Ֆուզիլի
Տեսակ | մակարոնի տեսակ |
---|---|
Ենթատեսակ | մակարոնեղեն |
Առաջացման երկիր | Իտալիա |
Fusilli Վիքիպահեստում |
Ֆուզիլի (իտալ. fusilli — փոքրիկ խմորե պարույրներ), դասական իտալական մակարոնեղեն պարույրների տեսքով, չոր տեսակաի ցորենից։ Անվանումը ծագում է «fuso» բառից, իտալերեն՝ «իլիկ», որի միջոցով մանում էին բուրդ։ Ֆուզիլին ունի մեծ տարածում ամենից առաջ Իտալիայի հյուսիսային տարածաշրջաններում։
Ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուզիլին իրենից ներկայացնում է երեք իրար ամրեցված և ոլորված պարույրաձև շեղբեր, լայնությամբ 0,65-1 սմ և երկարությամբ մինչև 7 սմ, որոնց երբեմն պատահաբար շփոթում են ռոտինի պաստայի հետ։ Բազմազանության համար Ֆուզիլին ներկում են տարբեր գույներով, օրինակ՝ կանաչ (սպանախի մզվածքով) կամ կարմիր (ճակնդեղի մզվածքով)։
Տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ֆուզիլի կարող են լինել ամբողջապես լցոնված կամ դատարկ։ Առաջին տարբերակ ֆուզիլին ձևավորվում է սպագետտիի դատարկ խողովակների տեսքով, որոնք ոլորվում և ընդունում են զզսպանակի կամ խցանահանի ձև և անվանվում է «Ֆուզիլի լունգի»[1] պարույրի շուրջ փաթաթված սպագետտի հարթ հատվածներ[2]։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ձևի շնորհիվ նրանք պահպանվում են ցանկացած սոուսի մակերեսին։ Ֆուզիլին ամենից լավ համապատասխանում է մսային և պանիր ռիկոտտայի հիմքով սոուսներին, նաև լավ համակցված է բանջարեղենային սոուսներին, պատրաստված տոմատի մածուկի և սմմբուկի, քաղցր պղպեղի, ձիթապտղի և կապարների հիման վրա։ Նաև ֆուզիլին ցույց է տալիս իր յուրահատկությունը թարմ աղցանների մեջ։ Ամենահեշտ բաղադրատոմսերից մեկը դա եփած ֆուզիլին խառնելն է տոմատի մածուկի հետ, ավելացնելով համեմունքներ ըստ ճաշակի։