Ֆրանսուա Պոմպոն
| Ֆրանսուա Պոմպոն ֆրանսերեն՝ François Pompon | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 9, 1855[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սոլյե[4] |
| Մահացել է | մայիսի 6, 1933[1][2][3][…] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5][6] |
| Գերեզման | Cemetery of Saulieu[7] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց[8] և Դիժոնի Դեկորատիվ արվեստների դպրոց[8] |
| Ազդվել է | Օգյուստ Ռոդեն |
| Երկեր | Ֆրանսուա Պոմպոնի Բևեռային արջերը |
| Մասնագիտություն | քանդակագործ, մեդալագործ և արվեստագետ |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ֆրանսուա Պոմպոն (ֆրանսերեն՝ Francois Pompon, մայիսի 9, 1855[1][2][3][…], Սոլյե[4] - մայիսի 6, 1933[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ[5][6]), ֆրանսիացի քանդակագործ, անիմալիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսուա Պոմպոնը ծնվել է կարմրափայտագործ վարպետի ընտանիքում։ 15 տարեկանում սկսել է զբաղվել մարմարի փորագրությամբ։
1870-ական թվականներին ընդունվել է Դիժոնի Դեկորատիվ արվեստների ազգային դպրոց, որտեղ սովորել է անիմալիստիկա։
Փարիզ տեղափոխվելուց հետո աշխատել է որպես Օգյուստ Ռոդենի օգնական։
Ֆրանսուա Պոմպոնը հանրաճանաչ է դարձել 65 տարեկանում, երբ ստեղծել է յուրաոճ սպիտակ արջին պատկերող քանդակը, որն առանձնահատուկ ուշադրության է արժանացել 1922 թվականին՝ Ֆրանսաիայում բացված «Աշնանային սալոն» փառատոնում։
Սպիտակ արջի վիթխարի քանդակը ստեղծվել է Դիժոնում՝ Դարսի այգում։ Բնօրինակը, որը հայտնի է նաև որպես «Հանգիստ սպիտակ արջ», գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[9]։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսուա Պոմպոնի անիմալիստական գործերը հարում են սինթետիզմի և ար-դեկոյի ուղղություններին։ Որպես փորձառու ոճաբան՝ Պոմպոնը տիրապետում էր վիմագրային կառուցվածքները բացահայտելու ունակությանը և կարողանում էր աշխատել մեծածավալ երկրաչափական պատկերների հետ, ընդ որում՝ կարողանում էր խուսափել սեփական բառապաշարով օբյեկտները մանրամասնելուց և մեկնաբանելուց, ինչով նրա սինթետիզմը տարբերվում էր իր ժամանակի մյուս անիմալիստ-քանդակագործների առավել մանրակրկիտ նատուրալիզմից։ Պոմպոնի քանդակները XX դարի երկրորդ կեսի ֆրանսիական անիմալիստական մշակույթի առավել վառ և նրբաճաշակ մեկնաբանության օրինակ են։
Պոմպոնին մեծ հռչակ են բերել նրա երկու աշխատանքները․ «Բադ» (1911) ստեղծագործությունը և «Սպիտակ արջ» (1922) քանդակը, որի վրա Պոմպոնն աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ 1929 թվականին «արջը» տեղ է գտել Լյուքսեմբուրգի թանգարանում, այնուհետև՝ Օրսե թանգարանում։ Պոմպոնի ոճի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել նրա անդամակցությունը քանդակագործների «Bande à Schnegg» խմբին, որոնց ոճի հիմքում Օգյուստ Ռոդենի արվեստն էր։ «Bande à Schnegg»-ի անդամները մերժում էին ռոմանտիզմը։
Ֆրանսուա Պոմպոնի քանդակներ կրկնօրինակ հուշանվերները վաճառվում են Եվրոպայի խանութնորում։ Ֆրանսուա Պոմպոնը ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել իր ոճին[10][11].
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ցուլ»
- «Վազող վարազ»
- «Բորենի»
- «Աքաղաղ»
- «Նիկոլի աղավնի», Chateau de Vascoeuil պալատ
- «Բևեռային արջ»
- «Բու»
- «Եղեգնահավ»
- «Ազնվացեղ եղջերու»
- «Ագռավ»
- Ֆրանսուա Պոմպոնի քանդակների սրահ Դիժոնի գեղարվեստի թանգարանում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 François Pompon (նիդերլ.)
- 1 2 3 4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- 1 2 Union List of Artist Names — 2017.
- 1 2 Visionneuse - Archives de Paris — P. 21.
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article117
- 1 2 3 4 5 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ «Leninimports. Francois Pompon. Biography». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «The Art Newspaper. Леонид Соков покажет в Третьяковской галерее любимых художников». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Екатерина Усова. Французская анималистическая скульптура эпохи модернизма» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պոմպոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||