Ֆրանկենշտեյնի բանակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանկենշտեյնի բանակը
անգլ.՝ Frankenstein's Army
Երկիր ԱՄՆ
 Նիդերլանդներ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3], մարտաֆիլմ[3][2][4], զոմբիների մասին ֆիլմ, գտնված կինոժապավեն և ֆանտաստիկ ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորRichard Raaphorst?
ԴերակատարներԿարել Ռոդեն[4][5], Ջոշուա Սաս[5], Robert Gwilym?, Լյուք Նյուբերի[5], Ivana Lokajová?[5] և Zdeněk Bařinka?[5]
Պատմվածքի վայրԳերմանիա
Տևողություն84 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ֆրանկենշտեյնի բանակը (անգլ.՝ Frankenstein's Army), նիդերլանդական սարսափ ֆիլմ՝ նկարահանված Ռիչարդ Ռաափհորստի կողմից 2013 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Կարել Ռոդենը, Ջոշուա Սասը և Ռոբերտ Գվիլիմը[6][7]։ Ֆիլմը նկարահանվել է կեղծ վավերագրական ոճով. ցուցադրվում են կադրեր, որոնք նկարահանվել են կերպարներից մեկի տեսախցիկով[8]։

Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 26-ին Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում[9]։ ԱՄՆ կինոթատրոններում պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 26-ին[8]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։ Խորհրդային հետախույզների ջոկատը սերժանտ Նովիկովի հրամանատարությամբ մեկնում է որոնելու ռուս ռազմագերիներին օպերատոր Դմիտրիի ուղեկցությամբ։ Փոքր քաղաքի լքված եկեղեցում զինվորները հանդիպում են մարդկանց օրգաններից և մեխանիզմներից կազմված արարածների։ Նրանցից մեկն սպանում է հրամանատարին։ Զինվորները բռնում են մի գերմանացու և կտրում նրա մատը. վախից գերմանացին հայտնում է, որ գերին գտնվում է եկեղեցու տակ տեղակայված բունկերում։ Զինվորներն իջնում են բունկեր և հայտնվում այդ արարածների շրջափակման մեջ։ Օպերատորը զինվորներին բացահայտում է առաքելության իրական նպատակը՝ Կարմիր բանակ զորակոչել այդ արարածներին ստեղծած գերմանացի բժշկին։ Ֆիլմի վերջում զինվոր Սաշան սպանում է բժշկին, և օպերատորին որպես ուտելիք՝ տալիս այդ արարածներից մեկին։ Ֆիլմը ավարտին ցուցադրվում է է Սաշայի լուսանկարը Իոսիֆ Ստալինի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարել Ռոդեն - Վիկտոր Ֆրանկենշտեյն
  • Ջոշուա Սաս - Սերգեյ
  • Ալեքսանդր Մերքյուրի - օպերատր Դմիտրի
  • Լյուկ Նյուբերի - Սաշա
  • Անդրեյ Զայաց - Վասիլի
  • Ռոբերտ Գվիլիմ - սերժանտ Միշա Նովիկով

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումները սկսվել են 2012 թվականի մարտի 5-ին Չեխիայում[10]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատների խառը արձագանքներին[11][12][13]։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 67 % վարկանիշ՝ հիմնված 18 գրախոսությունների վրա և 10-ից 5,6 միավոր[14]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100 հնարավորից 49 միավոր՝ հիմնված քննադատների 9 գրախոսությունների վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին արձագանքներ» կարգավիճակին[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt1925435/
  2. 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/frankensteins-army
  3. 3,0 3,1 http://www.nytimes.com/2013/07/26/movies/frankensteins-army-pits-world-war-ii-soldiers-and-cyborgs.html
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=215725.html
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «Q&A with Frankenstein's Army Director Richard Raaphorst - Daily Dead». Daily Dead (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Scott Collura (2013 թ․ ապրիլի 12). «Introducing the Creatures of Frankenstein's Army» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  8. 8,0 8,1 DeFore, John (2013 թ․ հուլիսի 26). «Frankenstein's Army: Film Review» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մարտի 12-ին.
  9. Brad Miska (2012 թ․ դեկտեմբերի 17). «'Frankenstein's Army' To Premiere At 42nd International Film Festival» (ամերիկյան անգլերեն). Bloody Disgusting. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. Miska, Brad (2012 թ․ մարտի 5). «It's Official: 'Frankenstein's Army' Is Filming!». Bloody Disgusting. Վերցված է 2015 թ․ հուլիսի 5-ին.
  11. Vishnevetsky, Ignatiy (7/25/13). «Frankenstein's Army». Film (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. Lauren Taylor (2013 թ․ սեպտեմբերի 3). «Blu-ray Review 'Frankenstein's Army' Is Mindless Madness» (ամերիկյան անգլերեն). Bloody Disgusting. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. Bill Gibron (2013 թ․ սեպտեմբերի 6). «Out Come the Freaks!: 'Frankenstein's Army' (Blu-ray)». PopMatters (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. «Frankenstein's Army» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  15. «Frankenstein's Army». Metacritic. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]