Ֆաթիմայի երեք գաղտնիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆաթիմայի Աստվածամայրը

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաթիման փոքրիկ գյուղ է, որը գտնվում է Պորտուգալիայում։ 1917 թվականի մայիսի 13-ին երեք երեք փոքրիկ գառնարածներ արածեցնում էին իրեն հոտը Կովա-դա -Իրիշա արոտավայրում։ Երեք երեխաներն էին 10 տարեկան Լյուսիա Սանտուշը, զարմուհին՝ 9 տարեկան Հակինթան և եղբայրը՝ 7 տարեկան Ֆրանչիսկոսը։ Երեխաների հայտարարության համաձայն իրենց էր երևացել Մարիամ Աստվածածինը և խոսել իրենց հետ վեց անգամ՝սկսած 1917 թվականի մայիսի 13-ին -ից մինչև 1917 թվականի հոկտեմբերի 13-ը ամեն ամսվա 13 րդ օրը։ Այս դեպքը քիստոնեության պատմության մեջ եզակի էր, քանի որ այս տեսիլքները նախանշում էր հրաշքի: 1917 թվականի հուլիսի 13-ին,երբ Աստվածամայրը հայտնվում է երեք երեխաներին երրորդ անգամ, նա ասում է նրանց «երեք գաղտնիքներ», «Երեք պատգամներ»[1]։ Երեխաները շուտով իմացան Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի, Սովետական միության , ինչպես նաև կոմմունիզմի առաջացման և անկման մասին , Երկրորդ համաշխարհային պատերազմի գալստյան, նույնսիկ սեփական ճակատագրերը: Գաղտնիքներից երկուսը հրապարակվել են «Երրորդ մեմուար» փասթաթղթում,որը շարադրվել էր Լյուսիայի կողմից Լեյրիայի եպիսկոպոս Ժոզե-դա Սիլվայի խնդրանքով 1943 թվականին։ Եպիսկոպոսը հարցնում է Լյուսիային, թե որն է երրորդ գաղտնիքը և ինչու նա չի ասում այն։ Լյուսիան պատասխանում է,որ ինքը վստահ չէ,որ Աստված կթողնի իրեն ասել դա։ Եպիսկոպոսը հրամայում է Լյուսային գրել երրորդ գաղտնիքը արձանագրության մեջ և Լյուսիան համաձայնվում է։ Լյուսիայի արձանագրությունը զմռսվում է, Լյուսիան չի թողնում բացել այն մինչև 1960 թվականը։ Երրորդ գաղտնիքը մենկնաբանվել է կարդինալ Ռատցինգերը (ով հետագայում զբաղեցրել է Հռոմի պապի պաշտոնը՝ որպես Բենեդիկտոս 16-րդ)։ Այդ ժամանակ Բենեդիկտոս 16-րդը զբաղեցնում էր Վատիկանում հավատի կոնգրեգացիայի ղեկավարի պաշտոնը կամ Հավատի կոնգրեգացիայի դոկտրինայի ղեկավարը (Սուրբ Ինկվիզիցիայի հետևորդներ՝ վերանավանափոխված 1988 թվականին): Երրորդ գաղտնիքը մոտ ութսուն տարի մնում է չհրապարակված և մարդկանցից գաղտնի, միայն 2000 թվականին է հրապարակվում և դառնում հասանելի՝ Հովհաննես Պողոս երկրորդ պապի ողորմածությամբ:


Երեք գաղտնիքների տեքստերը գտնվում են Հավատի Կոնգրեգացիայի Դոկտրինայում և տեղադրված են Վատիկանի վեբ-էջում[2] :

Լյուսիա Սանթոսը,Ֆրանցիսկոս Մարտուն և Հակինթա Մարտունէ երեք երեխաները, ում երևացել է Մարիամ Աստվածամայրը Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ 1917 թվականի մայիսի 13-ը երեխաները երկու անգամ տեսիլք են ունեցել: Առաջին տեսիլքը եղել է 1916 թվականի գարնանը: Նրանց երևացել է կիսաթափանցիկ ամպ՝ մարդու կերպարանքով: Լյուսիան իր հիշողությունների մեջ ասում է, որ այն կարծես փաթաթված լիներ սպիտակ շղարշով և չէին երևում ձեռքեր և ոտքեր[3]:

