Ֆոնտինա
Ֆոնտինա | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, իտալական պանիր և pressed half-cooked cheese? |
Առաջացման երկիր | Իտալիա |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | PDO[1] |
Fontina Վիքիպահեստում |
Ֆոնտինա (իտալ.՝ Fontina) կամ Ֆոնտին (ֆր.՝ Fontine[2]), իտալական կիսակարծր պանիր, որի պատրաստման համար անհրաժեշտ է Վալլե Դ'Աոստա մարզի արոտավայրերում արածող կովերի չպաստերացված կաթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ աղբյուրներ փաստում են, որ ֆոնտինան հիշատակվում է միջնադարում։ Բժիշկ Պանտալեոնե դա Կոնֆիենցան (իտալ.՝ Pantaleone da Confienza) պանիրը հիշատակել է 1477 թվականին իր «Summa Lacticinorum» տրակտատում։
Ֆոնտինան ալպիական խոհանոցի ուտեստների մշտական բաղադրիչներից է, ի մասնավորի՝ ֆոնդյուի (իտալ.՝ Fonduta alla valdostana կամ ֆր.՝ Fondue à la valdôtaine[3])։ Պանիրը սերտիֆիկացված է[4]։
Պատրաստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կաթը, որն օգտագործում են պանրի ստացման համար, ֆերմաներ են տեղափոխվում կթվելուց ոչ ուշ, քան երկու ժամում։ Պանրի ստացման համար պետք է կաթը տաքացնել մինչև 36 °C և ավելացնել շրդանային մակարդը[5], դրանից հետո պանրային զանգվածից առանձնանում է շիճուկը, որը քամում են և զանգվածը տեղափոխում հատուկ կաղապարների մեջ։ Պանիրը պահում են սառը և խոնավ վայրերում՝ 3-6 ամիս։ Պանրի գլուխները ամեն օր տակուվրա են անում, սրբում խոզանակով և աղ անում։ . Պատրաստի ֆոնտինան դրոշմում են կլոր կնիքով, որի վրա պատկերված է Մաթերհորն լեռը․ դա պանրի իսկության վկան է։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պանրի յուղայնությունը 45 % է։ Պանրի համը կծու է, բույրը՝ հագեցած։ Երիտասարդ պանիրն առանձնանում է փափուկ կառուցվածքով, հասունը՝ կարծր։ Ֆոնտինայի գույնը տատանվում է փղոսկրի գույնից ծղոտագույնի միջև։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://eur-lex.europa.eu/legal-content/EN/ALL/?uri=CELEX:31996R1107
- ↑ «Dicitonnaire Larousse». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ See 1 Արխիվացված 2017-09-14 Wayback Machine и 2 Արխիվացված 2013-11-01 Wayback Machine.
- ↑ The Oxford Companion to Cheese (Oxford Companions), by Catherine Donnelly (Editor), Mateo Kehler (Foreword)
- ↑ «Итальянские сыры — Фонтина». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆոնտինա, Աոստա հովտի պաշտոնական կայք Արխիվացված 2023-09-03 Wayback Machine
- Ֆոնտինայի արտադրություն
- Pagina della Fontina sul sito lovevda.it
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտինա» հոդվածին։ |
|