Ֆեոդոր Ռախմանովի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Ռախմանովի եկամտաբեր տուն
Տեսակշենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1899
ՃարտարապետՊյոտր Դրիտենպրեյս
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ֆեոդոր Ռախմանովի եկամտաբեր տուն («Հասկերով տուն», ռուս.՝ Доходный дом Фёдора Рахманова, «Дом с колосьями»), պատմական շենք Մոսկվայի Պոկրովկա փողոցում։ Մոդեռն ոճով եկամտաբեր տունը ճարտարապետ Պյոտր Դրիտենպրեյսի նախագծով կառուցվել է 1898-1899 թվականներին վաճառական Ֆեոդոր Սեմյոնովիչ Ռախմանովի համար[2][3][4]։ 2016 թվականից շենքը դաշնային նշանակության մշակութային ժառանգության հուշարձան է[5][6][7]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Ռախմանովը (1848-1914) եղել է հնածիսական վաճառականների մեծ տոհմի անդամ, որը միլիոնանոց կարողությունը կուտակել է հացի առևտրով, նրան է պատկանել մեծաթիվ անշարժ գույք մայրաքաղաքում[8]։ Պոկրովկայում եկամտաբեր տունը կառուցվել է 1898-1899 թվականներին ճարտարապետ Պյոտր Դրիտենպրեյսի ղեկավարությամբ և դարձել է Մոսկվայում մոդեռնի առաջին նմուշներից մեկը[9]։ Ճակատը զարդարված է ճոխ ծեփվածքով. տղամրդականց և կանանց մասկարոններ, կադուցեուսներ, դափնու տերևներ, ժապավեններ, վարդակներ[10]։ Երկրորդ հարկի թիերում հացազգի բույսերի հասկերի կոմպոզիցիաներ են, որոնց պատճառով էլ տունը քաղաքի բնակիչները ոչ պաշտոնապես անվանել են «Հասկերով տուն»։ Անկյունային որմնախորշերում տեղադրված են սյուներ ու քանդակագործական գլուխներ, որոնք հիշեցնում են ֆրանսիացի դեկորատոր Լուի Մաժորելի ոճը[11][12]։ Որոշ հետազոտողների կարծիքով՝ ինքնատիպ ձևավորմամբ տունը պարտական է պատվիրատուին. Դրիտենպրեյսի նախորդ շինությունները տիպային էին, առանց այդպիսի էկլեկտիկ ձևավորման[13]։

Առաջին հարկում հացի խանութ էր, նկուղում պահեստներ էին։ Վերին հարկերում գտնվում էին բնակարաններ՝ Ռախմանովների ընտանիքի համար և վարձակալությամբ տրվող։ Քաղաքի բնակիչների շրջանում Ռախմանովի տունը Պոկրովկայում հայտնի դարձավ ոչ միայն հացի խանութի, այլև մայրաքաղաքում առաջին հանրային զուգարանի շնորհիվ։

1917 թվականի հեղափոխությունից հետո Ռախմանովների ընտանիքը մի քանի տարի շարունակում էր ապրել շենքում, սակայն շուտով այն ազգայնացվեց և փոխանցվեց կոմունալ բնակարանային ֆոնդին[14]։ Ընդարձակ բնակարանները վերփոխվեցին բազմաթիվ փոքր սենյակների։ Խորհրդային ժամանակաշրջանում առաջին հարկի տարածքներում բացվեցին խոհարարական և ձկան խանութներ։ Վերջինի ցուցափեղկերում ակվարիումներ էին։

2013 թվականին շենքը վերականգնվել է, աշխատանքների ընթացքում վերանորոգվել են ճակատները, առաջին հարկի խանութի ներսույթը, այդ թվում՝ մասնակիորեն բացվել է բնօրինակ հախճասալը։ Այժմ շենքի առաջին հարկում կրկին բացվել են հացի և խոհարարական խանութները, իսկ երկրորդ և երրորդ հարկերը բնակելի են[15]։ 2014 թվականին տունը ստացել է տարածաշրջանային, իսկ 2016 թվականին՝ դաշնային նշանակության մշակութային ժառանգության հուշարձանի կարգավիճակ[16]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Правительства Москвы № 759-ПП от 16.12.2014
  2. «Доходный дом Ф. С. Рахманова 1898–1901 гг., арх. П. А. Дриттенпрейс». Портал «Памятники архитектуры Москвы и области». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  3. Бусева-Давыдова, 1997, էջ 400
  4. Нащокина, 2011, էջ 373
  5. «Семь памятников архитектуры Москвы включат в общероссийский реестр объектов культурного наследия». Информационное агентство REGNUM. 2014 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  6. «Об утверждении охранного обязательства собственника или иного законного владельца объекта культурного наследия регионального значения «Доходный дом Ф. С. Рахманова, 1899-1902 гг., архитектор П. А. Дриттенпрейс» по адресу: г. Москва, ул. Покровка, д. 19». Департамент культурного наследия города Москвы. 2016 թ․ մայիսի 6. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  7. Шокарев, Вострышев, 2011, էջ 675
  8. Московский архив, 1996, էջ 405
  9. Ревекка Фрумкина (2012 թ․ հունվարի 31). «Венский модерн». «Троицкий вариант — Наука». Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  10. Ксения Сидорова (2013 թ․ մարտի 14). «Маскароны: кто смотрит на нас с московских домов?». РИА Недвижимость. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  11. Леонова, 2014, էջ 64
  12. «Дореволюционные дома в Москве: сколько стоит история». РБК Недвижимость. 2014 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  13. Орёл, 2002, էջ 101
  14. Савелий Кашницкий (2013 թ․ օգոստոսի 7). «Советский Фауст. История главного социалистического декоратора». «Аргументы и Факты». Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  15. Ольга Зябко, Юрий Ли-бин (2013 թ․ մայիսի 29). «Покровка, 19: Как общественный туалет «Дом с колосьями» прославил». «Гдеэтотдом.ру». Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  16. «Сергей Собянин провёл заседание Президиума Правительства Москвы». Официальный портал мэра и правительства Москвы. 2014 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]