Jump to content

Ֆաթիմա Ջիննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից



Ֆաթիմա Ջիննա
Կուսակցություն՝Մուսուլմանական լիգա
Ծննդյան օր՝ հուլիսի 31, 1893(1893-07-31)[1]
Ծննդավայր՝Կարաչի, Բրիտանական Հնդկաստան
Վախճանի օր՝հուլիսի 9, 1967(1967-07-09)[2] (73 տարեկան)
Վախճանի վայրը՝Կարաչի, Պակիստան
Մայր՝Միտհիբաի Ջինահբհայ

Ֆաթիմա Ջիննա (անգլ.՝ Fatima Jinnah), հուլիսի 31, 1893(1893-07-31)[1], Կարաչի, Բրիտանական Հնդկաստան - հուլիսի 9, 1967(1967-07-09)[2], Կարաչի, Պակիստան), Մուհամմադ Ալի Ջիննայի (Պակիստանի հիմնադիր և բրիտանական տիրապետությունից անկախության շարժման ակտիվ քաղաքական գործիչ) կրտսեր քույրը։ Պակիստանում հայտնի է Խաթուն-է-Պակիստան («Պակիստանի տիկին») և Մադար-ի-Միլաթ («Ազգի մայր») մականուններով։ Եղել է Պակիստանյան շարժման ակտիվ մասնակից և կին ուսանողների Համահնդկական մուսուլմանական ֆեդերացիայի հիմնական կազմակերպիչը։ Պակիստանի կազմավորումից և նրա եղբոր մահից հետո մնացել է ակտիվ մասնակից երկրի քաղաքական կյանքում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիմա Ջիննան ծնվել է 1893 թվականի հուլիսի 30-ին Կարաչիում։ 1901 թվականին հոր մահից հետո Ֆաթիմայի հանրահայտ եղբայրը դարձել է նրա խնամակալը։ 1902 թվականին ընդունվել է Մումբայի Բանդրա վանք։ 1919 թվականին Ֆաթիման ուսումը շարունակել է Կալկաթայի բժշկական համալսարանում։ 1923 թվականին բացել է բժշկական կլինիկա Մումբայում։

1947 թվականին Ֆաթիմա Ջիննան ստեղծել է Կանանց օգնության կոմիտե, որը հետագայում հիմք է հանդիսացել Համապակիստանյան կանանց ասոցիացիայի համար։ Ջիննան նաև զգալի դեր է խաղացել Պակիստանի նորաստեղծ պետությունում մուհաջիրների խնդիրների կարգավորման գործում։ Ապրել է եղբոր հետ մինչև նրա մահը՝ 1948 թվականը։

1960-ականներին Ջիննան վերադարձել է քաղաքական կյանքի նախնական փուլ, երբ առաջադրվել է Պակիստանի նախագահի պաշտոնում որպես ընդդիմադիր կուսակցությունների կոալիցիայի թեկնածու։ Նախագահական աթոռի համար պայքարում իր մրցակցին՝ գեներալ Այյուբ Խանին բռնապետ է անվանել։ Ի նշան Ֆաթիմայի աջակցության Դաքքայում հանրահավաքի է եկել 250 000 մարդ։ Ցուցարարները նրան ողջունել են որպես ազգի մայր։ Ջիննան ընտրություններում պարտվել է Այուբ Խանին՝ չնայած որոշ նահանգներում ձայների մեծամասնությունը նվաճելուն։ Նախագահի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, շատ պատմաբանների կարծիքով դրանք կեղծվել են Այյուբ Խանի օգտին։

Ֆաթիմա Ջիննայի անվան զբոսայգի Իսլամաբադում

Լինելով Մուհամմադ Ալիի քույրը՝ Ջիննան բարձր է գնահատվել և դարձել է ժողովրդի ժողովրդավարական ձգտումների խորհրդանիշը։ 1965 թվականին Ֆաթիմա Ջիննան կրկին որոշում է առաջադրվել նախագահի պաշտոնում։ Ջիննան անուղղակի ընտրություններում մարտահրավեր է նետել գործող նախագահ Այյուբ Խանին, և ընդդիմադիր կուսակցությունները որպես իրենց թեկնածու ընտրում են Ֆաթիմա Ջիննային։

1965 թվականի հունվարի 2-ին տեղի են ունեցել ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակնում էին Այյուբ Խանը, Ֆաթիմա Ջիննան և և երկու քաղաքական գործիչ, որոնք կուսակցական պատկանելություն չունեին. Մեկ ամիս ժամկետով նախընտրական քարոզարշավի կարճ ժամանակահատված է եղել և արդյունքում Ընտրական կոլեգիայի կողմից ընտրվել է Մուհամմադ Այյուբ Խանը։

Ֆաթիմա Ջիննան մահացել է 1967 թվականի հուլիսի 8-ին Կարաչիում։ Մահվան պաշտոնական պատճառը սրտային անբավարարությունն էր, բայց լուրեր են պտտվել, որ Ջիննան սպանվել է այն խմբավորման կողմից, որը սպանել է Լիակատ Ալի Խանին։ 2003 թվականին Մուհամմադ Ալի Ջիննայի եղբորորդին՝ Աքբար Փիրբհայը, հայտարարություն է արել Ֆաթիմա Ջիննայի սպանության մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Munzinger Personen (գերմ.)