Դավիդ Չեռնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիդ Չեռնի
չեխ․՝ David Černý
David-Černý.jpg
Ծնվել էդեկտեմբերի 15, 1967(1967-12-15)[1][2][3][4][5] (52 տարեկան)
ԾննդավայրՊրահա, Չեխոսլովակիա[5]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԿրթությունՊրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա
ԵրկերHorse? և Golem?
Մասնագիտությունքանդակագործ և փիլիսոփա
Պարգևներ և
մրցանակներ
Jindřich Chalupecký Award?
ԱնդամությունQ70215836?
Կայքdavidcerny.cz
David Černý Վիքիպահեստում

Դավիդ Չեռնի (չեխ․՝ David Černý, դեկտեմբերի 15, 1967(1967-12-15)[1][2][3][4][5], Պրահա, Չեխոսլովակիա[5]), չեխ քանդակագործ: Նրա աշխատանքների մեծ մասը գտնվում է Պրահայում:

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեռնին ծնվել է Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում: 1988-1994 թվականներին սովորել է Պրահայի Արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիային կից Kurt Gebauer ստուդիայում: 1991 թվականին Շվեյցարական կառավարությունից Բոսվիլում ստացել է բնակարան[6]: 1995-1996 թվականներին Դավիդը մասնակցել է Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանում կազմակերպված Ազատ կրթություն ծրագրին (Նյու Յորք, ԱՄՆ): 1996 թվականին արժանացել է Pollock Krasner հիմնադրամի դրամաշնորհին:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին հռչակ է ձեռք բերել՝ սովետական տանկը վարդագույն ներկելով, որը պետք է դրվեր Պրահայի կենտրոնում՝ որպես պատերազմի հուշակոթող[7]:Քանի որ խորհրդային տանկիստների հուշարձանն այն ժամանակ դեռևս ազգային մշակութային հուշարձան էր, նրա քաղաքացիական անհնազանդության ակտը դիտվել է որպես խուլիգանություն, և նա կարճ ժամանակ անց ձերբակալվել է: Եվս մեկ ուշագրավ աշխատանք է «Աշտարակի երեխաները» (2000), որը պատկերում է հայտնի գործիչներին, որոնք մանուկների տեսքով մագլցում են Զիզկով աշտարակը[8]: 2005 թվականին Չեռնին ստեղծել է «Շնաձուկը», որը պատկերում էր Սադդամ Հուսեյնին՝ Մրջնալդեհիդի տանկի վրա: Աշխատանքը նույն տարում ներկայացվել է Պրահայի երկրորդ Բիենալի ժամանակ: Աշխատանքը Դեմիեն Հիրսթի՝ 1991 թվականի «Կենդանի արարածի մտքում մահի ֆիզիկական անհնարինությունը» աշխատանքի ծաղրերգությունն է: 2006 թվականին այդ աշխատանքն արգելվել է Միդդելկերկեում (Բելգիա), Բելսկո Բյալայում (Լեհաստան) և Գերմանիայի Բյուդելսդորֆ քաղաքում[9] [10]:

Միդդելկերկեի քաղաքապետ Միշել Լանդույտը հայտնել է իր մտահոգությունը, որ ցուցահանդեսը կարող է «ցնցել մարդկանց, հատկապես մահմեդականներին», որոնց շրջանում այդ տարի լարվածություն էր տիրում՝ կապված Մուհամեդ մարգարեին պատկերող դանիացի ծաղրանկարների հետ[11]:

2006 թվականի սեպտեմբերի 6-ին Բելսկո Բյալալի քաղաքապետի տեղակալ Զբիգնիև Միչնիովսկին կապվել է քաղաքի կողմից ֆինանսավորվող պատկերասրահի հետ և ստիպել հեռացնել աշխատանքը: Արդյունքում «Շնաձուկը» տեղափոխվել է հարևան Ցեշին քաղաքի Սզարա պատկերասրահ: Քաղաքապետ Բոգդան Ֆիսեկը ասել է.

