Ֆեոդոր Ռոկոտովի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Ռոկոտովի տուն
Տեսակպատմական շենք և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Առաջին հիշատակում18-րդ դար
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ֆ. Ս. Ռոկոտովի տուն (ռուս.՝ Дом Рокотова), XVIII դարի բնակելի տուն Մոսկվայում։ Հասցեն` Ստարայա Բասմաննայա փողոց, տուն 30/1։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XVIII դարում ժամանակակից տան տեղում գտնվում էր փայտե դաստակերտ, որը կապված էր ռուս անվանի նկարիչ Ֆեոդոր Ռոկոտովի անվան հետ։ Այստեղ էր նաև նրա արվեստանոցը, որտեղ գեղանկարիչն ակտիվորեն աշխատում էր[2]։

1785 թվականի հուլիսի 25-ին Գեղարվեստների կայսերական ակադեմիայի ակադեմիկոսը Ստարայա Բասմաննայա փողոցում ձեռք է բերում հողակտոր, բայց արդեն 1789 թվականին այն վաճառում է Աննա Պետրովնա Շերեմետևային և տեղափոխվում է Վորոնցովյան փողոց։ Ստույգ տեղեկություններ այն մասին, որ տունն այդ ժամանակ արդեն վերջնականապես կառուցված էր, չեն պահպանվել։ Առաջին անգամ շենքը հայտնվել է 1803 թվականի հատակագծում։ Այն ժամանակ տունը մեկհարկանի էր, երկրորդ հարկը կառուցվել է միայն XIX դարում[2]։

1836 թվականին դաստակերտի գլխավոր տունը քանդվել է, նրա տեղում գնդապետ Վ. Ֆ. Սվյատլովսկին կառուցել է նորը։ Սակայն այս տունն էլ XX դարում քանդվել է[2]։

XX դարի սկզբին շինության սեփականատեր է դարձել ժառանգական պատվավոր քաղաքացի Վասիլի Իվանովիչ Սոկոլովը։ Մոտավորապես 1908 թվականից հետո այս հողակտորը դարձել է Ադոլֆ Ֆրիդրիխովիչ Շիլլերի սեփականությունը[3]։

Մինչև մեր օրերը պահպանված երկհարկանի կողաշենքը մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է[4]։

Հիմնանորոգվել է 2015 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 Дом Рокотова — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  3. Токманов переулок
  4. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Дом, в котором жил и работал Рокотов Федор Степанович

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]