Ֆրենսիս Մերիոն
Ֆրենսիս Մերիոն | |
---|---|
![]() | |
փետրվարի 26, 1732[1] - փետրվարի 27, 1795[2] (63 տարեկան) | |
Ծննդավայր | Ջորջթաուն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Մահվան վայր | Ջորջթաուն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զորատեսակ | Մայրցամաքային բանակ |
Կոչում | փոխգնդապետ և բրիգադի գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Ֆրանս-հնդկական պատերազմ և Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում |
Ֆրենսիս Մերիոն (անգլ.՝ Francis Marion [ˈmɛr-iː-ən, ˈmɑːr-iː-ən][3], փետրվարի 26, 1732[1], Ջորջթաուն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - փետրվարի 27, 1795[2], Ջորջթաուն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ԱՄՆ-ի անկախության պատերազմի (1775—1783) մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենսիս Մերիոնը ծնվել է Գաուտֆիլդ պլանտացիայում (Բերկլի շրջան, Հարավային Կարոլինա նահանգ)։ Մոտավորապես 15 տարեկանում աշխատանքի է անցել Արևմտյան Հնդկաստան ուղևորվող նավի վրա, որը, սակայն, խորտակվել է փոթորիկի ժամանակ։ Մերիոնը նավի անձնակազմի մյուս անդամների հետ փրկվել է փրկամակույկի շնորհիվ․ նրանք ստիպված են եղել ծովում մեկ շաբաթ անցկացնել, մինչև ցամաք հասնելը[4]։ Ռազմական կարիերան սկսել է մինչ 25 տարեկան դառնալը։ Ֆրենսիսը և իր եղբայրը՝ Ջոբը, կապիտան Ջոն Պոստելի հետ զինվորագրվել են ոստիկանությունում՝ ֆրանսիացիների և հնդկացիների դեմ մղվող պատերազմին մասնակցելու համար։ 1761 թվականին, լեյտենանտի կոչումով կապիտան Ուիլամ Մոլտրիի հրամանատարությամբ, մասնակցել է հնդկացի չերոկիների դեմ արշավին։
1775 թվականին եղել է Հարավային Կարոլինա նահանգի Նահանգային կոնգրեսի անդամ։ Մերիոնը նշանակվել է կապիտան Հարավային Կարոլինայի երկրորդ գնդում՝ Ուիլյամ Մոլտրիի հրամանատարությամբ։ 1776 թվականի հունիսին մասնակցել է Չառլստոն նավահանգստում գտնվող Սալիվան ռազմական ամրոցի պաշտպանությանը։ Նույն թվականի սեպտեմբերին Մայրցամաքային կոնգրեսը Մերիոնին շնորհել է փոխգնդապետի կոչում։
1779 թվականի աշնանը Մերիոնը մասնակցել է Սավաննայի պաշարմանը։ 1780 թվականի հուլիսին նրան շնորհվել է Մայրցամաքային բանակի գնդապետի կոչում։ Նույն թվականի օգոստոսին նա միացել է գեներալ Գեյտսի բանակին, կարճ ժամանակ անց նշանակվել ոստիկանության հրամանատար Հարավային Կարոլինայի Պի-Դի շրջանում։
Քամդենի ճակատամարտից հետո կազմակերպեց գրոհայինների ջոկատ, որը կոչվել է « Մերիոնի պարտիզաններ»։ 1780-1781 թվականներին հաջողությամբ գործել է անգլիացիների և հավատարիմների դեմ Հարավային Կարոլինայի ճահճուտ շրջաններում։ Այս գործողության համար ստացել է «ճահճի աղվես» (անգլ.՝ Swamp Fox) մականունը։ Նաև Մերիոնի գրոհայինները բռնել և նախկին սեփականատերերին վերադարձրել են փախստական սևամորթ ստրուկներին[5]։ 1781 թվականի օգոստոսին Մերիոնը ստացել է բրիգադի գեներալի կոչում։ Պատերազմական գործողությունների ժամանակ Մերիոնի պլանտացիան այրվել է, իսկ ստրուկները փախել են անգլիացիների մոտ։ Պատերազմից հետո ստիպված է եղել գումար վերցնել պլանտացիան վերականգնելու և նոր ստրուկներ գնելու համար[6]։ Այդ ժամանակ Մերիոնը ամուսնացել է իր զարմուհի՝ Մերի Եսթեր Վիդի հետ[7]։
1782 թվականի հունվարին Մերիոնն ընտրվել է Հարավային Կարոլինայի սենատում։ 1784 թվականին նշանակվել Ջոնսոն ռազմական ամրոցի ղեկավար՝ 500 դոլար տարեկան աշխատավարձով[8]։
Նա համարվում է պարտիզանական պատերազմի ժամանակակից մարտավարության և ռազմավարության ստեղծողներից մեկը։ Նրա անունը առկա է ԱՄՆ-ի գրոհայինների ցուցակում։
Կերպարը կինոյում և հեռուստաֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեներալ Ֆրենսիս Մերիոնը ծառայել է որպես նախատիպ «Հայրենասերը» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարի ստեղծման համար։ Այս դերը խաղացել է Բենջամին Մարտինը՝ հայտնի դերասան Մել Գիբսոնի ֆիլմում։ Ավելի շուտ՝ 1959 թվականին, նկարահանվել է «Ճահճի աղվեսը» հեռուստասերիալը, որտեղ Ֆրենսիս Մերիոնի դերում խաղացել է Լեսլի Նիլսենը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ «Definition of MARION»։ www.merriam-webster.com (անգլերեն)։ Վերցված է 2020-07-31
- ↑ The Swamp Fox, By Amy Crawford, Smithsonian Magazine, Smithsonian.com, July 01, 2007(անգլ.)
- ↑ Young p.74
- ↑ Risjord p.93
- ↑ «Banner Description»։ Berkeley County Government։ Արխիվացված է օրիգինալից October 7, 2006-ին։ Վերցված է 2006-10-23
- ↑ Hickman Kennedy։ «American Revolution: Brigadier General Francis Marion – The Swamp Fox»։ About.com Military History։ Վերցված է 7 March 2013