Ֆայենբերգ Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆայենբերգ Սարգսյան
Ծնվել էսեպտեմբերի 1, 1948(1948-09-01) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ

Ֆայենբերգ Հրաչի Սարգսյան (սեպտեմբերի 1, 1948(1948-09-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆայենբերգ Սարգսյանը ծնվել է 1948 թվականի սեպտեմբերի 1-ին, Երևան քաղաքում[2]։ Միջնակարգ կրթությունը ստավել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1965 թվականին։

Ֆայենբերգ Սարգսյանը 1965-1971 թվականներին աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում։ 1971-1975 թվականներին եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի ուսանող։ 1975-1976 թվականներին պարտադիր զինվորական ծառայության է անցել Խորհրդային բանակում։ 1976 թվականին որպես դասախոս աշխատանքի է անցել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնում։

Ֆայենբերգ Սարգսյանը Չեխոսլովակիայում բացված «Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսին ոսկե մեդալի է արժանացել։

Նկարչի 1982 թվականին նկարած «Հիրիկներ» գեղանկարն այժմ գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։ 1987 թվականին Ֆայենբերգ Սարգսյանի անունն ընդգրկվել է Հայաստանի նկարիչների միության անդամների ցանկում։

Մասնակցել է հանրապետական և միջազգային մի շարք ցուցահանդեսների, Մոսկվայում, Հոլանդիայում, Երևանում ուեցել է անհատական ցուցահանդեսներ։

Արժանացել է Հայաստանի ազգային պատկերասրահի դիպլոմի (2003) և Արցախի Քարվաճառի պատկերասրահի պատվոգրի (2008)։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արվեստը և նրա բազմաբնույթությունը»։ ՀՊՄՀ 90 ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու։ «Մանկավարժ» հրատ., Երևան, 2012թ.
  • «Կերպարվեստի նախնական ուսուցման առանձնահատկությունները»։ Գեղարվեստական միտք թիվ 1, Երևան 2012թ.
  • «Կոմպոզիցիա»։ Հեղինակային հրատ., Երևան, 2013թ.
  • «Կոմպոզիցիայի ուսուցման ծրագրային բովանդակությունը բուհում»։ Հեղինակային հրատ., Երևան, 2013թ.
  • «Կոմպոզիցիայի հիմնական տարրերը կերպարվեստում»։ Գեղարվեստական միտք թիվ 1, Երևան 2013թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sturdy drawing and solid colours in Fayenberg Sargsyan's paintings». aspu.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  2. «AV Production - Ֆայենբերգ Սարգսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Հիրիկներ». Հայկական գանձարան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]