Jump to content

Ֆրանցիսկո Կոնսեյսաո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկո Կոնսեյսաո
Քաղաքացիությունը  Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 14, 2002(2002-12-14) (21 տարեկան)
Ծննդավայր Կոիմբրիա, Պորտուգալիա
Հասակ 1,7 մետր
Դիրք կիսապաշտպան

Ֆրանցիսկո Ֆերնանդես դա Կոնսեյսաոն (պորտ.՝ Francisco Fernandes da Conceição, դեկտեմբերի 14, 2002(2002-12-14), Կոիմբրիա, Պորտուգալիա), որը նաև հայտնի է որպես Չիկո Կոնսեյսաոն (պորտ.՝ Chico Conceição,), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Պորտո» ակումբի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող։

Կոնսեյսաոն Պորտուգալիայի երիտասարդների նախկին ֆուտբոլիստ է, որը ներկայացնում է իր երկիրը պատանեկան տարբեր մակարդակներում՝ լինելով մինչև 21 տարեկանների թիմի անդամ, որոնք 2021 թվականի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում զբաղեցրել են երկրորդ տեղը։ Իր առաջնելույթը միջազգային մեծահասակների կազմում կատարել է 2024 թվականին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնսեյսաոն ծնունդով Կոիմբրայից է։ Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է Լիսաբոնի Սպորտինգի երիտասարդական ակուբում, ութ տարեկան հասակում։ Սպորտինգի ակադեմիայում վեց տարի անցկացնելուց հետո նա 2017 թվականին տեղափոխվել է «Պադրոենսե»։ Մեկ տարի անց նա դարձել է Պորտոյի ֆուտբոլային ակադեմիայի խաղացող[1]։ 2020 թվականի օգոստոսին նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Պորտոյի» հետ[2][3]։ 2021 թվականի փետրվարի 13-ին նա իր նորամուտը նշել է «Պորտոյի» հիմնական կազմում՝ փոխարինման դուրս գալով Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի «Բոավիստայի» դեմ խաղում[4][5]։ Չորս օր անց՝ 2021 թվականի փետրվարի 18-ին, նա նշել է իր նորամուտը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում՝ փոխարինման դուրս գալով Յուվենտուսի դեմ 16-րդ տուրի խաղում[6] և դարձել Ռուբեն Նևիշից հետո «Պորտոյի» երկրորդ խաղացողը Չեմպիոնների լիգայում[7] ։

2022 թվականի հուլիսի 21-ին նա տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»՝ ակումբի հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր[8]։

Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է Պորտուգալիայի մինչև 16, 17, 18 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[9]։

2024 թվականի մարտի 26-ին նա իր նորամուտը նշել է Պորտուգալիայի հիմնական ազգային հավաքականի կազմում Սլովենիայի հավաքականի դեմ խաղում։

2024 թվականի հունիսի 18-ին Եվրոպայի առաջնությունում նա 92-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում՝ հաղթանակ տանելով Չեխիայի հավաքականի նկատմամբ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկոն հայտնի պորտուգալացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ Սերխիո Կոնսեյսաոյի որդին է[10][11]

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մայիսի 26-ի դրությամբ[12]
Հանդիպումները և գոլերը ըստ ազգային թիմերի և տարիների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ[Ն 1] Լիգայի գավաթ[Ն 2] Մայրցամաքային Ընդհանուր
Դիվիզիա Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր Հանդիպումներ Գոլեր
«Պորտո Բ» 2020–21 Պորտուգալիայի Լիգա 2 20 4 20 4
«Պորտո» 2020–21 Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն 14 0 1 0 0 0 2[Ն 3] 0 17 0
2021–22 Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն 25 2 4 1 1 0 3[Ն 4] 0 33 3
Ընդհանուր 39 2 5 1 1 0 5 0 50 3
«Յոնգ Այաքս» 2022–23 Առաջին դիվիզիա 7 5 7 5
«Այաքս» 2022–23 Էրեդիվիզի 19 0 5 0 4[Ն 5] 1 28 1
«Պորտո» (վարձակալություն) 2023–24 Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն 27 5 6 1 2 1 8[Ն 3] 1 43 8
«Պորտո» 2024–25 Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր կարիերա 112 16 16 2 3 1 17 2 148 21

