Ֆինվալ
Ֆինվալ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Balaenoptera physalus | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
|
Ֆինվալ (անգլ.՝ Balaenoptera physalus), Սկանդինավյան երկրներում «վալ»-ն օգտագործել են որպես «կետ», որտեղից էլ առաջացել է Ֆինվալ անվանումը։ Այն նույնպես հսկա կետ է և իր մեծությամբ զիջում է միայն կապույտ կետին։ Այս կենդանին կետորսության համար մեծ արժեք է ներկայացնում, որն իր քանակով և տնտեսական նշանակությամբ գրավում է առաջին տեղը։ Երկարությունը հասնում է 27 մ-ի, արտաքինից գրեթե չի տարբերվում կետից։ Ֆինվալը տարածված է Խաղաղ օվկիանոսի ու Անտարկտիդայի ջրերում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի արտաքին ձևից ու զանգվածից ելնելով հույներն անվանել են «կետա», այսինքն՝ «Հսկա ձկներ»։ Հետագայում պարզվել է, որ «հսկա ձկներ»-ն իրենց մարմնի ներքին կառուցվածքով՝ կաթնասուններ են։ Կետերի ձուկ լինելը հատկապես շատ էին պնդում միջնադարյան Իսպանիայի կուսակրոնները, որպեսզի պասի օրերին կարողանային ճաշակել կետի լեզուն։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ս. Գ. Ստեփանյան, Գ. Ե. Ավագյան-«Կենդանական աշխարհի հսկաները», Երևան, 1975. 94 էջ