Հակինթա Մարտուն,Լյուսիա Սանթոսը և Ֆրանցիսկոս Մարտուն

Գարուն, 1916[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչիսկոս Մարտոն, Հակինթա Մարտուն և իրենց զարմուհի Լյուսիա Աբոբորան, ովքեր ծագումով Պորտուգալիայի Ալժուշտրել գյուղից էին, արածեցնում էին ոչխարներին[4] : Լյուսիան պատմում է. «Մենք նոր սկսել էինք խաղալ միյանց հետ: Հանկարծ երևաց լույս, որը ավելի ճերմակ էր, քան առաջին ձյունը: Մոտենալով մեզ՝ լույսը ձեռք բերեց մարդու կերպարանք և սկսեց մեզ հետ խոսել: Նա ասաց մեզ. «Մի՛ վախեցեք, ես խաղաղության հրեշտակն եմ: Աղոթեք ինձ հետ»: Նա ծնկի եկավ գետնի վրա և երեք անգամ կրկնեց. «Տեր Աստված, ես հավատում եմ, խոնարհվում եմ, սիրում եմ քեզ և հույսս քեզ վրա եմ դնում: Ես քեզնից ներողամտություն եմ աղերսում այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում, չեն խոնարհվում, չեն սիրում, և ում հույսը դու չես»: Այնուհետև նա վեր բարձրացավ և ասաց. «Աղոթեցեք այսպես: Հիսուսի և Մարիամի սրտերը ուշադիր են ձեր աղոթքներին[4] »: Այս ամենից հետո տեսիլքը անհետանում է: Երեխաները սովորում են այս աղոթքը և խոստանում չպատմել տեսիլքի մասին: Երեխաների հուշերից. «Մենք զգում էին Աստծո ներկայությունը, այդպես շարունակվեց նաև հաջորդ օրը, այնուհետև մարեց: Մենք նույնիսկ չէինք համաձայնվում խոսել միմյանց հետ: Մենք պայմանավորվեցինք պահել գաղտնիքը և չասել ոչ ոքի: Դա մեծ պատասխանատվություն կլիներ մեր ուսերին[4]»:

Ամառ, 1916[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները պատմում են.

— Մենք խաղում էին թզենու տակ, երբ մեզ հայտնվեց նույն տեսիլքը:

Նա ասաց մեզ.

— Ավելի շատ աղոթեք: Հիսուս Քրիստոսի և Աստվածամոր սրտերում ձեզ համար նպատակներ կան: Անդադար դիմեք նրանց ձեր ամենաանկեղծ աղոթքներով և զոհաբերությամբ:

— Իսկ ինչպե՞ս կարող ենք զոհաբերություններ անել:

— Առաջարկեք այն ամենը, ինչ ունեք՝ որպես զոհ ձեր Աստծուն, որպես հատուցում այն մեղքերի համար, որոնցից նա նեղացած է, և մեղսագործների՝ դեպի Աստված վերադառնալու համար: Այսպիսով, Աստված խաղաղություն կբերի ձեր երկրին, ես Պորտուգալիայի պահապան հրեշտակն եմ: Ընդունեք և հպարտությամբ տարեք այն բոլոր ցավերն ու տանջանքները, որ Աստված կուղարկի ձեզ:

Անհետանալուց առաջ նա ծնկի եկավ և սկսեց մեզ սովորեցրած աղոթքը:

Աշուն, 1916[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեշտակը երեխաներին հայտվում է՝ ձեռքին բռնած նշխարհը և սկիհն: Սկիհից արյուն էր թափվում։ Հրեշտակը ասաց․

-Ամենասուրբ Երրորդություն, Հայր որդի և Սուրբ Հոգի , Քեզ եմ պաշտում ամենախոր երկյուղածությամբ քեզ եմ զոհաբերում ամենաթանկագին Մարմինը, Արյունը, Հոգին ր Աստվածայնությունը Հիսուսի Քրիստոսի,որ աշխարհի բոլոր տապանակնորի մեջ ներկա է ,որպես քավություն նախատիքների, սրբապղծությունների և անտարբերությունների,որոնցով էլ նա կնախատվի։ Ամենասուրբ Սրտին և Մարիամի Անարատ Սրտին անսպառ արժանիքների համար եմ հայցում քեզանից խեղճ մեղսավորների համար զղջումն ու դարփձը։

