Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի
գերմ.՝ Friedrich von Beck-Rzikowsky
Մարտի 21, 1830թ. - փետրվարի 9, 1920թ.
ԾննդավայրՖրայբուրգ իմ Բրայսգաու, Բադենի Մեծ դքսություն
Մահվան վայրՎիեննա, Ավստրիայի Առաջին Հանրապետություն
ՔաղաքացիությունԱվստրիական կայսրություն Ավստրիական կայսրություն,
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
ԶորատեսակԱվստրիական կայսրության բանակ
Ծառայության տարիներ1846—1906
ԿոչումԳեներալ-գնդապետ
Պարգևներ
Սև արծվի շքանշան

Ֆրիդրիխ ֆոն Բեկ Ռժիկովսկի (գերմ.՝ Friedrich von Beck-Rzikowsky, մարտի 21, 1830թ., Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադենի Մեծ դքսություն - փետրվարի 9, 1920թ., Վիեննա, Ավստրիայի Առաջին Հանրապետություն), ավստրո-հունգարական պետական գործիչ և զորահրամանատար, Ավստրո-Հունգարիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (1881-1906 թթ.), կոմս[1][1][2][3][4]։

Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ ֆոն Բեկը ծնվել է բժշկագիտության պրոֆեսոր, Ֆրայբուրգի համալսարանի պրոռեկտոր Կարլ Յոզեֆ Բեկի (գերմ.՝ Karl Joseph Beck, 1794-1838 22.) ընտանիքում։ Իր ավագ եղբայրներից մեկը ռազմական բժիշկ Բերնհարդ Օկտավ Բեկն էր (գերմ.՝ Bernhard von Beck, 1821-1894, 1884 թվականից՝ ֆոն Բեկ)։ 1846 թվականին Ֆրիդրիխ Բեկը անցավ զինվորական ծառայության։ Սլզբում լեյտենանտի, այնուհետև ցամաքային զորքերի և ականազերծման զորքերի օբերլեյտենանտի կոչումով ծառայում էր Կենտրոնական շտաբում։ 1848-1849 թվականներին մասնակցել է Հունգարիայում և Իտալիայում հեղափոխական ճնշմանը, այդ թվում՝ Բրեշիայի գրոհին[1][1][2][5]։

Ռազմական ուսումնարանը ավարտելուց հետո 1854 թվականին դառնում է Կենտրոնական շտաբի կապիտան։ 1859 թվականին Իտալա-ֆրանս-ավստրիական պատերազմի ժամանակ կայազորի շտաբի պետ էր։ Աչքի էր ընկել Կանդիիայի մոտ տեղի ունեցած մարտերում և Մաջենտայի ճակատամարտում։ Ծանր վիրավորվում է և ցուցաբերած քաջության համար պարգևատրվում Երկաթե թագի III աստիճանի ռազմական շքանշան[1][1][2][5]։

1861 թվականին ֆոն Բեկին շնորհվում է ասպետի կոչում։ Նույն թվականին ստացել է մայորի կոչում, իսկ 1862 թվականին դառնում գեներալ-ֆելդմարշալ բարոն Հենրիխ ֆոն Գեսայի ֆլիգել-ադյուտանտը։ 1865 թվականից դառնում է փոխգնդապետ կայսեր գեներալ ադյուտանտ Ֆրանց Յոզեֆի մոտ։ 1867 թվականին ստացավ գնդապետի կոչում[1][1][2][3][5]։

1866 թվականին Ավստրո-պրուսա-իտալական պատերազմի ժամանակ ուղարկվում է գործող բանակ, կատարում կայսեր հատուկ հանձնարարությունները[2][3][5]։

1867 թվականին գլխավորում էր կայսեր ռազմական գրասենյակը։ 1874 թվականին դարձավ գեներալ-ադյուտանտ և միաժամանակ գաղտնի խորհրդի անդամ։ 1878 թվականին կայսրը Բեկին պարգևատրեց ֆելդմարշալ-լեյտենանտի կոչումով և գաղտնի առաջադրանքով նրան ուղարկեց հենց նոր օկուպացված Բոսնիա։ Չնայած կարճ ժամանակ՝ Բեկին շնորհվում է բարոնի աստիճանակարգ[1][1][2][3][5]։