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի հունիսի 18-ի դրությամբ[13]
Հանդիպումները և գոլերը ըստ ազգային թիմերի և տարիների
Հավաքական Տարի Հանդիպումներ Գոլեր
Պորտուգալիա 2024 3 1
Ընդհանուր 3 1
Ֆրանցիսկո Կոնսեյսաոյի խփած միջազգային գոլերի ցանկը
No. Ամսաթիվ Վայրը Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 18 Հունիսի 2024 «Ռեդ Բուլ Արենա», Լայպցիգ, Գերմանիա Չեխիա Չեխիա 2–1 2–1 Եվրո 2024
Միավորների սյունակը ցույց է տալիս հաշիվը Կոնսեյսաոյի յուրաքանչյուր գոլից հետո

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պորտուգալիայի չեմպիոն (2021/2022 թթ)

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ներառում է Պորտուգալիայի Գավաթը
  2. Ներառում է Լիգայի Գավաթը
  3. 3,0 3,1 Հանդիպումները ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում
  4. Երկու հանդիպում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, մեկ հանդիպում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում
  5. Երեք հանդիպում և մեկ գոլ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայում, մեկ հանդիպում ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Quem é Francisco Conceição (além de ser filho de Sérgio)?» (պորտուգալերեն). Diário de Notícias. 2021-02-14. Արխիվացված է օրիգինալից 2021-02-15-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  2. «Francisco Conceição assina contrato profissional com o FC Porto» (պորտուգալերեն). Record.pt. 2020-08-27. Արխիվացված է օրիգինալից 2021-02-15-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  3. «Filhos de Sérgio Conceição reforçam equipa B do FC Porto» (պորտուգալերեն). Sapo Desporto. 2020-08-27. Արխիվացված է օրիգինալից 2021-02-15-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  4. «Porto vs. Boavista» (անգլերեն). Soccerway.com. 2021-02-13. Արխիվացված է օրիգինալից 2021-02-25-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  5. «Francisco, só ele, merecia que as lágrimas de alegria não tivessem sido em vão (a crónica do FC Porto-Boavista)» (պորտուգալերեն). Observador.pt. 2021-02-13. Արխիվացված է օրիգինալից 2021-02-15-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  6. «Porto vs. Juventus» (անգլերեն). Soccerway.com. 2021-02-17. Արխիվացված է օրիգինալից 2021-04-15-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  7. «Francisco Conceição é o segundo mais jovem de sempre a estrear-se na Champions pelo FC Porto» (պորտուգալերեն). Rádio Renascença. 2021-02-18. Արխիվացված է օրիգինալից 2021-02-19-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  8. «Ajax contracteert Francisco Conceição» (հոլանդերեն). ajax.nl. Արխիվացված է օրիգինալից 2022-07-21-ին. Վերցված է 2022-07-21-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  9. «Francisco Conceição» (պորտուգալերեն). FPF.pt.
  10. «O clã Conceição: o pai treina o FC Porto, um filho joga no Benfica, outro está no Sporting» (պորտուգալերեն). Observador,pt. 2017-06-08. Արխիվացված է օրիգինալից 2021-02-15-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  11. «Filho de Sérgio Conceição estreia-se na II Liga» (պորտուգալերեն). Rádio Renascença. 2019-12-28. Արխիվացված է օրիգինալից 2021-02-16-ին. Վերցված է 2021-03-02-ին.
  12. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  13. «Francisco Conceição». EU-Football.info. Արխիվացված օրիգինալից 4 June 2024-ին. Վերցված է 18 June 2024-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Կոնսեյսաո» հոդվածին։