Ֆինմարկեն (1956)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆինմարկեն (նորվ.՝ Finnmarken), մարդատար շոգենավ, կառուցվել է 1956 թվականին, համբուրգյան Blohm + Voss նավաշինարանում` Vesteraalens Dampskibsselskab (VDS) նորվեգական նավային ընկերության պատվերով:
Այժմ նավը հանդիսանում է թանգարան-նավ Նորվեգիայի Ստորկմարկնես քաղաքի Հուրտիգրուտենի թանգարանում:
Կառուցման սկզբից մինչև 1993 թվականը նավը սպասարկում էր Հուրտիգրուտենի (Hurtigruten) գիծը` Բերգենից մինչև Կիրկենես:
«Հուրտիգրուտենի» գիծը Նորվեգիայի պատմական ծովային գիծն է, ծագել է 19-րդ դարում, երբ DS Vesteraalen շոգենավի կապիտանը` Ռիչարդ Վիզը, սկիզբ դրեց դեպի Նորվեգիայի արևմտյան ափ մշտական երթուղուն: Առաջին երթուղին Տրոնհեյմից Համմերֆեստ կատարվել է 1893 թվականին:
Նավի Ֆինմարկեն անվանումը Նորվեգիայի թագավորության ամենահյուսիսային նահանգի անվանումն է: