Ֆեոդոր Բուլգակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Բուլգակով
Ծնվել էապրիլի 21, 1852(1852-04-21)
ԾննդավայրTim, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 13, 1908(1908-04-13) (55 տարեկան)
Վախճանի վայրՆառվա-Յիեսուու (քաղաք, Էստոնիա), Narva-Jõesuu City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ
ԳերեզմանMitrofanievskoe Cemetery
Մասնագիտությունլրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունKursk Men's Gymnasium?
 Fyodor Bulgakov Վիքիպահեստում

Ֆեոդոր Իլյիչ Բուլգակով (ապրիլի 21, 1852(1852-04-21), Tim, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1908(1908-04-13), Նառվա-Յիեսուու (քաղաք, Էստոնիա), Narva-Jõesuu City, Իդա-Վիրումաա, Էստոնական ԽՍՀ), ռուս լրագրող և գրող, խմբագիր-հրատարակիչ, արվեստաբան, գեղարվեստական քննադատ, գրատպության և հին ռուսական գրականության պատմաբան։

Հրապարակվել է Ֆեոդոր Զմիև կեղծանունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլգակովի հրատարակումների գովազդ, 1894 թվական:

Ավարտել է Կուրսկի գիմնազիան։ Սովորելու տարիներին հրատարակել է «Սատիրա» ամենշաբաթյա ձեռագիր հանդեսը։ 1870-ական թվականներին Սանկտ-Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետում հաճախել է դասախոսությունների։

1870-ական թվականների վերջին աշխատել է արտասահմանյան գրաքննության կոմիտեի և Հին գրերի սիրահարների միությունում՝ որպես քարտուղար։

Ֆեոդոր Բուլգակովը եղել է «Նոր ժամանակ» (1900 թվականից՝ պատասխանատու խմբագիր), «Պատմական տեղեկագիր», «Նով», «Արտիստ» և այլ պարբերականների գործուն աշխատակիցը։ 1897 թվականից հրատարակել և խմբագրել է «Արտասահմանյան գրականության նոր ամսագիրը»։

Մահացել է սրտի կաթվածից։ Թաղված է Սանկտ Պետերբուրգի Միտրոֆանիևյան գերեզմանոցում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլգակովի ստեղծագործություններից են.

  • «Անտիոքոս III Մեծի նկարագրությունը գազանների մասին» (Սանկտ Պետերբուրգ, 1877-1878 թվականներ)
  • «Յոթ իմաստունների պատմություն» (Սանկտ Պետերբուրգ, 1878 թվական)
  • «Գեղարվեստական հանրագիտարան» (թողարկվել է երկու հատոր՝ А-ից մինչև О տառը, Սանկտ Պետերբուրգ, 1886-1887 թվականներ)
  • «Կոմս Լ. Ն. Տոլստոյը և նրա ստեղծագործությունների քննադատությունը, ռուսական և արտասահմանյան» (Սանկտ Պետերբուրգ, 1886 թվական)
  • «Գրատպության և տպագրական արվեստի պատկերազարդ պատմություն»։ Գրատպության գյուտի պատմությունից մինչև XVIII դարը ներառյալ (Սանկտ Պետերբուրգ, 1889 թվական, 365 էջ)[1]
  • «Մեր արվեստագետները» (արվեստագետների կենսագրություններ, դիմանկարներ և նրանց ստեղծագործությունների լուսանկարներ, Սանկտ Պետերբուրգ, 1890 թվական, 2 հատոր)[2]
  • «Ռուսական գեղանկարչության ալբոմ։ Վլադիմիր Դոնատովիչ Օրլովսկու նկարները» (Սանկտ Պետերբուրգ, 1890 թվական, լուսատպագրություններով)
  • «Արվեստի հարյուր գլուխգործոց» (1903)

1887 թվականից սկսած՝ տպագրել է կայսերական Գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսների պատկերազարդ ալբոմները։ Հրատարակել է նաև մենագրություններ Հովհաննես Այվազովսկու, Կոնստանտին Մակովսկու, Հենրիխ Սեմիրադսկու, Ռուֆին Սուդովսկու և Իվան Շիշկինի մասին, ինչպես նաև հետազոտություններ Պավել Ֆեդոտովի և Վասիլի Վերեշչագինի վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Н. П. ИнфоРост. «ГПИБ | Булгаков Ф. И. Иллюстрированная история книгопечатания и типографского искусства : Т. 1 : С истории изобретения книгопечатания по XVIII век включительно. - СПб., ценз. 1889». elib.shpl.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. https://dlib.rsl.ru/viewer/01004964344#?page=1

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахов Н. Фёдор Ильич Булгаков (1852—1903) // Гордость земли Курской: Сборник очерков о знаменитых земляках / Сост. М. Шехирев. — Курск, 1992
  • Немировский Е. Л. Булгаков Федор Ильич // Книга: Энциклопедия. — М., 1998
  • Историки Курского края: Биографический словарь. — 2-е изд., испр. и доп. — Курск, 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Բուլգակով» հոդվածին։