Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտ
Տեսակկենտրոնական բանկ
Երկիր Ֆրանսիա
ՀապավումIEOM[1]
Հիմնադրված1966
Գլխադասային գրասենյակՓարիզի 1-ին շրջան, Paris Centre, Փարիզ
Գլխավոր քարտուղարMarie-Anne Poussin-Delmas?
Կայքieom.fr(ֆր.)

Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտ (ֆր.՝ Institut d'émission d'Outre-Mer (IEOM)), Ֆրանսիայի պետական կազմակերպություն, լիազորված թողարկելու արժույթ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների կազմում մտնող երկրների համար։ Ներկայումս ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկն օգտագործվում է ֆրանսիական Պոլինեզիայում, Նոր Կալեդոնիայում, Ուոլիս և Ֆուտունա կղզիներում։ Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտը նաև ունի Ֆրանսիայի Հարավային և Անտարկտիկական տարածքներում արժեթղթերի թողարկման իրավունք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականից արժեթղթերի թողարկման իրավունք ուներ Հնդկաչինական բանկը (անգլ.՝ en:Banque de l'Indochine): Բանկը Հնդկաչինում և Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում ուներ մասնաճյուղերի զարգացած ցանց։ 1948 թվականի սեպտեմբերի 25-ից ընդունվեց Հնդկաչինական բանկին Ֆրանսիայի անդրծովյան տարածքների համար արժույթի թողարկման իրավունքից զրկող օրենք, բայց Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտի գործունեության մասին օրենքն ընդունվեց միայն 1966 թվականի դեկտեմբերի 22-ին, այդպիսով Հնդկաչինական բանկից թողարկման իրավունքները թողարկման ինստիտուտին պաստացիորեն անցան միայն 1967 թվականին։

Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան 10000 ֆրանկ

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտի հիմնական գործառույթներն են՝

  • Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկի թողարկում։ Հանդիսանում է եվրոյի նկատմամբ նրա ֆիքսված փոխարժեքի պահպանման երաշխավորը։
  • Ֆրանսիական խաղաղօվկիանոսյան ֆրանկի արժույթի գոտում բանկային վերահսկողությունը։
  • Հաշվարկների իրականացում, այդ թվում Ֆրանսիայի բանկի միջոցով կազմակերպման մասով։

Ի տարբերություն կենտրոնական բանկերի մեծ մասի, Ֆրանսիայի անդրծովյան տարածքների արժեթղթերի թողարկման ինստիտուտը չի պահպանում ոսկու արժույթով պահուստներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]