Jump to content

Ֆիեսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիեսկ
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Լիբրետտոյի
հեղինակ
Շառլ Բոկիե
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Էդուար Լալո

«Ֆիեսկ» (The Genoese Conspiracy), ֆրանսիացի կոմպոզիտոր Էդուար Լալոյի օպերան։ Շառլ Բոկիեի ստեղծած լիբրետոյի հիմքում ընկած է Շիլլերի 1784 թվականի պիեսի՝ Die Verschwörung des Fiesco zu Genua պիեսը, որը պատմում է 1547 թվականին դավադրության մասին, որը կազմակերպել էր Ֆիեսկը՝ Դորիա ընտանիքի դեմ։

Առաջին անգամ բեմադրվել է 2007 թվականի հունիսի 16-ին՝ Մանհայմի Nationaltheater-ում (Nationaltheater, Mannheim)։

Պրեմիերան տեղի է ունեցել 2006 թվականի հուլիսի 27-ին՝ Ֆրանսիայի Մոնպելիեի (Montpellier) փառատոնում՝ Ռոբերտո Ալանիայի դերակատարմամբ։ Մեծ Բրիտանիայում պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի մարտի 10-ին՝ Համալսարանական քոլեջի բեմադրությամբ[1]։

Համառոտ նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայր՝ Ջենովա, Իտալիա

Ժամանակ՝ 1547

Գործողություն 1

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիեսկոյի պալատ՝ երեկույթ

Ֆիեսկոյի կինը՝ Լեոնորեն, խոստովանում է,որ իր ամուսնությունը փլուզման եզրին է, նա տեսել է իր ամուսնուն մեկ այլ կնոջ հետ։ Ֆիեսկի թշնամին (Ջիանետինո Դորիան) հրահանգում է մարդասպան Հասսանին սպանել Ֆիեսկին։ Ֆիեսկը խոստովանում է իր սերը Ջիանետինոյի քրոջ՝ Ջուլի Դորիայի հանդեպ։ Վերինան՝ Ֆիեսկի հին ընկերն ու դաշնակիցը, անհանգստանում է Ֆիեսկի անազնիվ վարքից և այն բանից, որ վերջինս խաղում է երկրի պատվի հետ հանուն սեփական հաճույքների։ Հասանը դուրս է գալիս Ֆիեսկի դեմ, սակայն վերջինս հաղթում է նրան։

Հասանը,վախենալով իր կյանքի համար, առաջարկում է անել այն, ինչ Ֆիեսկն է ասում, իսկ Ֆիեսկը հրահանգում է նրան խառնվել քաղաքաբնակների հետ և հաղորդել իրեն, թե ինչ են խոսում Դորիացիները։

Գործողություն 2

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան 1. Լեփլեցուն շուկա

Հասանը հավաքում է քաղաքի բնակիչներին խմելու, որպեսզի լսի նրանց բամբասանքը։ Վերինան ներս է մտնում ու դրդում է մարդկանց ապստամբել։

Տեսարան 2. Ննջարան Ֆիեսկի պալատում

Ֆիեսկը մտածում է այն երազի մասին, որը տեսել էր անցած գիշեր։Նրա հարսանիքի տեսարանը ընդհատվում է Դրոգի կողմից նրա թագադրմամբ և հարգարժան հյուրերի շնորհավորանքներով։ Ֆիեսկը հավաստիացնում է,որ երկու օրվա ընթացքում կապացուցի իր հարատև սերը նրա նկատմամբ։Ներս է մտնում Հասանը և պատմում շուկայում տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Նա հայտնում է, որ Ջուլին կավել է նրա հետ, որ թունավորի Լիոնորին։ Նա կդավաճանի իր նկատմամբ ունեցած Ֆիեսկի մտադրությունները և կվաստակի երկու անգամ ավելի շատ գումար։ Վերինան նկարիչ Ռոմանոյի ու գործիչներ Բորգոնինոյի ու Սասկոյի հետ այցելում է Ֆիեսկին։Նա ցանկանում էր իմանալ արդյոք Ֆիեսկը շարունակում է հավատարիմ մնալ Դորիասի դեմ ապստամբությունը, թե նրան միայն իր հաճույքներն են հետաքրքրում։ Դրանում համոզվելու համար Վերինան իր հետ բերում է Վիրիգիուսի մահվան նկարը՝ ստուգելու Ֆիեսկի արձագանքը։ Տեսարանի ավարտին վերականգնվում է Վերիայի վստահությունը Ֆիեսկի նկատմամբ և ստեղծվում են հեղախոխության համար նախատեսված շինությունները։

Գործողություն 3

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան 1.Հավաքույթ Ֆիեսկի պալատում

Հեղափոխությունը ծրագրելու համար Բորգոնինոն կազմակերպում է ստորգետնյա հավաք Ֆիեսկի դաշնակիցների հետ։ Լեոնոնրը փորձում է մեղմել սեփական անհանգստությունն ու նախապատվության զգացումը։ Նա լսում է, որ մի կին է մոտենում ու թաքնվում է։ Ջուլին ներս է մտնում ու սկսում երգել կոկետուհի լինելու հաճույքների մասին, բայց ի վերջո խոստովանում է իր անկեղծ սերը Ֆիեսկի նկատմամբ։ Գալիս է Ֆիեսկը և սկսվում է Ջուլիի հետ անսանձ սիրային տեսարանը։ Սակայն հանգուցալուծման ժամանակ Ֆիեսկը խոստովանում է իր հավատարմությունը Լեոնորի նկատմամբ ու մեղադրում է Ջուլիին սպանության մտադրություն ունենալու համար։

Տեսարան 2. Ջենովայի նավահանգիստ

Ջենովայի կողոպտումը և Ֆիեսկի հաղթանակը. դորիացիները տապալվում են։ Ֆիեսկը նշանակվում է Ջենովայի կառավարիչ, և Լեոնորան խնդրում է Ֆիեսկի ներողամտությունը նրա նկատմամբ անվստահություն ցուցաբերելու համար։ Ֆիեսկը հրավիրում է Վերինային մասնակցելու տոնակատարություններին, բայց Վերինան դժկամություն է ցուցաբերում՝անհանգստացած Ֆիեսկի փառասիրության ու հանրության շրջանում մեծ համբավ ունենալու համար։ Վերինան դիմում է Ֆիեսկին,որպեսզի հրաժարվի իր արքայական հետապնդումներից՝ հօգուտ իսկական հանրապետության, ու Ֆիեսկը լույս է սփռում Վերինայի մտահոգություններին։ Ի վերջո, հիասթափված իր ընկերոջ մտափոխությունից և վախենալով երկրի ապագայի համար՝ Վերինան սպանում է Ֆիեսկին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. University College Opera website, Fiesque page(չաշխատող հղում).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]