Ֆարահ Մոհամեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆարահ Մոհամեդ
Դիմանկար
Ծնվել է1970[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ

Ֆարահ Մոհամեդ (անգլ.՝ Farah Mohamed, 1970[1]), կանադացի կանանց իրավունքների ակտիվիստ, խոսնակ և բիզնեսի առաջնորդ, որը հիմնադրել է «G(irls) 20»-ը՝ ամենամյա միջոցառում, որը միավորում է կանանց ամբողջ աշխարհից[3]։ Նա նախկինում զբաղեցրել է Մալալա հիմնադրամի (որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և պաշտպանում է աղջիկների կրթությունը) գործադիր տնօրենի պաշտոնը[4]։ Նա գրեթե տասը տարի աշխատել է կանադացի քաղաքական գործիչների հետ Խորհրդարանական բլրի վրա։

Ֆարահը ստացել է Եղիսաբեթ II թագուհու կյանքի նվաճումների մեդալը և եղել է Կանադայի ներգաղթյալների 2014 թվականի լավագույն 25 կանադացի ներգաղթյալների մրցանակի դափնեկիրներից մեկը, որը շնորհել է «Canadian Immigrant» ամսագիրը[5]։ Նա 2014 թվականին նաև ճանաչվել է BBC-ի 100 կանանցից մեկը[6]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆարահը ծնվել է 1970 թվականին Ուգանդայում։ Նրա ծնողները 1972 թվականին Ուգանդայից հնդկացիներին վտարելուց հետո ապաստան են գտել Կանադայում և բնակություն հաստատել Օնտարիոյի Սենտ Կատարինս քաղաքում։

Ֆարահը արվեստների բակալավրի կոչում է ստացել Քուինսի համալսարանից և արվեստի մագիստրոսի կոչում և իրավունքի պատվավոր դոկտորի կոչում՝ Արևմտյան Օնտարիոյի համալսարանից[7][8]։

G(irls)20[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին նա հիմնել է «G(irls)20» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է G20-ի յուրաքանչյուր երկրի կանանց հզորացմանը։ Ամեն տարի «G20»-ի գագաթնաժողովից առաջ «G(irls)20»-ը մեկ շաբաթով համախմբում է կանանց առաջնորդների վերապատրաստման և քարոզչության համար[9]։ Ֆարահն եղել է «G(irls)20»-ի գործադիր տնօրենը 5 տարի՝ նախքան «Malala Fund»-ի գործադիր տնօրեն դառնալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://canadianimmigrant.ca/canadas-top-25-immigrants/canadas-top-25-immigrants-2014/farah-mohamed
  2. https://www.bbc.com/news/world-29758792
  3. «Farah Mohamed». Canadian Immigrant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  4. «farah.mohamed | Pierre Elliott Trudeau Foundation». www.trudeaufoundation.ca. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  5. «Canadas Top 25 Immigrants 2014». Canadian Immigrant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  6. «Who are the 100 Women 2014?». BBC News (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. «Our Story». Girls20 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  8. «Move over Oscars, we're announcing our 2019 policy stars». Public Policy Forum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  9. «G(irls)20». CanadaHelps - Donate to any charity in Canada (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.