Վաղ, վաղ առավոտ
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Հիմք | Դինկա |
Թվական | 1983 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վալերի Խարչենկո |
Սցենարի հեղինակ | Արկադի Ինին |
Օպերատոր | Ֆելիքս Քեֆչիյան |
Կինոընկերություն | Էկրան |
«Վաղ, վաղ առավոտ...» (ռուս.՝ «Раннее, раннее утро»), 1983 թվականի խորհրդային հեռուստաֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Վալերի Խարչենկոն Վալենտինա Օսեևայի «Դինկա» վիպակի մոտիվներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Վալենտինա Օսեևայի վեպի երկրորդ էկրանավորումն է։ Սա հեղափոխականի դստեր և ցարական Ռուսաստանի բանվոր տղայի բարեկամության պատմություն է։ Իրադարձությունները տեղի են ունենում 1910 թվականին Վոլգայի ափին՝ Սամարայի մոտ գտնվող ամառանոցում, որտեղ շատ բան է հիշեցնում ատաման Ստեպան Ռազինի, հին էրզյան ժողովրդի մասին։
Փրկելով լորտուին՝ Դինկան ընկնում է գետը և նրան փրկում է Լյոնկա անունով մի տղա, որը լողում է բարժայով։ Այդպես սկսվում է նրանց բարեկամությունը։ Դինկայի շնորհիվ տղային հաջողվում է փախչել դաժան ու ագահ խորթ հորից՝ Գորդեյ Լուկիչից, որը բարժայի տերն է, որտեղ Լյոնկան անխնա շահագործվում էր, ենթարկվում ծեծի ու նվաստացման։ Դինկան օգնում է իր Փրկչին ինչպես կարող է. օգնում է նրան շուկայում ձուկ վաճառել, գաղտնի տանից մթերք է բերում, փորձում է գումար վաստակել՝ երգեհոնիկի նվագակցությամվ երգեր կատարելով։ Լյոնկան աղջկան հայտնում է իր գաղտնիքներ. ցույց է տալիս Ստեպան Ռազինի քարափը և քարանձավը, որտեղ նա թաքնվում է իր խորթ հորից։ Բացատրում է ատամանի «Сарынь на кичку» մարտական մականունը։
Լյոնկան ծանոթանում է ուսանող Ստեպանի հետ, որը թռուցիկներ է տարածում։ Ինչպես հետո պարզվում է, թռուցիկները տպում են Սամարայի տպարանում, որտեղ աշխատում է Դինկայի մայրը։ Լյոնկայի սրամտությունն ու հնարամտությունը Ստեպանին թույլ է տալիս խուսափել դատարանից և բանտից։ Ստեպանն ու Լյոնկան օգնում են փախչել քննչական բանտից Ալեքսանդր Արսենևվին՝ Դինկայի հորը։ Դրանից հետո Արսենևների ընտանիքը որոշում է որդեգրել Լյոնկային։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը բավականին շատ է տարբերվում վիպակից։ Աղբյուրի համաձայն՝ Լյոնկան չի մասնակցել հոր՝ Դինկայի փախուստի կազմակերպմանը։ Բացակայում են մի քանի կարևոր կերպարներ։ Օրինակ, ֆիլմում չի հիշատակվում Կատյան՝ Դինկայի մորաքույրը, որը վիպակում կարևոր դեր է կատարում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նինա Գոմիաշվիլի – Նադեժդա Արսենևա (Դինկա)
- Անդրեյ Խրենով – Լյոնկա
- Իննա Ֆոկինա – Ալինա
- Սոնյա Ջիշկարիանի – Մուկ (Անժելա), Արսենև քույրերից միջնեկը
- Արչիլ Գոմիաշվիլի – Գորդեյ Լուկին / ոստիկանը 3-րդ սերիայում
- Ալեքսանդր Միխայլով – Ալեքսանդր Արսենև
- Կլարա Բելովա – Մարինա
- Տատյանա Կրավչենկո – Լիզա (լուսագրերում՝ Տատյանա Յակովլևա)
- Վլադիմիր Անտոնիկ – Կոստյա
- Եվգենի Լեբեդև – Կոստյա
- Ալեքսանդր Ֆիլիպենկո – Մերկուրի
- Նատալյա Վիլկինա – Պոլինա Կրաչկովսկայա
- Անատոլի Կալմիկով – Ստեպան
- Վլադիմիր Կաշպուր – Պետրովիչ
- Էլեոնորա Իլչենկո
- Վիկտոր Պավլովսկի – գրքեր վաճառող
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Վալերի Խարչենկո
- Սցենար՝ Արկադի Ինին, Վալերի Խարչենկո
- Օպերատոր՝ Ֆելիքս Քեֆչիյան
- Կոմպոզիտորներ՝ Անդրեյ Լեդենև, Ռոման Լեդենև
- Բեմադրող նկարիչ՝ Ալեքսանդրա Կոնարդովա
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վաղ, վաղ առավոտ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|