Ֆերդինանդ Գասպարյան
Ֆերդինանդ Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1950[1] (74 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան |
Ալմա մատեր | ՀԱՊՀ (1972) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1995) և պրոֆեսոր (2001) |
Ֆերդինանդ Վազգենի Գասպարյան (մարտի 9, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2001)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերդինանդ Գասպարյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 1974-1978 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1972-1978 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, 1978 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում, 1997-2000 թվականներին եղել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 2003 թվականից դասախոսում է ՀՊՃՀ-ում, 2003-2006 թվականներին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում[2][3]։
Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդիչներում և դրանցից պատրաստված ենթակարմիր, տեսանելի և գերմանուշակագույն տիրույթի կիսահաղորդչային ֆոտոընդունիչներում, արեգակնային մարտկոցներում և ինժեկցիոն կառուցվածքներում ընթացող ֆիզիկական երևույթների տեսական ուսումնասիրությանը։ Վերջին տարիներին զբաղվում է նանոչափային համակարգերում ընթացող էլեկտրաֆիզիկական երևույթների հետազոտմամբ։ Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[4]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Լավագույն երիտասարդ գիտնական» մրցանակ, 1975
- «Լավագույն տեսական աշխատանք» մրցանակ, 1977
- ՀՀ ԳԱԱ շնորհակալագիր «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողովների կազմակերպման համար, 2006
- ԵՊՀ ոսկե մեդալ «Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 35-ամյակի կապակցությամբ, 2010
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5880
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Ֆերդինանդ Վազգենի Գասպարյան». www.ysu.am. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
- ↑ Methods and Materials for Remote Sensing: Infrared Photo-Detectors, Radiometers and Arrays.
|