Ապա նորից վեր բարձրացավ ,նորից ձեռքն առավ սկիհն ու նշխարհը,որ տալիս է Լյուսիային,իսկ սկիհն Ֆրանչիսկոսին և Հակինթային,որից նրանք սկսեցին խմելը։ Միաժամանակ նա ասաց՛

-Առե՛ք,կերեք ,աըս է մարմինն ու արյունը Հիսուսի Քրիստոսի,որ սարսափելիորեն նախատում է ապերախտ մարդկանց։ Իրենց ոճիրները հատուցե՛ք և մխիթարե՛ք ձեր Աստծով։

Դարձյալ խոնարհվեց գետնին և երեխաների հետ կրկնեց աղոթքը [5]։

Աստվածամոր կերպարը՝ երևացած երեք երեխաներին 1917 թվականին Ֆաթիմայում

Մայիսի 13, 1917 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք երեխաները արածեցնում էին ոչխարներին Կովա դա Իրիա դաշտավայրում, երբ նրանց երևաց տեսիլքը՝ գեղեցիկ կնոջ կերպարով, որը կարծես պատված լիներ սպիտակ ամպով և գրեթե դիպչում էր կաղնու ճյուղերին։ Այն գտնվում էր երեխաներից մոտ մեկուկես մետր հեռավորության վրա։ Երեխաները անմիջապես ճանաչում են Մարիամ Աստվածածնին ։

Լյուսիայի հուշերից․ «Աննկարագրելի գեղեցիկ էր նրա դեմքը, ո՛չ ուրախ, ո՛չ տխուր, այլ՝ լուրջ էր։ Ձեռքերը ծալված էին կրծքի վրա և ուղղված էին դեպի վեր, զգեստները կարծես լույսից պատրաստված լինեին։ Պատմուճանը ճերմակ էր՝ ոսկյա քողով, որ ծածկում էր Կույսի գլուխը և հասնում էր մինչև նրա ոտքերը։ Մազերն ու ականջները չէին երևում»։ Լյուսիան չի նկարագրել դիմագծերը, որովհետև չի կարողացել նայել շլացնող երկնային կեպարանքին։ Նա շողարձակում էր։

Աստվածածինը ասում է երեխաներին․

— Մի՛ վախեցեք, ես ձեզ չեմ վնասի[6]։

Լյուսիան հարցնում է․

— Որտեղի՞ց եք եկել։

— Ես եկել եմ երկնքից, — պատասխանում է Աստվածամայրը՝ ձեռքով ցույց տալով երկինքը։

— Ի՞նչ եք ուզում ինձնից։

— Ես եկել եմ ձեզ խնդրելու, որ հետագա վեց ամիսներին, ամեն ամսվա 13-ին այս ժամին գաք այստեղ։ Այդ ժամանակ ես ձեզ կասեմ, թե ես ով եմ, և ինչ կուզեմ ձեզանից։ Ապա՝ ես կվերադառնամ այստեղ յոթերորդ անգամ։

— Ես նո՞ւյնպես կգնամ երկինք, — հարցնում է Լյուսիան։

— Այո:

— Հակինթան է՞լ։

— Նա նույնպես:

— Իսկ Ֆրանցիսկո՞սը։

— Նա էլ, բայց նա պետք է դեռ շատ աղոթի վարդարանը։

Լյուսիան հիշատակում է երկու փոքրիկ մահացած աղջիկների, ովքեր նոր էին մահացել։ Աստվածամայր ասում է, որ նրանցից մեկը՝ Մարիան, երկնքում է, իսկ մյուսը՝ Ամալիան, քավարանում է և կմնա այնտեղ մինչև աշխարհի վերջը։

— Դուք կցանկանա՞ք ձեզ նվիրաբերել Աստծուն, որպեսզի կրեք ամեն վիշտ, որ նա ձեզ կուղարկի՝ որպես հատուցում այն մեղքերի, որ նրան այդպես վիրավորում են, և հանուն մեղավորների դարձի։

