Ֆինանսական հասանելիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսական հասանելիություն, վերաբերում է տնային տնտեսություններին և ձեռնարկություններին ֆինանսական ծառայությունների ողջ շարքի արդյունավետ օգտագործման հասանելիության ապահովմանը։ Այդ շարքը ներառում է` խնայողություններ, վարկեր, տրանսֆերտներ (վճարումներ), ապահովագրություն, լիզինգ։

Ֆինանսական հասանելիությունը ներառում է.

• ներդրումների շարունակականության և որոշակիության ապահովում

• ծառայությունների մատուցում հասարակության անապահով և ցածր եկամուտ ունեցող շերտերին[1]

• պաշտոնական ծառայություններ մատուցողների կողմից պարտավորությունների կատարում։

«Քսանի խմբի ֆինանսական հասանելիության ցուցիչներ» փաստաթղթում առաջարկվում է ֆինանսական հասանելիությունը չափել հաշվի առնելով երեք ասպեկտ. Ֆինանսական ծառայությունների հասանելիություն, ֆինանսական ծառայությունների օգտագործում և ապրանքների ու ծառայությունների մատուցման որակ[2]

Ֆինանսական ծառայությունների հասանելիությունն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

The Global Financial Inclusion-ը (Global Findex) սահմանել է չափանիշներ, որոնք ցույց են տալիս, թե որքան հաճախ են ամբողջ աշխարհում մարդիկ օգտվում տարբեր ֆինանսական ծառայություններից։ Ըստ 2014 թվականի տվյալների՝ աշխարհում մեծահասակների 62%-ը հաշիվ ունի բանկում կամ այլ տեսակի ֆինանսական հաստատություններում։ 2011-ից 2014 թվականներին 700 միլիոն մեծահասակ ունեցել է բանկային հաշիվ։ Զարգացող տնտեսություններում հաշիվների տարածվածության աճը և տեխնոլոգիական շատ նորարարություններ կտրուկ ազդել են մոլորակի ամենահեռավոր մասերում ֆինանսական ծառայությունների մատչելիության ընդլայնման վրա։ Ընդհանուր առմամբ, զարգացող երկրներում 1,3 միլիարդ հաշիվ ունեցող մարդիկ կանխիկ վճարում են կոմունալ ծառայությունների, իսկ ավելի քան 0,5 միլիարդը՝ կրթության համար[3]։

Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոստատը ուսումնասիրում է Եվրամիությունում ֆինանսական հասանելիությունը։ 2013 թվականի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ

  • վարկերը շարունակում են մնալ 2007-2013 թվականների ամբողջ ժամանակահատվածի ֆինանսական պահանջարկի տեսակը[4]
  • ֆինանսավորման ստացման հավանականությունը զգալիորեն նվազել է 2007-2010 թվականների համեմատ՝ վարկային ճգնաժամի հետևանքով
  • հարցված բոլոր ընկերությունների 35%-ը բիզնեսի ֆինանսական դրությունն անփոփոխ է համարում
  • 2007–2010 թվականներին վարկ ստանալու հարցում հատուկ բանկ ընտրելու հիմնական պատճառը հաջողությունն է
  • ընկերությունների մեծ մասը տնտեսական կանխատեսումը նշում են որպես 2011-2013 թվականների բիզնեսի աճի առավել սահմանափակող գործոն[5]

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում ֆինանսական ծառայությունների ֆիզիկական հասանելիությունը լուրջ խնդիր է։ Գյուղական և հեռավոր շրջաններում ֆինանսական ծառայություններ մատուցող մասնաճյուղերի Ըստ «Սպառողի վարքագիծը մանրածախ վճարային ծառայություններում» սոցիոլոգիական հարցման արդյունքների, որն անցկացվել է 2013 թվականին Ռուսաստանի Բանկի և Ֆինանսական հետազոտությունների ազգային գործակալության (NAFI) հետ համատեղ, ապա ֆինանսական ծառայությունների սպառողների գոհունակության մակարդակը էապես տարբերվում է՝ կախված տարածաշրջանից և բնակավայրի տեսակից (խոշոր քաղաք, փոքր քաղաք, գյուղ)։ Այսպիսով, գյուղական բնակավայրերում բավարարվածության մակարդակը 11%-ով ցածր է, իսկ դաշնային շրջանների մայրաքաղաքներում այդ ցուցանիշը 5-15%-ով բարձր է միջինից։ Որքան փոքր է բնակավայրը, այնքան ավելի հաճախ հարցվողները խոսում են սպասարկման կետերի քանակն ավելացնելու անհրաժեշտության մասին։ Հարկ է նշել, որ Ռուսաստանում Համաշխարհային բանկի Global Findex 2014 ուսումնասիրության արդյունքների համաձայն, բոլոր ցուցանիշներում ֆինանսական հասանելիությունը 2011 թվականի համեմատ 48.2%-ից աճել է 67.4%: Նաև ավելացել է այն ռուսաստանցիների մասնաբաժինը, որոնք «վերջին մեկ տարվա ընթացքում» վարկ են վերցրել բանկերից։ Եթե 2011 թվականին կար 7,7%, ապա 2014 թվականին՝ 10,3%[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Всемирные нормоустанавливающие органы и доступность финансовых услуг для малообеспеченного населения. Разработка соразмерных стандартов и рекомендаций», 2011 (http://www.cgap.org/sites/default/files/CGAP-White-Paper-Global-Standard-Setting-Bodies-Oct-2011-Russian.pdf)
  2. http://www.cgap.org/sites/default/files/Working-Paper-Financial-Inclusion-in-Russia-Aug-2014-Rus.pdf
  3. http://www-wds.worldbank.org/external/default/WDSContentServer/WDSP/IB/2015/04/15/090224b082dca3aa/1_0/Rendered/PDF/The0Global0Fin0ion0around0the0world.pdf
  4. «Архивированная копия» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. «Access to finance - Statistics Explained». ec.europa.eu. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
  6. Национальное партнерство участников микрофинансового рынка (НАУМИР). «КОНЦЕПЦИЯ повышения доступности розничных финансовых услуг и развития микрофинансирования в Российской Федерации на период 2012 – 2016 гг» (PDF).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jain A., Zubenko O., Carotenuto G. A Progressive Approach to Financial Inclusion // Global Insights. 2014. October

http://www.mastercardadvisors.com/financialinclusion/MasterCardAdvisors_Financial_Inclusion(չաշխատող հղում) _2014.pdf

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]