Ֆուտբոլային աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլային աստղեր
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստԱլեքսանդր Կումմա և Բորիս Դյոժկին
ՀնչյունավորումՎլադիմիր Պերետուրին
Բեմադրող նկարիչԲորիս Դյոժկին
ԵրաժշտությունԿարեն Խաչատրյան
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն18,54 վայրկյան
Թվական1974

«Ֆուտբոլային աստղեր» (ռուս.՝ «Футбольные звёзды»), խորհրդային նկարված մուլտֆիլմ[1], որը նկարահանվել է 1974 թվականին, ռեժիսոր և մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի երիտասարդ մարզիկ գալիս է մարզադաշտ, որտեղ արդեն ֆուտբոլային հանդիպում է ընթանում երկու հայտնի թիմերի՝ «Աստղածաղկի» և «Կակաչի» միջև։ Հանդիպման ընթացքում խաղացող թիմերից մեկի` «Աստղածաղկի» ֆուտբոլիստներն անընդհատ գոլ են խփւմ և բառացիորեն «ոչնչացնում են» «Կակաչին»: 4:0 հաշվի ժամանակ «Կակաչին» հակագրոհի ժամանակ հաջողվում է խփել, այսպես ասած, «հեղինակության գոլը», որից հետո գնդակը նորից թռչում է դեպի «Կակաչի» «բազմաչարչար» դարպասը, և խաղը ավարտվում է 10:1 հաշվով։ Ուժեղ տպավորության տակ երիտասարդ մարզիկն առաջարկում է մարզել «Կակաչը»։ Նոր մարզչի ղեկավարությամբ անցկացվում են ամենօրյա մարզումներ։ «Կակաչը» հասնում է Գավաթի եզրափակիչ և ծանրագույն պայքարում 6:5 հաշվով դժվարին հաղթանակ է տանում «Թրաշուշանի» նկատմամբ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Բորիս Դյոժկին
  • Սցենարի հեղինակներ` Ալեքսանդ Կումմա, Բորիս Դյոժկին
  • Բեմադրող նկարիչներ` Բորիս Դյոժկին, Վլադիմիր Սոբոլյով
  • Կոմպոզիտոր` Կարեն Խաչատրյան
  • Մուլտիպլիկատորներ` Բորիս Դյոժկին, Սերգեյ Դյոժկին, Վլադիմիր Կրումին
  • Օպերատոր` Բորիս Կոտով
  • Հնչյունային օպերատոր` Բորիս Ֆիլչիկով
  • Նկարիչներ՝ Մստիսլավ Կուպրաչ, Պիտեր Կորոբաև, Սերգեյ Մարակասով
  • Մոնտաժող՝ Լյուբով Գեորգիևա
  • Օգնականներ՝ Օ. Վոլոդինա, Մ. Պոպովա, Լ. Կրուտովսկայա
  • Նկարահանող խմբի տնօրեն՝ Ֆյոդոր Իվանով

Սպորտային մեկնաբան Վլադիմիր Պերետուրինը մեկնաբանում է ֆուտբոլային հանդիպումները։

Վիդեոթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD և MPEG-4 ձևաչափերով բազմիցս վերաթողարկվել է «Ֆուտբոլի, հոկեյի և ... մասին» մուլտֆիլմերի հավաքածուի մեջ (դիստրիբյուտոր` «Close-up»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Кумма, Борис Дёжкин Футбольные звёзды. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1988. — 20 с. — (Фильм-сказка).