Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (Մոսկվա, Վոզդվիժենկա փողոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (այլ կիրառումներ)
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան
Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
ՔանդակագործԱլեքսանդր Ռուկավիշնիկով
ՃարտարապետMikhail Posokhin?
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն
 Statue of Fyodor Dostoyevsky in Moscow Վիքիպահեստում

Ֆեոդոր Դոստոևսկու հուշարձան (ռուս.՝ Памятник Фёдору Достоевскому), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս մեծ գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկուն։ Քանդակի հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը։ Տեղադրվել է Վոզդվիժենկա փողոցում` Ռուսաստանի պետական գրադարանի մոտ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը տեղադրելու գաղափարը հայտնվել է Մոսկվայի 850-ամյակի տոնակատարությունից առաջ։

Նախագծի հեղինակներն են հայտնի վարպետներ` քանդակագործ Ալեքսանդր Ռուկավիշնիկովը, ճարտարապետներ Միխայիլ Պոսոխինը, Ա. Գ. Կոչեկովսկին և Ա. Ս. Շարովը։ Որոշվել է հուշարձանը տեղադրել Ռուսաստանի պետական գրադարանի շենքի առջև։

Հուշարձանը բացվել է 1997 թվականին։

Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը պատկերում է նստարանին նստած Ֆեոդոր Դոստոևսկուն։ Գրողն ինչ-որ բանի մասին խոր մտածմունքի մեջ է, նրա կեցվածքն անհարմար է, դեմքի արտահայտության մեջ կարելի է որսալ անելանելիության և տխրության զգացում։

Քանդակը ձուլված է բրոնզից և գտնվում է անսովոր ձևի գրանիտե պատվանդանի վրա։ Պատվանդանի ճակատային մասում փորագրվոծ է «ԴՈՍՏՈԵՎՍԿԻ» մակագրությունը, իսկ հետևի մասում Նևայի խորաքանդակային պատկերն է Սանկտ Պետերբուրգում։

Ընկալում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոստոևսկու հուշարձանը Դրեզդենում
Դոստոևսկու հուշարձանը Դրեզդենում

Գրողի զբաղեցրած անսովոր կեցվածքի պատճառով, կոթողը ժողովրդի կողմից ստացել է «ռուսական թութքի հուշարձան» անվանումը կամ` «ընդունելություն պրոկտոլոգի մոտ»[1][2]։

Հեղինակը` Ա. Ռուկավիշնիկովը, այսպես է մեկնաբանում իր ստեղծագործության ծաղրական մականունը. 

Դե ինչ, ըստ իս` լավ է։ Դա բնութագրում է բնակիչների դաստիարակվածությունը։
- «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցից

2006 թվականին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում ևս բացվել է Դոստոևսկու հուշարձան, որի հեղինակը նույնպես Ալեքսանդր Ռուկավիշնիկովն է։ Քանդակը կոչել են մոսկովյան հուշարձանի «կրտսեր եղբայր», սակայն այն շատ ավելի համեստ տեսք ունի, քան գրադարանի մոտի հուշարձանը[3][4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Прогулки по Москве :: Достоевский Ф. М. возле Российской Государственной Библиотеки
  2. «Разжалованные из монументов». Аргументы и факты. 2012 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. Newsru.com :: В Дрездене открыт памятник Фёдору Достоевскому
  4. В Дрездене открыт памятник Достоевскому — Газета.Ru

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вострыев, М.И., Шокарев С.Ю. Вся Москва от А до Я. Энциклопедия. — М.: Алгоритм, 2011. — 1064 с. — ISBN 978-5-4320-0001-9