Ֆրանց Կաֆկայի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանց Կաֆկայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան
ՔանդակագործՅարոսլավ Ռոնա[1]
Ստեղծում2003[1]
Բարձրություն3,75 մետր[2]
Երկիր Չեխիա
ԲնակավայրՀին քաղաք, Պրահա 1 և Յոզեֆով
ՓողոցԴուշնի[1]
Նյութբրոնզ[1]
 Franz Kafka statue by Jaroslav Róna Վիքիպահեստում

Ֆրանց Կաֆկայի հուշարձան (չեխ.՝ Pomník Franze Kafky), արձան, որը գտնվում է Պրահայում՝ Հին քաղաքի և Յոզեֆովի խաչմերուկում՝ Սուրբ Հոգու եկեղեցու և Իսպանական սինագոգի միջև՝ Վեզենսկա և Դուշնի փողոցների միջև գտնվող հետիոտնային անցումում։ Հուշարձանը թեմատիկ է, քանի որ Դուշնի փողոցի թիվ 10 հասցեում գտնված այլևս գոյություն չունեցող թիվ V/187 տանն ապրել է նշանավոր գրող Ֆրանց Կաֆկան։ Չեխ քանդակագործ և նկարիչ Յարոսլավ Ռոնայի ստեղծած հուշարձանը բացվել է 2003 թվականին՝ այն ստեղծելու մրցույթում հաղթելուց երկու տարի անց[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը ստեղծվել է Ֆրանց Կաֆկայի ընկերության նախաձեռնությամբ։ 2000 թվականին Պրահան Եվրոպայի մշակութային մայրաքաղաք ընտրվելու կապակցությամբ ընկերությունը հայտարարել է Ֆրանց Կաֆկայի հուշարձանի ստեղծման մրցույթ, որին մասնակցել է յոթ չեխ քանդակագործ։ Ժյուրին ընտրել է Յարոսլավ Ռոնայի նախագիծը։ Ճարտարապետական նախագիծը հանձնարարվել է մշակել Դավիդ Վավրային[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանց Կաֆկայի հուշարձանը ձուլված է բրոնզից, բարձրությունը 3,75 մետր է, զանգվածը՝ 800 կգ[6]։

Քանդակի տեսքը ոգեշնչված է Ֆրանց Կաֆկայի «Մեկ պայքարի նկարագրություն» աշխատությունից[6]։ Այն երկու մարմնից բաղկացած քանդակ է, որոնցից մեկը տղամարդու կերպար է կոստյումով, որի թևքերից, սակայն, դուրս եկող ձեռքեր չկան, այն չունի նաև գլուխ։ Նրա պարանոցին նստած է ավելի փոքր կերպար, որն ամբողջական է և, ենթադրաբար, ներկայացնում է հենց Ֆրանց Կաֆկային[7][8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Art for the City catalogue
  2. 2,0 2,1 http://www.jaroslav-rona.cz/
  3. Róna, Jaroslav. «Pomník Franze Kafky». Jaroslav Róna. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  4. «Eighty years after his death, Franz Kafka finally has a statue in Prague». Radio Prague International (անգլերեն). 2004 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «Das Franz-Kafka-Denkmal».
  6. 6,0 6,1 Článek na www.digital-guide.cz
  7. «Prague Honours Franz Kafka with 12ft Sculpture». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  8. «Die Worte des Autoren des Franz-Kafka-Denkmals, Jaroslav Róna».