Ֆիլիպ Վորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆիլիպ Վորբ
Քաղաքացիությունը Flag of Haiti.svg Հայիթի
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 14, 1947(1947-09-14)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Պորտ-օ-Պրենս, Հայիթի
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ

Ֆիլիպ Վորբ (ֆր.՝ Philippe Vorbe, սեպտեմբերի 14, 1947, Պորտ-օ-Պրենս, Հայիթի), 1960-70-ականների հաիթցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Վորբը բնորոշվում է Պորտ-օ-Պրենսի «Վիոլետ Ատլետիկ Կլուբ» (Violette Athletic Club) ակումբին մեծ նվիրվածությամբ։ Ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերայի մեծ անցկացնելով «Վիոլետում»՝ Ֆիլիպը ներկայումս զբաղեցնում է հայրենի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը։ 1967-1968 թթ. հանդես է եկել «Նյու Յորք Ջեներալս» ակումբի կազմում։

Հայիթիի հավաքականի կազմում հանդես է եկել Արևմտյան Գերմանիայում կայացած 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ Հայիթին ընդգրկված էր շատ լուրջ խմբում։ Վորբը մասնակցել է Հայիթիի բոլոր երեք հանդիպումներին, որոնցում սակայն հաիթցիները պարտվեցին՝ Արգենտինային 1:4 հաշվով, Լեհաստանին 0:7 հաշվով, Իտալիային 1:3 հաշվով։ Վերջին հանդիպման ժամանակ Վորբի կատարած փոխանցման շնորհիվ Էմանուել Սանոնը գրավեց Իտալիայի հավաքականի դարպասապահ Դինո Զոֆի պաշտպանած դարպասը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]



  1. Transfermarkt — 2000.