Ֆլոյդ Քլարկ
Ֆլոյդ Քլարկ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 7, 1942 (81 տարեկան) |
Ծննդավայր | Ֆինիքս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ջորջ Վաշինգտոն համալսարան |
Մասնագիտություն | փաստաբան |
Աշխատավայր | MacAndrews & Forbes? |
Զբաղեցրած պաշտոններ | Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն |
Ֆլոյդ Այ Քլարկ (անգլ.՝ Floyd I. Clarke, հունվարի 7, 1942, Ֆինիքս, ԱՄՆ[1]), 1993 թվականի հուլիսի 19-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 1-ը ՀԴԲ տնօրենի պաշտոնակատար:
Քլարկը ծնվել է Ֆինիքսում (Արիզոնա նահանգ): Նա սովորել է Վաշինգտոնում գտնվող Ջորջ Վաշինգտոն համալսարանում, որտեղ նա ստացել է բակալավրի աստիճան, իսկ հետո բարձրագույն իրավաբանական կրթություն: 1964 թվականին նա որպես հատուկ գործակալ մտնում է ՀԴԲ, աշխատել է Բիրմինգհեմի, Բոստոնի, Ֆիլադելֆիայի, Կանզաս Սիթիի բաժիններում, ինչպես նաև ՀԴԲ-ի շտաբկայանում: Նա եղել է՝ հատուկ գործակալ, հատուկ գործակալի հաստիքով հատուկ գործակալի օգնական, տնօրենի ժամանակավոր օգնական, տնօրենի տեղակալ և վերջապես դարձել է տնօրենի պաշտոնակատար:
Բիլ Քլինթոնը ով 1993 թվականի հունվարի 20-ին ընտրվել է ԱՄՆ Նախագահ, որոշում է Ուիլիամ Սեշշնսին ազատել ՀԴԲ տնօրենի պաշտոնից: Սեշշնսն ազատվում է հուլիսի 19-ին, հաջորդ օրը Սպիտակ տան Վարդագույն այգում կայացած միջոցառման ժամանակ այս պաշտոնում նշանակվեց Լուի Ֆրրին, իսկ մինչև նրա պաշտոնավարման անցնելը տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Քլարկը:
Հետագայում Քլարկը դուրս է գալիս ՀԴԲ-ից: Նա մտնում է MacAndrews & Forbes Holdings, Inc., որտեղ էլ ներակայումս աշխատում է որպես փոխնախագահ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Former FBI Agents' Biographies // Society of Former Special Agents of the FBI. — Turner Publishing, 1998. — P. 115. — ISBN 1-56311-473-9
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆլոյդ Քլարկի կենսագրությունը Հետաքննությունների Դաշնային Բուրոյի կայքում (անգլ.)