Jump to content

Ֆրանց Կաֆկայի գլուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Կաֆկայի գլուխ
տեսակքանդակ
քանդակագործԴավիդ Չեռնի[1]
տարի2014[1]
բարձրություն10,6 մետր
ժանրկինետիկ արվեստ և հանրային արվեստ[1]
նյութՉժանգոտող պողպատ[2] և մետաղ[1]
քաղաքՊրահա 1 և Նոր ավան
հիմնական թեմաՖրանց Կաֆկա
 Kinetic Head of Franz Kafka Վիքիպահեստում

«Ֆրանց Կաֆկայի գլուխ» (չեխ․՝ Hlava Franze Kafky), գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի գլխի տեսքով քանդակ, կինետիկ արվեստի ստեղծագործություն, հեղինակ Դավիդ Չեռնի։ Տեղադրված է Պրահայում՝ «Quadrio» առևտրի կենտրոնի մոտ[3]։ Բացման արարողությունը տեղի է ունեցել առևտրի կենտրոնի բացման օրը՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ին[4]։

Քանդակի բարձրությունը 10,6 մ է, որից 2,8 մ պատվանդանի բարձրությունն է, պատրաստված է չժանգոտվող հայելափայլ պողպատից[5] և կշռում է 39 տոննա (24 տոննան չժանգոտվող պողպատ է[6]) և կազմված է 42 ձևավոր պողպատե պանելներից, որոնք պտտվում են միմյանցից անկախ[7] մաքսիմալ արագությամբ՝ րոպեում 6 պտույտ[8]։ Պանելների պտույտի արագությունը կարգավորվում է հեռավար[8], ընդ որում՝ շարժման ալգորիթմում ծրագրավորված են բազմաթիվ տարբերակներ։ Քանդակի ներսում տեղադրված է շարժիչի 21 մոդուլ և 1 կմ լար[9]։ Քանդակի ներքևի հատվածում տեղադրված են փոքրիկ հայելիներ[10], որոնք տպավորություն են ստեղծում, որ գլուխը գտնվում է անկշռության մեջ[11]։ Գիշերային ժամերին քանդակը լուսավորվում է գունագեղ հրավառությամբ[12], իսկ ցուրտ եղանակին ծածկվում է հատուկ ծածկոցով[8]։

«Ֆրանց Կաֆկայի գլուխը» Դավիդ Չեռնիի առաջին շարժական աշխատանքը չէ։ Նույն սկզբունքով է 2007 թվականին ստեղծվել նրա «Մետամորֆոզներ» աշխատանքը Շառլոտայում՝ Հյուսիսային Կարոլինայում։ Կաֆկայի քանդակը որպես կինետիկ արվեստ ստեղծելու որոշումը Չեռնին բացատրում է նրանով, որ հենց շարժումն է ճշգրիտ փոխանցում գրողի անհատական առանձնահատկությունները[13]։

Քանդակի ստեղծման և տեղադրմա համար ծախսվել է 30 միլիոն չեխական կրոնա և վճարվել է «Quadrio» առևտրի կենտրոնի սեփականատեր CPI Property Group-ի կողմից[4][14].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Art for the City catalogue
  2. http://www.davidcerny.cz/
  3. «Zraky kolemjdoucích přitahuje unikátní pohyblivá hlava od Davida Černého». Novinky.cz (չեխերեն). 09.11.2014. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  4. 4,0 4,1 Либор Кукал, Олег Фетисов (09.12.2014). «Новая Прага». Radio Prague International | Русская служба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  5. «Dvě sochy Franze Kafky ukazují dvě tváře Prahy – romantickou i konzumní». Albertov (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  6. «Statue of Kafka». Prague.eu (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  7. «Hlava Franze Kafky (Franz Kafka's Head)». Atlas Obscura (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Скульптура Франца Кафки». Прага (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  9. «Konstrukce a stavební postupy pohyblivé Kafkovy hlavy». Quadrio (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  10. «Голова Франца Кафки». LookMyTrips (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  11. «Голова Франца Кафки в Праге — скульптура Давида Чёрного». Unwonted (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  12. «Вращающаяся 42-слойная скульптура головы Франца Кафки». Zagge (ռուսերեն). 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  13. «Вращающаяся голова Франца Кафки в Праге». Избранное (ռուսերեն). 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
  14. «Kafkovu sochu pro komplex na Národní třídě vyrobil David Černý». Hospodářské noviny (չեխերեն). 2014 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.