Ֆելիքս Քեֆչիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Քեֆչիյան
Ծննդյան թիվ՝հուլիսի 12, 1938(1938-07-12)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Վախճանի թիվ՝փետրվարի 29, 2008(2008-02-29) (69 տարեկան)
Վախճանի վայր՝Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝կինոօպերատոր
IMDb։ID 0444879

Ֆելիքս Արտավազդի Քեֆչիյան (հուլիսի 12, 1938(1938-07-12), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 29, 2008(2008-02-29), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս կինոօպերատոր, ով աշխատել է նաև հեռուստատեսությունում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Քեֆչիյանը ծնվել է դերասան Արտավազդ Քեֆչիյանի ընտանիքում։ Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը։ Կանգնած է եղել հայրենի հեռուստատեսության ակունքներում, ղեկավարել է Առաջին ալիքով գունավոր հեռարձակման աշխատանքները։ Աշխատել է «Էկրան» հեռուստատեսային միավորումում։ Նկարահանել է ավելի քան 20 գեղարվեստական ֆիլմեր («Արտոնյալ սեր», «Գրեթե ծիծաղելի պատմություն», «Վտանգավոր տարիք» և այլն), եղել է НТВ հեռուստաալիքի հայտնի հեռուստատեսային նախագծերի բեմադրող-ռեժիսոր («Նավերը մտան մեր նավահանգիստ», «Ժողովրդի ձայն»), «Արդյունքներ», «Երգեր Ֆոմենկոյի հետ», «Ֆուտբոլային ակումբ», «Խոսքի ազատություն», «Անկախ հետաքննություն», «Առերեսում» և այլն)։

Եղել է ՀՌՀԻ-ի պրոֆեսոր։ Իր կյանքի վերջին 15 տարիներին զբաղեցրել է Մ. Ա. Լիտովչինի անվան Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների հումանիտար ինստիտուտի կինոհեռուստաօպերատորական ֆակուլտետի դեկանի պաշտոնը։ Մահացել է 2008 թվականի փետրվարի 29-ին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատան 5-րդ տեղամասում[1], հոր՝ դերասան Արտավազդ Քեֆչիյանի կողքին։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատորական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տրապեցիա», 1970
  • «Անսովոր համերգ», 1972
  • «Գրեթե ծիծաղելի պատմություն», 1977
  • «Ռիսկի ռազմավարություն», 1978
  • «Տեսուչ Գուլլ», 1979
  • «Մասնավոր անձ», 1980
  • «Վտանգավոր տարիք», 1981
  • «Վաղ, վաղ առավոտ», 1983
  • «Իմ ընկերուհին», 1985
  • «Արական տագնապներ», 1985
  • «Իմ մանկության երկիրը», 1986
  • «Ժանգոտ գեներալի կղզին», 1988
  • «Արտոնյալ սեր», 1989
  • «Հեռու, հեռվում», 1990
  • «Բրեգետ», 1997
  • «Մաքսիմիլիան», 1998

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]