Ֆորսիցիա միջանկյալ
Ֆորսիցիա միջանկյալ | |
Ֆորսիցիա միջանկյալ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ձիթենազգիներ (Oleaceae) |
Տրիբա | Forsythieae |
Ցեղ | Ոսկեզանգ (Forsythia) |
Տեսակ | Ֆորսիցիա միջանկյալ (F. ×intermedia) |
Միջազգային անվանում | |
Forsythia ×intermedia |
Ֆորսիցիա միջանկյալ (լատ.՝ Forsythia intermedia), պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Ունի 3 մ բարձրություն։ Տերևներն ունեն 8-12 սմ երկարություն։ Գարնանը բաց կանաչավուն են, իսկ աշնանը ընդունում են դարչնամանուշակագույն գունավորում։ Ծաղիկները լինում են մեկական կամ խմբերով։ Ծաղկում է մարտ,ապրիլ ամիսներին։ Անսովոր վաղ արթնացող, լուսասեր, ցրտադիմացկուն տեսակ է, բազմանում է սերմերով և կանաչ կտրոններով։ Տարածված է մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիներում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները երկարավուն ձվաձև են կամ երկարավուն նշտարաձև։ Ուժեղ աճող ընձյուղների վրա հաճախ տերևները բլթակավոր են և նույնիսկ եռամասնակի։ Պտուղը երկբնանի տուփիկ է, որը հասունանալիս ճաքում է երկարությամբ։ Պարունակում է բազմաթիվ թևավոր սերմեր։ Հիբրիդային ծագում ունի՝ ստացվել է ֆորսիցիայի երկու՝ կանաչ և կախված տեսակների տրամախաչումից։ Մշակվում է գրեթե ամենուրեք՝ հանդիսանալով ամենատարածված թփատեսակներից մեկը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|