— Այո,ցանկանում ենք, — պատասխանում է Լյուսիան։

— Դուք շատ կտառապեք, բայց Աստծո շնորհը կլինի ձեր սփոփանքը։

Վերջում Աստվածամայրը ավելացրեց․

— Աղոթեք վարդարանը ամեն օր, որպեսզի աշխարհին խաղաղուփյուն բերեք և վերանա պատերազմը [7]։ Երեխաները խոստանում են այս ամենը պահել գաղտնիք,բայց նրանցից փոքրը՝ Հակինթան չի դիմանում և պատմում է իր ընտանիքին: Ընտանիքի անդամները, իհարկե չեն հավատում երեխաներին,նախատելով նրանց,որ կենթարկվեն պատժի իրենց ստի համար:

Հունիս 13 1917[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովա-դա-Իրիայում մոտ վաթսուն դիտորդներ էին հավաքված։ Երեխաները կանգնած էին կաղնու մոտ և աղոթում էին Վարդարան։ Լյուսիան հարցնում է. «Դու ասացիր, որ գանք այսօր այստեղ։ Ի՞նչ ես ուզում, որ մենք անենք քեզ համար»։ Ամբոխը տեսավ, թե ինչպես նա ձեռքը մեկնեց դեպի արևելյան հատվածը՝ գոչելով. «Ահա՛ նա»։ Լյուսիայի ցույց տված վայրում երևաց սպիտակ մի ամպ։ Ականատեսները նշում են, որ Լյուսիայի խոսակցության ընթացքում արևը մթագնեց, իսկ մինչ Լյուսիայի խոսելը կաղնիների ճյուղերը խոնարհվեցին՝ կարծես ծանրության տակ լինեին։ Իսկ խոսակցության ընթացքում լսվում էր մեղվի բզբզոց։ Լյուսիան շարունակում է խոսելը. «Ես խնդրում եմ ձեզանից հիվանդի ապաքինում»։ «Եթե նա դարձի գա առ Աստված, կառողջանա»։ «Խնդրում ենք, վերցրեք մեզ ձեզ հետ»։ «Հակինթային և Ֆրանցիսկոսին շուտով կվերցնեմ։ Բայց դու երկար ժամանակ պետք է այստեղ մնաս։ Հիսուսը ցանկանում է, որ դու սովորես և ճանաչես ինձ։ Նա ուզում է իմ Անարատ Սրտի ջերմեռանդությունը հիմնել աշխարհի մեջ։ Ով կկատարի իմ խոսքը, կխոստանամ փրկություն»։ «Ես այստեղ միայնա՞կ պետք է մնամ»։ «Ոչ, դուստր իմ։ Դու տառապո՞ւմ ես։ Մի՛ կորցրու արիությունդ, ես քեզ երբեք չեմ լքի։ Իմ Անարատ Սիրտը միշտ ապաստարան կլինի քեզ համար և կառաջնորդի դեպի Աստված»։ Երբ այս խոսքերը նա ասաց, բացեց ձեռքերը և երկրորդ անգամ փոխանցեց անչափելի լույսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Thomas Walsh Our Lady of Fatima. — New York, New York: An Image Book Doubleday, May 1990. — 223 с. — ISBN 0385028695(անգլ.)
  2. Конгрегация Доктрины Веры«Послание Фатимы» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-13-ին։ Վերցված է 8 января 2010 
  3. Д. Киль. НЛО: операция «Троянский конь». — СПб., 1992.
  4. 4,0 4,1 4,2 Г. К. Колчин. НЛО: факты, документы. — Л., 1991.
  5. Պորելլի Մախադո Անտոնիո (2015)։ Ֆաթիմա՝ Պատգամ ողբերգութեան,կամ Յոյսի։ Վատիկան։ էջեր 44–46 
  6. Сестра Лусия. Воспоминания сестры Лусии о Фатиме. Том I. — Fatima., 2006.
  7. Պորելլի Մախադո Անտոնիո (2015)։ Ֆաթիմա՝ պատգամ ողբերգության,կամ Յոյսին։ Վատիկան։ էջեր 48–53