1881 թվականին ֆոն Բեկը նշանակվեց Կենտրոնական շտաբի պետ։ 1882 թվականից միաժամանակ համարվում էր 47-րդ ցամաքային գնդի շեֆ։ 1888 թվականին նշանակվում է Ցիսլեյտանիայի ազգային ժողովի պարոնների Պալատի անդամ։ 1893 թվականին պարգևատրվում է պրուսական Սև արծվի շքանշանով[1][3][5]։

Բեկը զբաղեցնում է բանակի գլխավոր շտաբի պետի պաշտոնը 25 տարի անընդմեջ, բացառիկ դեր ունենալով ավստրո-հունգարական բանակի զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Միջին Եվրոպայի կենտրոնական քարտեզը, որը կատարվել 1:200.000 մասշտաբով։ Նրա օժանդակությամբ բանակային աշխարհագրական ինստիտուտը ներդրել է ֆոտոգրամմետրիան որպես հիմնական մեթոդ տեղագրական քարտեզների ստեղծման համար[2][3][5]։

Շտաբի պետ Ֆրիդրիխ ֆոն Բեկը մարտի դաշտում ցուցումներ է տալիս բանակի հրամանատարությանը

Իրեն դրսևորել է որպես հանգիստ և զգույշ քաղաքագետ, ռազմական հարցերում հավասարակշռվում էր առաջադեմ լիբերալ հոսանքների և ռեակցիոն ճամբարների միջև, որոնք խմբավորված էին ֆելդմարշալ էրցհերցոգ Ալբրեխտի շուրջ։ Նրա ղեկավարության ներքո Կենտրոնական շտաբում է կենտրոնացվում զինված ուժերի ղեկավարումը, որտեղ կայսերական բանակի դերը հասնում էր իր նոմինալին։ Ոչ պաշտոնապես Բեկին անվանում էին «փոխկայսր»[2][3]։

1905-1906 թվականների Հունգարական ճգնաժամի ժամանակ Բեկի ղեկավարությամբ մշակվեց «Պլամ U»-ն, որը նախատեսում էր Տրանսլեյտանիայի ընդդիմադիր շարժման ուժային ճնշում[3][6]։

1906 թվականին 76-ամյա կայսրը, գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի, որին հանձնարարել էր զինված ուժերի արդիականացումը, պնդմամբ կենտրոնական շտաբի պետի պաշտոնից ազատեց ֆոն Բեկին։ Նույն թվականին թոշակի ուղարկեց նաև կայսերական ռազմական նախարար Հենրիխ ֆոն Պիտրեյխին։ Կենտրոնական շտաբի նոր պետ նշանակվեց 54-ամյա ֆելդմարշալ-լեյտենանտ Կոնրադ ֆոն Գյոտցենդորֆը[1][1][3]։

Ի նշան բազմամյա ծառայությունների գնահատման՝ Բեկ Ռիժկովսկին ստացավ կոմս տիտղոս և ստացավ կայսեր անձնական պահակախմբի կապիտանի պատվավոր կոչում։ 1916 թվականին նա արժանացավ 1915 թվականից գործող գեներալ-գնդապետի կոչման[1][2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1816 թվականին Ֆրիդրիխ ֆոն Բեկը ամուսնացել է Աննա Մարիա Ռիկովսկի ֆոն Դոբրժիչի հետ։ 1913 թվականին կայսեր հանձնարարությամբ նրա ազգը միացվեց տղամարդկանց գծով մարած նրա կնոջ ազգին։ Նրանց որդին՝ կոմս Ֆրիդրիխ ֆոն Բեկը, նույնպես անցել է զինվորական գործունեության։ Եղել է Կենտրոնական շտաբի գնդապետ[1][1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Hellmuth Rößler. Beck-Rzikowsky, Friedrich Graf von. // Neue Deutsche Biographie (NDB). — Bd. 1. — B.: Duncker & Humblot, 1953.(գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Beck-Rzikowsky Friedrich Graf. // Österreichisches Biographisches Lexikon 1815—1950 (ÖBL). — Bd. 1. — W.: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1957.(գերմ.)
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Peter Frank-Döfering (Hrsg.): Adelslexikon des Österreichischen Kaisertums 1804—1918. — 1989.(գերմ.)
  4. E. Glaise-Horstenau, Franz Josephs Weggefährte, 1930.(գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Beck-Rzikowsky, Friedrich.(գերմ.)
  6. István Deák: Beyond nationalism. A social and political history of the Habsburg officer corps, 1848–1918. Oxford University Press, New York 1990, ISBN 0-19-504505-X, S. 70.(գերմ.)