի հուշարձանը՝ Պետրոսի փողոցի հետ հատման վայրում (1903-1924 թվականներին)[2]
  • «Երդում պատանեկությանը». Տագանրոգի ընդհատակյա գործիչների հուշարձանը՝ Չեխովի հին վարժարանի շենքի դիմաց[3]

Հետաքրքրական փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին, Տագանրոգ քաղաքը գերմանաֆաշիստական օկուպացիայից ազատագրելու 70-ամյակի և հուշարձանը տեղադրելու 40-ամյակի նախօրեին, քննարկելով «Տագանրոգ` ռազմական փառքի քաղաք» հուշակոթողը տեղադրելու վայրի մասին հարցը` Տագանրոգի Դումային կից Քաղաքային ժողովն առաջարկեց հուշակոթողը տեղադրել «Երդում պատանեկությանը» հուշարձանի տեղում, իսկ ընդհատակյա գործիչների քանդակները տեղափոխել Մաքսիմ Գորկու անվան մշակույթի և հանգստի զբոսայգու խորքը, «Անմար կրակ» հուշահամալիրի հետնամաս[4]։ Այդ առաջարկությունը մարտին հաստատվեց քաղաքի վարչակազմի քաղաքաշինական խորհրդի կողմից։ Տվյալ փաստն առաջացրեց քաղաքի ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ մասնագետների տարակուսանքը[5]։ Անվանի շատ տագանրոգցիներ հանդես եկան քաղաքային իշխանությունների այդ մտահղացման կտրուկ քննադատությամբ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с.
  2. Шапочка Е. А. Памятник Петру I // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 610. — ISBN 978-5-88040-064-5.
  3. Абрамов Л., Брюховецкий В., Шляхтин И. Репортаж с открытия памятника героям таганрогского подполья // Таганрогская правда. — 1973. — 29 авг. — С. 1.
  4. Серебряный С. Мемориальная рокировка возможна? // Таганрогская правда. — 2013. — 15 февр.
  5. Бойко Р. В Таганроге советский памятник подпольщикам заменят стелой «воинской славы» // Аргументы неделi. — 2013. — 1 апр.
  6. Бражников И. Городу Воинской славы не интересны Герои-подпольщики // www.rostovnews.net. — 2013. — 1 апр.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]