Ֆուերտե դե Սամայպատա
![]() | |
* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն
| |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ![]() |
Ֆուերտե դե Սամայպատա համալիր (Սամայպատա ամրոց), հայտնի է նաև որպես Էլ Ֆուերտե, հնագիտական տեղանք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ, որը գտնվում է Բոլիվիայի Ֆլորիդա նահանգի Սանտա Կրուզ շրջանում[1]: Այն տեղակայված է Բոլիվիայի Անդերի արևելյան նախալեռներում և հանրաճանաչ զբոսաշրջային վայր է բոլիվացիների և օտարերկրացիների համար:
Համալիրը ռազմական ամրություն չի եղել, և ըստ պատմաբանների՝ այն եղել է նախակոլումբիական շրջանի կրոնական տարածք, որը կառուցել է չանե ժողովուրդը՝ նախաինկյան խոշոր էթնիկ խումբ արավակների կազմում[2]: Այստեղ են գտնվում Ինկերի կայսրության քաղաքի ավերակները, որոնք կառուցված են եղել համալիրի կողքին՝ դեպի հարավ-արևելք ինկերի տարածման ժամանակ: Ինկերը և չանեները պարբերաբար հարձակման են ենթարկվել գուարան մարտիկների կողմից, որոնք ժամանակ առ ժամանակ ներխուժել են տարածաշրջան: Արդյունքում գուարանները նվաճել են Սանտա Կրուսի հարթավայրերն ու հովիտները, ավերել են Սամայպատան: Գուարանները գերիշխել են տարածաշրջանում նաև իսպանական գաղութացման ժամանակ[2]:
Տաճարային համալիրի հարևանությամբ իսպանացիները կառուցել են փոքրիկ բնակավայր, որտեղ այժմ գտնվում են արաբական անդալուսական ճարտարապետությանը բնորոշ շենքերի մնացորդներ: Ժամանակի ընթացքում իսպանացիները լքել են բնակավայրը և տեղափոխվել հարևան հովիտ, որտեղ ներկայումս գտնվում է Սամայպատա քաղաքը:
Ֆուերտե դե Սամայպատա հնագիտական օբյեկտը ներառում է երեք տարբեր մշակույթների՝ չանե, ինկ և իսպանացիների կառույց և իր տեսակի մեջ բավականին եզակի է[2]:
Էլ Կասկաբել[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուերտե դե Սամայպատայի ամենահետաքրքիր առանձնահատկությունը Էլ Կասկաբելն է: Երկու զուգահեռ գծեր ցույց են տալիս երկնքի արևելյան մասում գտնվող հատուկ կետերը՝ ազիմուտի 71°, բարձրությունը մոտ 6.75°: Որոշ հնագետներ պնդում են, որ քարի վրա անսովոր փորագրությունը հնարավոր է թողած լինի նախաինկյան քաղաքակրթությունը և նվիրած 1066 թվականի մարտին Հալլեյ գիսաստղի անցմանը: Համեմատաբար վերջերս հնէակոնտակտ տեսության կողմնակից Էրիխ ֆոն Դենիկենը ենթադրություն է հայտնել, որ սա հին թռչող օբյեկտի գործարկման համար մեկնարկային հարթակ է եղել։
Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժայռի մեջ տառեր և խորհրդանիշներ փորագրող այցելուների պատճառած վնասների, ինչպես նաև ջրի հոսքի հետևանքով էրոզիայի պատճառով համալիրի ներքին հարդարանքը ցանկապատված է` ավելի մեծ վնասները կանխելու համար: Այնուամենայնիվ, համալիրի զգալի մասը հասանելի է այցելության համար: Հաստատությունը գտնվում է Stonewatch ոչ առևտրային կազմակերպության հովանու ներքո:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «UNESCO World Heritage Centre»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2013-02-20
- ↑ 2,0 2,1 2,2 «El Fuerte de Samaipata.» Archived 2011-05-14 at the Wayback Machine. World Heritage Site.