Ֆելտինս-Արենա
| Տեսակ | ֆուտբոլային մարզադաշտ և մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ և motorcycle speedway? |
| Տեղագրություն | Gelsenkirchen-Nord?[1] |
| Երկիր | |
| Հիմնադրված | 2001 |
| Բացված | մայիսի 30, 2001 |
| Կառուցող | Hellmich (Unternehmen)?[2] և Wayss & Freytag? |
| Ճարտարապետ | HPP Architekten? |
| Սեփականատեր | Շալկե 04 |
| Գործաղեկավար | Շալկե 04 |
| Տարողություն | 62 271 |
| Տնային թիմ | Շալկե 04 |
| Ծածկույթի տեսակը | գազոն |
| Կայք | veltins-arena.de(գերմ.) |
![]() | |
| |
«Ֆելտինս-Արենա» (գերմ.՝ Veltins-Arena), հայտնի նաև որպես «Արենա ԱուֆՇալկե» (գերմ.՝ Arena AufSchalke), բազմաֆունցիոնալ մարզադաշտ գերմանական Գելզենկիրխեն քաղաքում, «Շալկե-04» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ 2005 թվականի ամռանից մարզադաշտը կրում է գարեջուր արտադրող Veltins ընկերության անունը։ Մարզադաշտը հյուրընկալել է ինչպես ֆուտբոլի աշխարհի առաջնությունների խաղերը (2006 թվական), այնպես էլ տափօղակով հոկեյի առաջնությունը (2010 թվական)։
Արենայի առանձնահատկություններից մեկն էլ նրա շարժական դաշտն է․ չորս ժամվա ընթացքում այն շարժվում է դեպի փողոց, անցնում է հարավ-արևմտյան տրիբունայի տակով, որն ապահովում է ինչպես գազոնների աճման համար լավագույն պայմանները, այնպես էլ մարզադաշտում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ դրա պահպանումը։
2002 թվականից այս արենայում է անցկացվում World Team Challenge-ը՝ բիաթլոնի աստղերի Սուրբ Ծննդյան մրցավազքը։ 2010 թվականի դեկտեմբերի 24-ից ձյան առատ տեղումների պատճառով վնասվեցին տանիքը ծածկող 40 թաղանթային նյութերից 3-ը։ Դեկտեմբերի 30-ին նախատեսված մրցավազքը հետաձգվեց՝ հանդիսատեսի անվտանգությունն ապահովելու անհնարինության պատճառով և կայացավ է 2011 թվականի մարտի վերջին[3][4]։
2004 թվականին ստադիոնը հյուրընկալել է Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը, որտեղ հաղթող է դարձել պորտուգալական «Պորտու» ակումբը՝ եզրափակչում հաղթելով «Մոնակոյին»՝ 3։ 0 հաշվով։
2006 թվականին մարզադաշտն ընդունել է ֆուտբոլի աշխարհի առաջնության 5 խաղ՝ ներառյալ անգլիացիների և պորտուգալացիների միջև քառորդ եզրափակիչը։ ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ աշխարհի առաջնության ժամանակ մարզադաշտը կրում էր «ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մարզադաշտ Գելզենկիրխեն» (անգլ.՝ FIFA World Cup Stadium Gelsenkirchen) անվանումը։
2010 թվականի մայիսի 7-ին անց է կացվել ԱՄՆ-ի և Գերմանիայի հավաքականների միջև 2010 թվականի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության բացման հանդիպումը։ Խաղը մարզադաշտի տրիբունաներում դիտել է 77803 հանդիսատես, այդպիսով սահմանվել է աշխարհի ռեկորդ տափօղակով հոկեյի հանդիպումներին ներկա գտնվելու համար։ Ֆուտբոլային խաղադաշտի տեղում տեղադրվել է հոկեյի խաղադաշտ, ինչը թույլ տվեց տեղավորել ավելի քան 15 հազար մարդու՝ չհաշված տրիբունայիններում 60 հազարի։
Մինչև 2013/14 մրցաշրջանի մեկնարկը մարզադաշտն ընդլայնվել է 300 նստատեղով, որից հետո այնտեղ տեղավորվել է 61973 մարդ[5]։ 2015 թվականի ամռանը տարողությունը ավելացել է ևս 298 նստատեղով։
2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:
| Ամսաթիվ | Ժամանակ | Թիմ 1 | Հաշիվ | Թիմ 2 | Փուլ | Հանդիսատես |
| 2006 թվականի հունիսի 9 | 21:00 | 0:2 | А խումբ | 52,000 | ||
| 2006 թվականի հունիսի 12 | 18:00 | 0:3 | E խումբ | 52,000 | ||
| 2006 թվականի հունիսի 16 | 15:00 | 6:0 | C խումբ | 52,000 | ||
| 2006 թվականի հունիսի 21 | 16:00 | 2:1 | D խումբ | 52,000 | ||
| 2006 թվականի հուլիսի 1 | 17:00 | 0:0
(պեն. 1:3) |
1/4 եզրափակիչ | 52,000 |
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության խաղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշարի սկիզբը նշված է CEST (UTC+2) տեղական ժամանակով:
| Ամսաթիվ | Ժամանակ | Թիմ 1 | Հաշիվ | Թիմ 2 | Փուլ | Հանդիսատես |
| 2024 թվականի հունիսի 16 | 21:00 | 0:1 | C խումբ | 48,953 | ||
| 2024 թվականի հունիսի 20 | 21:00 | 1:0 | B խումբ | 49,528 | ||
| 2024 թվականի հունիսի 26 | 21:00 | 2:0 | F խումբ | 49,616 | ||
| 2024 թվականի հունիսի 30 | 18:00 | 2:1
(լր․ ժամ․) |
1/8 եզրափակիչ | 47,244 |
Մարզադաշտի տեսարան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://structurae.net/de/bauwerke/veltins-arena
- ↑ с официального сайта «Шальке 04»(չաշխատող հղում)(գերմ.)
- ↑ Рождественская гонка не состоится из-за обрушения крыши арены в Гельзенкирхене Արխիվացված 2010-12-29 Wayback Machine СЭ
- ↑ «Kapazität der VELTINS-Arena vergrößert». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելտինս-Արենա» հոդվածին։ |
| ||||||

