Ֆելիքս Մելոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ֆելիքս Մելոյան | |
|---|---|
| Ծնվել է | 1940 փետրվարի 23 |
| Ծննդավայր | Երևան |
| Մահացել է | դեկտեմբերի 15, 2017 (77 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ |
| Մասնագիտություն | գրաքննադատ |
| Աշխատատու | Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան և Գրական թերթ |
| Կուսակցություն | ԽՄԿԿ |
| Անդամություն | ՀԳՄ |
Ֆելիքս Հակոբի Մելոյան (փետրվարի 23, 1940, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2017, Երևան, Հայաստան[1]), հայ գրաքննադատ, ՀՀ Գրողների միության անդամ 1977 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքս Մելոյանը 1962 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին եղել է «Մետալուրգ» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1964-1968 թվականներին աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես կրտսեր գիտաշխատող։ 1966-1971 թվականներին եղել է «Գրական թերթի» քննադատության բաժնի վարիչը, 1971-1978 թվականներին «Գրական թերթի» խմբագրի տեղակալը։ 1978 թվականի օգոստոսից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը[2]։ 1996-2001 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն էր։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական մամուլում տպագրվել են նրա բազմաթիվ հոդվածները, որոնց մեծ մասը վերաբերում է ժամանակակից հայ գրականությանը։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընթացք, Երևան, 2003։
- 20-րդ դարի անգլիագիր արձակ։ Լուսակն, 2002, էջ 219։
Թարգմանություններ (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բոլշակով Լեոնիդ։ Վահան Տերյանի վերջին գործուղումը։ Էսսե.- Երևան։ Սովետական գրող, 1985.- 79 էջ։
- Մարգարյան Մուրադ։ Երինջը.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 190 էջ։
- Մեժելայտիս Էդուարդաս։ Իմ կրկնակի Արարատը։ Բանաստեղծություններ; Պոեմներ; Ակնարկներ.- Երևան։ Սովետական գրող, 1984.- 277 էջ.- Բովանդ-ից՝ Հոգու և քարտեզի միջորեականներ։
- Պարամոնով Յան։ Նոստրադամուսից մինչև Գլոբա։ Աստղագուշակություն.- Երևան։ Վահան, 1992.- 80 էջ։
- Օստրովսկի Ալեքսանդր։ Պիեսներ.- Երևան։ Սովետական գրող, 1987.- 607 էջ.- (Ռուս դասականների գրադարան).- Բովանդ-ից՝ Անտառը; Գայլեր և ոչխարներ; Անօժիտը; Անմեղ մեղաորներ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Կառավարության և ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան համատեղ մրցանակ, 2010
- «Ընթացք» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի, 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 376.
- Ֆելիքս Մելոյան, Մարդու ժամանակը
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Մելոյան» հոդվածին։ |
| ||||||