Ֆայսոլ Գնոնլոնֆին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆայսոլ Գնոնլոնֆին
Ծնվել էապրիլ 1985
ԾննդավայրՊորտո Նովո, Բենին
Քաղաքացիություն Բենին
Մասնագիտացումկինոռեժիսոր
IMDbID ID 8814699

Ֆայսոլ Գնոնլոնֆին (անգլ.՝ Faissol Fahad Bolade Gnonlonfin, ապրիլ 1985, Պորտո Նովո, Բենին), բենինցի կինոռեժիսոր և պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցն ավարտելուց հետո Ֆայսոլն ուսումը շարունակել է գիտատեխնիկական ուղղություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունում, սակայն որոշ ժամանակ անց մտափոխվել է և 2006 թվականին ընդունվել տեսա-լսողական արվեստների բարձրագույն ինստիտուտ (Institut supérieur des métiers de l'audiovisuel et du cinéma (ISMA), ապա՝ Կոտոնուում գործող կինոդպրոցը՝ ռեժիսորական հմտությունները բարելավելու համար[1]։ Հետագայում սովորել է նաև Նիամեյի Աբդու Մումունիի անվան համալսարանում և Ստենդալի անվան ֆրանսիական համալսարանում, ստացել տեսա-լսողական արվեստների ու ստեղծագործական վավերագրության մագիստրոսի, ինչպես նաև կինոարտադրության մագիստրոսի աստիճան[2]։

Ֆայսոլ Գնոնլոնֆինի վավերագրական ֆիլմերից շատերը բազմաթիվ մրցանակներ են շահել։ Հիշարժան է հատկապես 52 րոպեանոց «Օբալեն՝ որսորդը» (Obalé le chasseur ) կինոնկարը[3] ·[4]:

Վարպետ վավերագրողը 2014 թվականից սկսած՝ ստեղծել է նաև գեղարվեստական կինոնկարներ, որոնցից Wallay-ը մրցանակի է առաջադրվել 2017 թ. կարթագենյան կինոփառատոնում[5] In March 2018, Gnonlonfin led a film production workshop in Burkina Faso.[6]:

Ֆայսոլ Գնոնլոնֆինը երիտասարդ ստեղծագործողներին խրախուսելու նպատակով հիմնել է կինոարտադրության Merveilles Production ընկերությունը։ Նա հիմնականում ապրում է Ֆրանսիայում, սակայն տարվա մեջ առնվազն երկու ամիս անց է կացնում հայրենի Բենինում։

Ֆիլմագրություն[7][խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 : Wallay,
  • 2017 : Dia
  • 2014 : Souffrance est une école de sagesse (La)
  • 2016 : Colère dans le vent (La)
  • 2017 : Ma petite Haïti
  • 2018 : Ma petite Haïti
  • 2018 : Korèduga
  • 2019 : Chez Nous!(Iwacu!)([projet de film])
  • 2017 : Vivre riche
  • 2012 : Obalé le chasseur
  • 2013 : Sans ordonnance
  • 2013 : Vues d'Afrique

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Faissol Fahad Gnonlonfin, producteur de film: « Il faut un fonds de soutien à part entière pour le cinéma qu'un fonds pour la culture en général… »». La Nation Bénin V2. 2017 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019-11-18-ին.(չաշխատող հղում)
  2. Eklou, Kokouvi (2017 թ․ օգոստոսի 19). «Faissol Fahad Gnonlonfin, producteur de film: " Il faut un fonds de soutien à part entière pour le cinéma qu'un fonds pour la culture en général… "». La Nation Bénin V2. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  3. «Bénin : Faissol Fahad Gnonlonfin, défricheur d'images». JeuneAfrique.com (ֆրանսերեն). 2013 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2019-11-18-ին.
  4. «À la découverte d'« Obalé le chasseur »». SudOuest.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019-11-18-ին.
  5. Dia, Thierno Ibrahima (2018 թ․ հունվարի 31). «Entretien avec le producteur Faissol Gnonlonfin». Africine (French). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Cinéma : Les jeunes producteurs formés aux rouages du métier». L'actualite du Burkina 24h/24 (French). 2018 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Africiné». www.africine.org. Վերցված է 2019-11-18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]