Ֆիքսիկներ։ Մեծ գաղտնիքը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիքսիկներ։ Մեծ գաղտնիքը
ռուս.՝ Фи́ксики: Большо́й секре́т
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ, արկածային ֆիլմ, մարտաֆիլմ և գիտական ֆանտաստիկա
Հիմնված էՖիքսիկներ
ՌեժիսորԻվան Պշոնկին, Անդրեյ Կոլպին և Վասիկո Բեդոշվիլի
ՍցենարիստԳեորգի Լեոնարդովիչ Վասիլև
ՀնչյունավորումԱլեքսանդր Պուշնոյ, Դմիտրի Նազարով և Լարիսա Բրոխման
ՊրոդյուսերԳեորգի Լեոնարդովիչ Վասիլև և Իլյա Պոպով
ԵրաժշտությունԳեորգի Լեոնարդովիչ Վասիլև և Լև Զեմլինսկի
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունRiki Group? և Art Pictures Studio
ԴիստրիբյուտորParamount Pictures և Ցենտրալ Փարթներշիփ
Տևողություն120 րոպե
ՍիկվելՖիքսիկներն ընդդեմ կրաբոտների և Ֆիքսիկներ
Թվական2017
Բյուջե6 000 000 $
Շահույթ7 310 903 $

«Ֆիքսիկներ։ Մեծ գաղտնիք», ռուսական երկարամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը ստեղծվել է «Աերոպլան» ստուդիայի կողմից։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին «Մուլտֆիլմների մեծ փառատոն»-ի շրջանակներում Մոսկվայի «Հոկտեմբեր» կինոթատրոնում:Մեծածախ վաճառքի է հանվել 2017 թվականի հոկտեմբերի 28-ին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիքսիկները փոքրիկ բարի մարդիկ են, ովքեր ապրում են մեքենաների, սարքերի մեջ ու մտահոգվում են տեխնիկայի համար։ Բայց մարդիկ չպիտի իմանան նրանց գոյության մասին։ Դա շատ մեծ գաղտնիք է։

Ֆիքսիկներն ունեն հնարավորություն շարժվելու էլեկտրական լարերով։ Նրանք կարող են ակնթարթորեն մաքրել յուրաքանչյուր սարք ու գործիք, ուր էլ որ այն լինի։

Եվ ահա թերամշակ սարքը ընկնում է չարաճճիի Ֆաիերի ձեռքը։ Փոքրիկ ֆիքսիկի ձեռքերում այն դառնում է մեծ խնդիր։ «Կատաղած» տեխնիկայի կայծերը, պայթյունները, քայքայումները քաղաքը հասցնում են աղետի եզրին։ Ֆիքսիկներին հրաշքով է հաջողվում դա կանխել։ Բայց ինչպե՞ս պահպանել նրանց Մեծ գաղտնիքը։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Պրոխոր Չեխովսկոյ Ֆայեր Ֆայեր
Ալեքսանդր Պուշնոյ Ֆայերվերկ Ֆայերվերկ
Դմիտրի Նազարով Դեդուս Դեդուս
Լարիսա Բրոխման Սիմկա / Դիմ Դիմիչի մայրը Սիմկա / Դիմ Դիմիչի մայրը
Պյոտր Իվաշենկո Պապուս / Դիմ Դիմիչի հայրը Պապուս / Դիմ Դիմիչի հայրը
Իննա Կարալյովա Մասյա Մասյա
Եկատերինա Սեմյոնովա Վերտա / դիկտոր Վերտա / դիկտոր
Վարվարա Օբիդոր Լիզոնկա Լիզոնկա
Ստանիսլավ Եվսին Իգրեկ Իգրեկ
Յակով Վասիլև Նոլիկ Նոլիկ
Ֆելիքս Գոլովնին Դիմ Դիմիչ Դիմ Դիմիչ
Դիոմիդ Վինոգրադով Պրոֆեսոր Գենիուս Եվգենիևիչ Չուդակով Պրոֆեսոր Գենիուս Եվգենիևիչ Չուդակով
Դարյա Կոլբասեևա Կատյա Կատյա

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսերներ՝ Գեորգի Վասիլև, Իլյա Պոպով, Իգոր Դոբրովոլսկի, Եվգենի Լենսկի
  • Բեմադրող-ռեժիսորներ՝ Վասիլի Բեդոշվիլի, Անդրեյ Կոլպին, Իվան Պշոնկին
  • Նախագծի գաղափար՝ Ալեքսանդր Թաթարսկի
  • Սցենարի հեղինակներ՝ Եվգենի Անտրոպով, Գեորգի Վասիլև
  • Արվեստի տնօրեն՝Դմիտրի Ավերկև
  • Երաժշտություն՝ Սերգեյ Սիսոև, Գեորգի Վասիլև
  • Նկարիչներ՝ Յուրի Պրոնին, Միխայիլ Ժելդուկով

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թրեյլերը դուրս է եկել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին[2]։ Եզրափակիչ թրեյլերը 2017 թվականի հոկտեմբերի 3-ի արտադրանք է[3]։

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 20-ին հայտարարվեց, որ ֆիլմի երկրորդ մասի արտադրության գործընթացը մշակվում է, որը պիտի հանդիսանար առաջին մասի շարունակությունը ու թողարկվեր դրանից հետո[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фиксики: Большой секрет». ФильмПРО. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  2. fixiki (2016 թ․ դեկտեմբերի 27). ««ФИКСИКИ. БОЛЬШОЙ СЕКРЕТ» - трейлер полнометражного мультфильма!». Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  3. fixiki (2017 թ․ հոկտեմբերի 3). «ФИКСИКИ. БОЛЬШОЙ СЕКРЕТ - финальный трейлер фильма!».
  4. «Создатели полного метра «Фиксиков» начали производство второй части мультфильма» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]