Ֆաիկ Սուջադդինով
Ֆաիկ Սուջադդինով | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Faiq Miri oğlu Sücəddinov |
Ի ծնե անուն | ադրբ.՝ Mirfaiq Miri oğlu Sücəddinov |
Ծնվել է | հունիսի 14, 1947 (75 տարեկան) Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ֆիլմի երաժշտություն և էստրադական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Բաքվի սլավոնական համալսարան (1974), Բաքվի երաժշտական ակադեմիա (1981) և Բաքվի երաժշտական քոլեջ (1969) |
Պարգևներ |
Միրֆաիկ Միրի օղլի Սուջադդինով (ադրբ.՝ Mirfaiq Miri oğlu Sücəddinov), (հունիսի 14, 1947, Գանձակ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանացի կոմպոզիտոր և երաժիշտ, Ադրբեջանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ(2000), Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ (2006), «Փառքի» շքանշանի դափնեկիր[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրֆաիկ Միրի օղլի Սուջադդինովը ծնվել է 1947 թվականին հունիսի 14-ին Գյանջայում: 1965 թվականին Ֆաիկ Սուջադդինովն ընդունվել է Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: 1969 թվականից աշխատել է Ադրբեջանի պետական ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեի Էստրադայի նվագախմբում: 20-րդ դարի 80-ական թվականներին Ֆաիկ Սուջադդինովը թողել է աշխատանքը Էստրադայի նվագախմբում և շարունակել կրթությունը Ադրբեջանի մանկավարժական լեզուների ինստիտուտում(այսօրվա Բաքու Սլովենիայի համալսարանը): 1977 թվականին ընդունվել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը: 1981 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետ: 2000-ական թվականներին Ֆաիկ Սուջադդինովն ապրել և աշխատել է Թուրքիայում և Կիպրոսում: 2006 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ժողովրդական արտիստ: Նա 2007 թվականին պարգևատրվել է Ադրբեջանի «Փառքի» շքանշանով: 2007 թվականի սեպտեմբերին արժանացել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի անձնական կրթաթոշակի[2]:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aşkarsızlıq şəraitində (film, 1986) - (Անհասկանալի կերպով)
- Bir anın həqiqəti (film, 2003) - (Մի պահիր ճշմարտությունը)
- Bahar oğlu (film, 2004) - (Գարունի որդին)
- Balqabaq (film, 2007) - (Դդում)
- Qovğalı kəndinin gecələri (film, 2008) - (Գովգալի գյուղի գիշերը)
- Dalan (film, 2012) - (Փողոցում)
- Ömür payı. Səməndər Rzayev (film, 2015) - (Կյանքի նվերը)
- Portret... Bəstəkar Faiq Sücəddinov (film, 2017) - (Դիմանկար ... Կոմպոզիտոր Ֆաիկ Սուջադդինով)