Ֆեռնանդո Ատցորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնանդո Ատցորի
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝իտալ.՝ Fernando Atzori
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 1, 1942(1942-06-01)
Ծննդավայր՝Ալես, Իտալիա
Մահվան ամսաթիվ՝նոյեմբերի 9, 2020(2020-11-09)[1] (78 տարեկան)
Մահվան վայր՝Ֆլորենցիա, Իտալիա
158 սանտիմետր
Քաշ՝51 կիլոգրամ

Ֆեռնանդո Ատցորի (իտալ.՝ Fernando Atzori, հունիսի 1, 1942(1942-06-01), Ալես, Իտալիա - նոյեմբերի 9, 2020(2020-11-09)[1], Ֆլորենցիա, Իտալիա), թեթև քաշային կարգում հանդես եկող իտալացի բռնցքամարտիկ, որը 1960-ական թվականներին հանդես է եկել Իտալիայի բռնցքամարտի հավաքականում։ Տոկիոյում անցկացվող ամառային Օլիմպիական խաղերի հաղթող, ազգային մրցանակաբաշխությունների բազմակի հաղթող և մրցանակակիր։ Իտալիայի հավաքականում իր կարիերան ավարտելուց հետո՝ 1965-1975 թվականներին հաջող հանդես է եկել պրոֆեսիոնալ աստիճանակարգում, որից հետո վաստակել է Եվրոպայի չեմպիոնի գոտին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանդո Ատցորին ծնվել է 1942 թվականի հունիսի 1-ին Սարդինիա կղզում Ալես քաղաքում։ Նրա առաջին հաջողությունը եղել է 1963 թվականին, երբ վերջինս գրավել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ Մեկ տարի անց նա կրկնել է այդ հաջողությունը և ազգային մրցույթներում տոնած հաջողությունների շնորհիվ, նրան հաջողվել է ներկայացնել Իտալիան 1964 թվականին անցկացվող Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում։ Այնտեղ նա հաղթել է իր բոլոր հակառակորդներին՝ արժանանալով օլիմպիական ոսկի մեդալի։

Հետագայում նա որոշել է հեռանալ հավաքականից և դառնալ պրոֆեսիոնալ մակարդակի բռնցքամարտիկ։ Նա իր ամբողջ սիրողական գործունեության ընթացքում ունեցել է 43 մենամարտ, որից 37-ը ավարտվել է հաղթանակով, երեքը՝ պարտությամբ, իսկ ևս երեքը՝ ոչ ոքիով։

1965 թվականին Ֆեռնանդոն դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որից հետո 17 հաղթանակների շարք է սկսվել նրա գործունեությունում։ 1967 թվականին նա հաղթել է Եվրոպայի չեմպիոնի գոտին, որը հետագայում հաղթել է 9 անգամ։ 1972 թվականին Ֆեռնանդոն կորցրել է իր տիտղոսը, իսկ մեկ տարի անց վերականգնել է այն։ Այդ իրադարձություններից հետո նա հանդես է եկել փոփոխական հաջողություններով։ 1975 թվականին, ի վերջո, թողել է բռնցքամարտը։ Պրոֆեսիոնալ ռինգում Ատցորին անցկացրել է 52 մենամարտ, որից 44-ը հաղթել է (13-ը նոկաուտով), 6-ը պարտվել է (2-ը նոկաուտով) և երկու անգամ մարտը վերջացրել է ոչ ոքիով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]