Aquote1.png
- Ես չեմ տեսնում որևէ պատճառ, որ քաղաքական գործիչը գրաքննության ենթարկի արվեստը[12]:
Aquote2.png


Դավիդի «ՄԵՏԱԼմարֆոզիս» աշխատանքը ցուցադրվել է Հյուսիսային Կարոլինայի Չարլոտե քաղաքում, իսկ 2019 թվականի փետրվարին տեղադրվել է Պրահայի «Ֆրանց Կաֆկայի գլուխը» վայրում[13]: Նրա «Էնտրոպա» աշխատանքը պատկերում է Եվրոպական Միության Խորհրդի Չեխիայի նախագահությանը 2009 թվականի առաջին կեսին: Այն մի շարք հակասությունների պատճառ է դարձել, որովհետև պատկերում էր ԵՄ-ի անդամ պետությունների կարծրատիպային կողմերը: Աղմկահարույց էր նաև այն, որ աշխատանքը ստեղծվել էր Չեռնիի և նրա երկու ընկերների կողմից, չնայած որ պետք է ստեղծվեր ԵՄ անդամ պետությունների քանդակագործների համագործակցությամբ[14][15]: ԵՄ անդամ որոշ երկրներ բացասաբար են արձագանքել իրենց պետության նկարագրին: Օրինակ, Բուլղարիան որոշել է չեխ դեսպանին կանչել Սոֆիա, որպեսզի քննարկի բալկանյան երկրի՝ որպես վայրէջքային զուգարանների հավաքածուի նկարագիրը[16]: Մինչդեռ ԵՄ-ում Բուլղարիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է. «Դա ստորացում է բուլղարացիների համար և վիրավորանք մեր ազգային արժանապատվությանը»[17]:

2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ Չեռնին ստեղծել է «London Booster»-ը՝ ձգումներ անող մեխանիկական ձեռքերով երկհարկանի ավտոբուս[18]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Չեռնին արժանացել է Յինդրժիխ Խալուպեցկու մրցանակին[19]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Křížky a vetřelci
  4. 4,0 4,1 Archive of Fine Arts — 2003.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Czech National Authority Database
  6. Pospiszyl Tomáš։ «David Černý»։ Artlist։ Վերցված է 6 November 2017 
  7. «David Černý's Metalmorphosis»։ Atlas Obscura։ Վերցված է 13 January 2019 
  8. «Žižkov Tower»։ Atlas Obscura։ Վերցված է 13 January 2019 
  9. «FileRoom.org - David Cerny's artwork "Shark" pulled from exhibition called "Shadows of humor"»։ www.thefileroom.org։ Վերցված է 2015-11-28 
  10. Kalenská Renata (10 August 2017)։ «Možná strach, vysvětluje Černý, proč mu Němci zakázali plastiku Saddáma Husajna» (Czech)։ Seznam.cz։ Վերցված է 13 January 2019 
  11. Floating Saddam banned Archived 7 August 2008 at the Wayback Machine.
  12. Gazeta Wyborcza, September 10, 2006
  13. «David Černý's Metalmorphosis»։ Atlas Obscura (անգլերեն)։ Վերցված է 2019-11-15 
  14. «Czech EU art stokes controversy»։ BBC։ 2009-01-14։ Վերցված է 2015-11-28 
  15. Lyall Sarah (2009-01-14)։ «Art Hoax Unites Europe in Displeasure»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2015-11-28 
  16. «Czech sculptor Cerny apologises to govt for EU mystification»։ www.ceskenoviny.cz։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-29-ին 
  17. Lyall Sarah (2009-01-14)։ «Art Hoax Unites Europe in Displeasure»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2019-11-15 
  18. Pattni Vijay (2012-07-24)։ «Watch a double-decker do push-ups»։ Top Gear։ Վերցված է 2015-11-28 
  19. «Laureates»։ Jindřich Chalupecký Society։ Արխիվացված է օրիգինալից 29 October 2011-ին։ Վերցված է 7 June 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]