Jump to content

Ֆոլա (ֆյորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոլա
Տեսակֆյորդ
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքBodø Municipality? և Steigen Municipality?
Երկարություն60 կմ
Քարտեզ
Քարտեզ

Ֆոլա[1] (նորվ.՝ Folda, կամ Folla),  ծոց Նորվեգիայի հյուսիսում, որն իրենից ներկայացնում է ֆյորդ։ Գտնվում է Նուրլան ֆյուլքեի Սալթեն պատմական շրջանում (դիսթրիքթ)։ Պատկանում է Նորվեգական ծովի ավազանին։

Առավել մեծ Վեստ-ֆյորդի ճյուղավորումներից մեկն է հանդիսանում Ֆոլան, որն առանձնանում է ցամաքից Լաֆոտենյան կղզիներից։

Ֆոլա ֆյորդի մուտքը գտնվում է մոտավորապես 35 կիլոմետր հյուսիս-արևելք Բուդյոյից։ Գրեթե 14 կիլոմետր ֆյորդի մուտքից հետո այն ճյուղավորվում է երկու հատվածների։ Դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ տարածվում է Նորդֆոլա ֆյորդը, իսկ դեպի հարավ-արևելք երկրորդը՝ Սյորֆոլլա ֆյորդը։ Այդ երկու ճյուղավորություններն էլ իրենց հերթին են բաժանվում առավել մանր ֆյորդերի[2]։

Ֆյորդի գետաբերանից մինչև նրա հեռավոր վերջավորությունը, մինչև Նորդֆոլե (գրեթե Մյորսվիքբոթն բնակավայրի մոտ)[1] կազմում է ավելի քան 60 կիլոմետր[2]։

Վարչատարածքային բաժանման արդյունքում այսօր Ֆոլա ֆյորդը պատկանում է Բուդյո, Սթեյգեն և Սյորֆոլ մունիցիպալիտետներին[2]։

Ֆոլա ֆյորդի ամենաբարձր կետը կազմում է 1020 մետր՝ ծովի մակարդակի բարձրությունից։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռչակավոր շվեդ բնագետ Կառլ Լիննեյը (1707-1778 թվականներ) իր Լապլանդիայի արշավախմբի ժամանակ, որը մեկնարկել է մենակ 1732 թվականին, շարժվել է Լուլեոյից մինչև Քվիքյոք։ Անցնելով Սկանդինավյան լեռները (Հյոլեն լեռնազանգվածը), ընկնում է Նորվեգիայի տարածքի մեջ և ընդհուպ հասնում Նորվեգական ծովի ափերին։ Հենց նույն տեղը, որտեղ Ֆոլա ֆյորդն ու ծովը իրար են խառնվում։ Այստեղ մեծ գիտնականը եղավ Սյորֆոլև Ռյոսթադ բնակավայրերում, որից հետո, կրկին նույն երթուղիով, վերադարձավ Լուլեո։ Գիտարշավի ժամանակ գիտնականն ահռելի նյութ հավաքեց և ներկայացրեց հանրությանը, ինչպեսն նաև մինչ այդ անհայտ մեծ թվով նոր փաստեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Норвегия. Справочная карта. 1:2 500 000. — Изд. четвёртое. — М. : Главное управление геодезии и картографии при Совете министров СССР, 1977. — 27 800 экз.
  2. 2,0 2,1 2,2 Store norske leksikon, 2009

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Folda – fjord i Nordland» (նորվեգերեն). Store norske leksikon. 2009 թ․ փետրվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.