Արծաթե Սամուրայ, Բումերանգ, Կարմիր Գանգ, Կարմիր Օմեգա, Կուղխ (նախկինում), Սարդ-կինը (Նախկինում)։
Թշնամիներ
Կուղխ, Վ.Ա.Հ.Ա.Ն, Վրիժառուները, Սարդ-կինը, Նիք Ֆյուրի, Կապիտան Ամերիկա, Իքս Մարդիկ
Իժ (անգլ.՝ Viper), նախկինում հայտնի է որպես Մադամ Հիդրա (անգլ.՝ Madame Hydra), իրաական անունը Օֆելյա Սարգսյան (անգլ.՝ Ophelia Sarkissian), Marvel Comics-ի կերպար է, «Վրիժառուների», Ա․Պ․Լ․Զ․Ա․ -ի և Իքս Մարդկանց հակառակորդն է։
Կերպարին ստեղծել է Ջիմ Սթերանկոն և այն առաջին անգամ հայտնվել է «Կապիտան Ամերիկա» թիվ 110 ( փետրվար 1969) կոմիքսում։
Կինը, որը հետո դարձավ «Իժ» ծնվել էր 1920-ն թվականին։ Մանուկ հասակում նա որբացավ, երբ նրա ծնողները մահացան քաղաքական հեղափոխությունների ժամանակ՝ Արևելյան Եվրոպայում։ Մեծացել է Հունգարիայում։
Իժը չունի գերմարդկային ունակություններ, բայց նրա ֆիզիկական բնութագրերը՝ ուժ, դիմացկունություն, ճարպկություն, արագություն, ռեֆլեքս, գտնվում են մարդկային կարողությունների գագաթնակետին։ Նա գրեազանց տիրապետում էր թրին և մարտարվեստի վարպետ է։
Որպես կանոն, Իժը օգտագործում է բազմազան թունավորված զենքեր, որոնց հիմքն է կազմում օձի մոտիվները՝ տեգեր, արհեստական եղունգներ և այլ։
Իժը - ինտրիգների անզուգական վարպետ է։ Նա հանցավոր կազմակերպությունների ղեկավարման ահռելի փորձ ունի, հրաշալի ռազմավարական և մարտավարական ունակություններ ունի։ Նա աշխարհի լավագույն լրտեսներից մեկն է։ Նա նաև սիրում է կրել կաշվե կանաչ զգեքստ որը գրկում է ողջ մարմինը ինչպես դա ցուցադրված է «Կուղխ» ֆիլմում։
Այս մութ իրականությանում Իժը ամուսնացած էր Արծաթե Սամուրայի հետ, ամուսնու հետ նրանք պայքարում էին Ճապոնիայի կղզիներից Ապոկալիպսիսի Հեծյալների դեմ։ Իժը սպանվել էր, երբ փրկում էր Սամուրայի կյանքը։ Նրա մահը ստիպեց Արծաթե Սամուրային ընդունել Մագնետոյի առաջարկը և միանալ Իքս Մարդկանց։
Ultimate Marvel տիեզերքում Իժը հայտնվում է "Ultimatum: Spider-Man Requiem" կոմիքսում ՀԻԴՐԱ կազմակերպության հետ։ Նա հարձակվում է Թոնի Ստարկի գրասենյակի վրա, որպեսզի ստանա Երկաթե մարդու զրահը, բայց տապալվում է նրա կողմից Սարդ-մարդու օգնությամբ և վերցվեց Վ.Ա.Հ.Ա.Ն-ի հսկողության տակ։
«Նիք Ֆյուրի՝ Վ.Ա.Հ.Ա.Ն-ի գործակալը» ֆիլմում Իժի դերը կատարել է Սանդրա Հեսը։ Ֆիլմում նրան կոչում էին Անդրեա ֆոն Շթրուքեր։
Սվետլանա Խոդչենկովա - Հիդրայի դերակատարը «Կուղխ» ֆիլմում:Ռուս դերասանուհի Սվետլանա Խոդչենկովան մարմնավորել էր Իժին Կուղխի մասին պատմող երրորդ «Կուղխ» ֆիլմում։ Այս տարբերակը զգալիորեն տարբերվում է կոմիսքսական տարբերակից՝ նրա անունն է Վիկտորիա Գրին, նա ՀԻԴՐԱ-ի գործակալ չէ, այլ գերունակություններով մուտանտ։ Ֆիլմում Իժը հանդիսանում է Կուղխի հիմանական հակառակորդը։ Հայտնի է, որ նա համատեղում է կենսաքիմիան և մետաֆիզիկան, թույները նրա մասնագիտացումն է։ Ավելի վաղ դերի համար դիտարկվել էր Ջեսիկա Բիլը, բայց նա հրաժարվեց[1][2]։