Ֆիլեմութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլեմութ
հուն․՝ Φιλημοὺθ, Filimoúth
 
Մասնագիտություն՝ ցեղի առաջնորդ և ռազմական գործիչ
Ազգություն Heruli?
Ծննդյան օր 6-րդ դար
Վախճանի օր ոչ վաղ քան 552 և ոչ ուշ քան 553
Վախճանի վայր Իտալիա

Ֆիլեմութ (հուն․՝ Φιλημοὺθ, Filimoúth, 6-րդ դար - ոչ վաղ քան 552 և ոչ ուշ քան 553, Իտալիա), Հերուլների առաջնորդ, բյուզանդական զորավար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլեմութը դաշնակցում կամ ծառայում էր Բյուզանդիայի կայսր Հուստինիանոս Ա-ին։ Մասնակցել է 540-562 թվականներին տեղի ունեցած պարսկա-բյուզանդական պատերազմին։ 543 թվականին, ցեղակից Բերոսի հետ հերուլներից բաղկացած զորաբանակով տեղափոխվել է Բյուզանդական Հայաստանի Խորձյան գավառ[1] և բյուզանդական մի շարք զորավարների հետ արշավել դեպի Մարզպանական Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է ունեցել Անգղ բերդի մոտ, որտեղ բյուզանդական բանակը պարտություն է կրել[2]։

Գոթական պատերազմ (535-554)[խմբագրել | խմբագրել կոդը]

545 թվականին Հուստինիանոս Ա կայսեր հրամանով հերուլների իշխանավորների մոտ է գնում Ներսես պատրիկը, որպեսզի նրանց համոզի մասնակցել դեպի Իտալիա ծրագրվող արշավանքին։ Ներսեսին միացած Ֆիլեմութը և մի շարք այլ անձինք տեղափոխվում են Թրակիայի շրջաններ, որպեսզի ձմեռեն այնտեղ և գարնան սկզբին միանան Բելիսարիոսին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 237․
  2. 2,0 2,1 «Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին Հ. 5։ Բյուզանդական աղբյուրներ, Հ. Ա։ Պրոկոպիոս Կեսարացի», Հատորի խմբ.՝ Գ. Խ. Սարգսյան։ ՀՍԱՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍԱՀ ԳԱ հրատ., 1967, էջ 141-142, 229, 290.