Ֆիլիպ վան Արտևելդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ վան Արտևելդե
Դիմանկար
Ծնվել է1340[1][2][3][…]
ԾննդավայրԳենտ, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 27, 1382[1][2][4][…]
Մահվան վայրBattle of Roosebeke, Staden, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Jacob van Artevelde?
Commons-logo.svg Filips van Artevelde Վիքիպահեստում

Ֆիլիպ վան Արտևելդե (հոլ.՝ Filips van Artevelde; 1340[1][2][3][…], Գենտ, Ֆլանդրիայի դքսություն, Ֆրանսիայի թագավորություն - նոյեմբերի 27, 1382[1][2][4][…], Battle of Roosebeke, Staden, Ռուսելարե, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), Յակոբ վան Արտևելդեի որդին, 1831-1832 թվականներին Գենտի կապիտան, 1832 թվականին՝ Ֆլանդրիայի ղեկավարը։ Մահացել է Ռոզենբեկի ճակատամարտում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա Յակոբ վան Արտևելդեի կրտսեր որդին էր, անգլիացի Ֆիլիպա Գենեհաու թագուհու սանիկը։ Իր ծագման շնորհիվ և ի հիշատակ իր կնքամոր՝ Ֆիլիպ վան Արտևելդեն 1381 թվականին՝ Կոմս Լյուդովիկ II Ֆլանդրացու դեմ քաղաքական խռովությունն սկսվելուց 2 տարի անց, ընտրվել է Գենտի կոմիսար, հետո, Սպիտակ շապերոններ ապստամբության առաջնորդ Փիթեր վան դեն Բոսշի և ջուլհակների գիլդիայի աջակցությամբ՝ քաղաքի ղեկավար (1382 թվականի հունվարից՝ գերագույն)։

Բևերհոութսֆելդի ճակատամարտը (Կաղամախի դաշտերում), 1382 թվականի մայիսի 3, Ֆրուասարայի «Ժամանակագրություն» մանրանկարչությունից:
Ռոզենբեկի ճակատամարտ (1382)։ Մանրանկար Ֆրուասարայի «Ժամանակագրություն»-ից։

Գենտցիների բանակի՝ 5 հազար զինվորի գլխավորությամբ, Արտևելդեն 1382 թվականի մայիսի 3-ին Բրյուգգեի մերձակայքում՝ Բևերհոութսֆելդի ճակատամարտում (Կաղամախի դաշտերում), ընդունել է Ֆլանդրիայի կոմսի 40 հազարանոց ասպետներին և հաղթանակ տարել։ Նա զավթեց Բրյուգգեն և իրեն ենթարկեց Ֆլանդրիայի մյուս այլ քաղաքներ։ Միայն Աուդենարդեի կայազորը հավատարիմ մնաց Ֆլանդրիայի կոմսին։ Արտևելդեն, իրեն կարգելով Ֆլանդրիայի նահանգապետ, մայիսի 9-ին պաշարեց քաղաքը։ Թողնելով պաշարումը՝ Արտևելդեն 40 հազարանոց բանակով դուրս եկավ ֆրանսիացի թագավոր Կառլ VI-ի դեմ, որը Լիս գետով անցել էր Կոմին և զավթել մի քանի ֆլամանդական քաղաքներ։ 1382 թվականի նոյեմբեր 27-ին Ռոզենբեկի ճակատամարտում ֆլամանդցիները ջախջախիչ պարըություն կրեցին։ Սպանվել է 26 հազար մարդ։ Ֆիլիպ վան Արտևելդեն մահացել է՝ զոհված մարտիկների մարմիններով խեղդված։ Մարտից հետո հայտնաբերվել է նրա դին, ներկայացվել Ֆրանսիայի թագավորին, ապա կախաղան բարձրացվել։ Արտևելդեի մահից հետո գենտցիների ղեկավարությամբ է զբաղվել Ֆրանց Ակերմանը։

Ֆիլիպ վան Արտևելդեն դարձել է Հենրի Թեյլորի (1834) ողբերգության գլխավոր հերոսը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David Nicholas, The Metamorphosis of a medieval city: Ghent in the Age of the Arteveldes, 1302-1390, Brill Archive, 1987, 369 pages.
  • David Nicholas, The Van Arteveldes of Ghent: the varieties of vendetta and the hero in history, Brill Archive, 1988, 212 pages.
  • Léon Vanderkindere, Le Siècle des Artevelde: études sur le civilisation morale & politique de la Flandre & du Brabant, A.-N. Lebègue, 1879, 444 pages.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]